x-commons
08/20/2025
ՀՈՒԶԱԽՌՈՎՈՒԹՅԱՆ ՊԱԹՈԼՈԳԻԱՆ
Գոյություն ունի քաղաքական ճաշակի մի տեսակ, որը սնվում է իր սեփական տառապանքով՝ կարծես ֆետիշ՝ էրոտիկ մի հարկադրանք դեպի բացասական զառանցանքը, որտեղ սուբյեկտը միշտ ինչ որ արհամարհանքի օբյեկտի կարիք ունի: Սա ուղղակի անհամաձայնություն չէ, այլ կուտակված պաթոլոգիա. դժգոհության ներկայացումը որպես ինքնություն, նևրոտիկ ժեստիկուլյացիան քողարկված որպես քաղաքացիական կիրք: Հայաստանի ներքին քաղաքականության մեջ սա դրսևորվում է որպես հանրային թշնամանքի ծարավ, այնքան ամբողջական, որ քաղաքականության իրական էությունը՝ սուբյեկտայինությունը, կառավարումը, արտաքին քաղաքական ուղվածությունը, փոխարինվում են մշտական վրդովմունքի թատրոնով: Ինչպես Նիցշեն գրել է «Կուռքերի մթնշաղում». «Երբ մարդ ունի իր սեփական կյանքի պատճառը, նա համակերպվում է գրեթե ցանկացած «ինչպես»-ի հետ»: Այստեղ, սակայն, «ինչու»-ն ոչ այլ ինչ է, քան բացասական հուզմունքը՝ հուզախռովության հաճույքը: Այսպիսով, քաղաքականությունը վերածվում է կիչային (ցածրաճաշակ) վրդովմունքի ինքնավերարդատրվող մի ցիկլի, որտեղ ճաշակի նկատմամբ ճաշակն ինքնին բացակայում է:
Դիսկուրի այս ձևը պարզապես անճաշակ չէ, այն հենց ինքը անճաշակություն է՝ զենքի վերածված: Կիչը կայանում է նրանում, որ բարոյական հրատապության ժեստերը նախապես վարժեցված են, կանխատեսելի, քանդակային. դրանք զարդարում են խոսքի դատարկությունը: Սա յուրօրինակ հակաքաղաքականություն է, ոչ թե որովհետև այն ավելի լավ գաղափարներով հակադրվում է ներկայիս կարգին, այլ որովհետև հաճույք է ստանում հենց քաղաքական դիսկուրսի քայքայումից։ Ինչպես չբուժված հոգեբանական խանգարում, այն իրեն դրսևորում է արտաքինից՝ առանց ինքնա-կասկածանքի, առանց չափի զգացողության, առանց սեփական գրոտեսկայինության ճանաչման։ Նման ինքնաբացահայտման մեջ կա թատերական ինչ որ հաճույք. մշտական մեղադրողի` քրտնած, անզուսպ էքստազի դերախաղ։ Բժշկության մեջ դա կարելի է անվանել «քրոնիկ էմոցիոնալ դիսռեգուլյացիա». հրապարակում՝ այն նմանակում է հայրենասիրություն, բարոյասիրություն, բայց քաղաքականությունից զուրկ և «արդար զայրույթի» մնջախաղի վերածված։
Հետևանքը վերջնական է. քաղաքականության և քաղաքական դիսկուրսի վախճան։ Երբ յուրաքանչյուր փոխազդեցություն ընկալվում է որպես սեփական ճաշակը մյուսների նկատմամբ պնդելու անհրաժեշտություն՝ անկախ նրանից, թե որքան կիչ է այն, եւ այսպիսով համընդհանուր դատողության տարածքը փլուզվում է։ Կառավարումը դառնում է անհնար, քանի որ կառավարումը պահանջում է ապագան պատկերացնելու կարողություն, մինչդեռ այս պաթոլոգիան կախված է դժգոհության հավերժական ներկայությունից։ Սա անճաշակ քաղաքականություն է ամենաբառացի իմաստով. քիմք, որը վարժեցված է միայն դառը բանի համար, որը մերժում է քաղցրությունը կամ բարդությունը, կարծես դրանք դավաճանություններ լինեն։ Նման ճաշակը, եթե չվերահսկվի, ապահովելու է քաղաքական կյանքի ոչ միայն արժեզրկումը, այլև ամբողջական կլանումը՝ դրանից թողնելով միայն կատարողականության դատարկ կեղեվ։
Տեքստը՝ Վահան Միսակյանի Vahan Misakyan
Կից պատկերը` սրտի անատոմիայի դիսեկցիոն նկարներ, Լեոնարդո դա Վինչիի
05/07/2022
ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԻՆՔՆԱՎՍՏԱՀՈՒԹՅՈւՆԻՑ
դիմադրե՛ք հանրային տիրույթի պրիմիտիվացմանը
*
Կա մարմնիցդ դուրս տարածք, ու մարմնիդ ներսի տարածություն, ու դրսինը անհամեմատ ավելի փոքր է քան ներսինը։ Ներսում կան միլիոնավոր միկրոօրգանիզմներ, գեր-բարդ կենդանի համակարգեր, իսկ ավելի վերացական՝ ներքին աշխարհ։ Դրսում կա ընկալողական սահմաններիդ մեջ տեղավորվող տեսանելի մի իրականություն, իսկ այն ինչ ներքինացված է ըստ բնույթի հռչակվել է ավելի մեծ ու կարևոր։ Մարմինդ մնալով անջատ, պիտի շարունակ դրսից ներկրի ու փոխակերպի բազմաբնույթ տարրեր, որպեսզի մնա շարունակական՝ կենդանի։ Եթե կա գործընթաց, պրոցես որից մենք իրականում տեղյակ ենք դա կյանքի գործընթացն է մեր մարմնի ներսում։ Ըստ Հ. Արենդի այս գործընթացը աշխարհաստեղծ մասշտաբում համընկնում է աշխատանքին։ Վերջինիս ժամանակավոր բնույթը չի բացառում դրա ավելի երկար կյանք ունեցող հետեւանքները՝ կառուցված իրականությունը։
Սովորաբար մեր դրսինը մեկ ուրիշի համար հանդիսանում է ներս։ Քաղաքի թռչունների համար դու դրսում ես երբ քո տանն ես, ու ներսում, երբ փողոցում ես։ Նույնը անտուն մարդկանց համար՝ դրսում ես, երբ քո տանն ես։ Նույնը նաեւ մեզ հարեւան օտարների համար։ Մեր մշակույթը, մեր լեզուն ու կառուցված իրականությունը՝ մեր տունը, նրանք տեսնում են միայն դրսից, իսկ դրսի պատկերը երբեք չունի միանշանակ իմաստ։ Դրսից, նույնիսկ ամենասովորական ներսի գործընթացը կարող ես մեկնաբանել որպես դավադրութուն։ Առհասարակ, տունը, որպես վայր, չունի միանշանակ իմաստ։ Այն կարող է սնուցել, զարգացնել, կամ լինել բանտ, ինչպես կարծում են փախուստի դիմած հազարավոր հայերը, ովքեր այլեւս դրսում են։ Կամ միգուցե դրսում են եղել իսկզբանե, թե՛ սեփական անհյուրընկալության, թե՛ հայաստանում առկա անհյուրընկալ գործընթացների պատճառով։
Հայերենում այս բառը կարող է ունենալ երկակի մեկնաբանություն՝ հյուր կամ օտար մարդ քո տանը ընդունող, կամ նրան ու նրա հայացքը ներընկալող։ Հյուրընկալությունը միաժամանակ աշխարհը ընկալելու ու այն փոխակերպելու կարողության մասին է։ Նման կարողություն ունի ապրող մարմինը, որը պիտի շարունակ ներքինացնի այն ինչ գտնվում է այդ մարմնից դուրս։ Նույնիսկ սովապահության մեջ, մարմինդ պիտի շնչի, ասել է թե անհյուրընկալ մարմինը չի կարող մնալ կենդանի։ Ապրելով մի միջավայրում, ու շարունակ օտարելով այն քեզանից` լինելով դրա հետ անհաշտ, դատապարտում ես ինքդ քեզ շնչահեղձության։ Նույնը ճշմարիտ է նաեւ աշխարհաստեղծ մասշտաբներում։ Անհյուրընկալ մարդիկ անմասնակից են աշխարհաստեղծ գործընթացներին, նրանք դատապարտված են մնալ հավաքական շնչառությունից դուրս, իսկ նրանց աշխատանքը փախուստն է այդ ամենից։ Անհյուրընկալ հավաքականությունը, նմանվում է իր միջավայրին թշնամաբար տրամադրված մի մարմնի, ով օտարում է նույնիսկ իր մասնիկներին։ Եթե անգամ նրա ներսում չի գոյանում թշնամական ոչ մի գործընթաց, այն մնում է միջավայրի հետ հակադրության մեջ։ Ծայրահեղ մեկուսացում, որը գուցե եւ ծնունդ է տարալուծման վախերի, մարմնում գործող կենտրոնաձիգ գործընթացների թուլության եւ այլնի։
Այնուամենայնիվ, հյուրընկալության ու հակամարտության մեջտեղում հնարավոր է նախագծել Հյուրընկալությունը նորովի առանց բացասելու հակամարտությունը՝ առանց միջավայրին տարալուծվելու։ Եթե ունես ինքնապահպանման բնազդ ներս չես թողնի ամեն ինչ, բայց եւ չես մատնի ինքդ քեզ սովամահության։ Օրինակ, եթե օտարազգին ժամանում է թշնամական երկրից ու չես կարող ճշտել նրա քրեական անցյալը/մտադրությունները ուրեմն ներս չես թողնի նրան, բայց երբ ճշտելուց նույնիսկ հասարակ քաղաքացու մեջ պիտի տեսնես ոճրագործ ուրեմն խնդիրներ ունես արդեն հավաքական շնչառությանդ հետ։ Առողջ հավաքականությունը խնդիր չունի նույնիսկ թշնամական երկրից ժամանող քաղաքացու հետ։ Հյուրընկալության ժեստը՝ ժեստ է մշակութային ինքնավստահության, իսկ այս տեսակ ծայրահեղ հյուրընկալության ժեստը, ժեստ նաեւ հաղթանակի` մշակույթով։ Անծանոթին քո տանը ողջունելը սկիզբ է համերաշխության, կրթության, գրավելու. միջոց անծանոթին դեպի քո մշակույթային օրակարգ փոխարկելու։ Բնականաբար, սա ռիսկ է նաեւ նոր հակամարտության կամ բռնության, քանի որ չգիտես թե ինչպես կվարվի անծանոթը քո տանը, բայց ռիսկ՝ կառավարելի։
Հայկական հավաքական կենսակերպը, հայկական ինքնագիտակցումը միշտ կբացասի ցանկացած տեսակի գերիշխանության ձգտող, ու ավտոկրատ հավաքական կենսակերիպի։ Մենք չունենք, ու երբեք պիտի չունենանք մենիշխանի կամ անտեսանելի հեղինակության կերպարի հետ այն տեսակ կենցաղային/հայրիշխանական հարաբերություն ինչպես օրինակ մեր հարեւանները, բայց դա չի նշանակում, որ պիտի միշտ հակադրվենք առճակատումով, ու անկարող ենք նրանց հաղթել մշակույթով։ Միջավայրը օտարող Ֆաշիստական իմպուլսը, որպես թուլության ու անինքնավստահության մարմնավորում, տեղ չունի հայ աշխարհաստեղծ մասշտաբներում։ Հայկականությունը ունի բավականին ներուժ ներքինացնելու ու փոխակերպելու բազմատեսակ գործընթացներ։ Այս ներուժը արտահայտվում է հայկական հյուրընկալ աշխարհայացքի մեջ. մեզանում հենց այսպես են ակտիվանում կենտրոնաձիգ ու ներառող, ներքինացնող-փոխակերպող գործընթացները:
Վերաիմաստավորելով հյուրընկալությունը, որպես քաղաքական ու մշակութային ծես, հայկական աշխարհը կսկսի կառուցել իր միջավայրը, միջազգային քաղաքական սուբյեկտությունը ու ինքնությունը ոչ միայն որպես հակադրվող տարր, այլ նաեւ որպես փոխակերպող, կամրջող ու կրթող տարր։ Դրա համար, այս փուլում, անհրաժեշտ է գիտակցել, որ մենք ունենք աշխարհաստեղծ գործառույթ, ու դատապարտված չենք առաջնորդվելու պարզունակ հուզականությամբ, թե՛ ներքին եւ թե՛ արտաքին քաղաքականության մեջ։
Տեքստը՝ Վ. Միսակյան
*
Պատկերը՝ 1316 թվականի նկարազարդ ձեռագրից, նկարիչ՝ Հովսեան (Աստվածաշնչյան տեսարան` ինչպես հեղինակը պատկերել է Հայկական հյուրընկալ կյանքի մշակույթի երեւակայությամբ/շրջանակից. երկու գրվածքները՝ «սեղան լի ամենայն բարությամբ», «զորթն մատաղ արարնոցա»)
*
x-commons, Գորշ Գոտու Կտրվածքներ շարքից
*
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ ՄԵՐ ԷՋԻՆ
*
09/17/2020
Vahan Misakyan on Twitter “the current state of the 'design discourse,' rhetorics of participation all over again., after 50 years, same anxieties only with less and less criticality.. I'll probably start making a series of these using different keywords., https://t.co/3ShTNXR...
04/15/2020
Architectures of Reassurance: Between Emergency and Play. Catalyst 2020 Lecture - 1 of 2 https://x-commons.com/Architectures-of-Reassurance-Between-Emergency-and-Play ARCHITECTURES OF REASSURANCE: BETWEEN EMERGENCY AND PLAY program coordinator / ...
Click here to claim your Sponsored Listing.
Category
Contact the school
Website
Address
89 Church St SE
Minneapolis, MN
55455