Human Rights Defense
05/19/2021
Le Figaro-ի փոխտնօրենը բարձրաձայնում է՝ Ադրբեջանը Եվրախորհրդարանում հայ գերիների հարցի դեմ լոբբիստական գործունեություն է ծավալում Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հարցի՝ Եվրախորհրդարանում մայիսի 20-ին կայանալիք ք
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Human Rights Defense Իրավապաշտպան կազմակերպությունը իր մտահոգությունն է արտահայտում ՀՀ ոստիկանության ղեկավարության կողմից ՀՀ քրեադատավարական օրենսդրության ակնհայտ խախտման կապակցությամբ: Ըստ հայկական լրատվամիջոցների ս/թ նոյեմբերի 5-ին ոստիկանության բաժանմունք բերման են ենթարկվել հայտնի քաղաքական գործիչ Շահեն Հարությունյանն ու նրա կողմնակիցները, որոնց առանց մեղադրանքի առաջադրման պահում են ոստիկանատանը օրենքով սահմանված ժամկետների խախտմամբ: ՀՀ քաղաքացուն ազատությունից ապօրինաբար զրկելը` օրենքով սահմանված ժամկետից ավել անազատության մեջ պահելը, օրենքի կոպիտ խախտում է եւ մեղավորները անմիջապես պետք է ենթարկվեն պատասխանատվության:
Human Rights Defense Իրավապաշտպան կազմակերպությունը հորդորում է հայաստանյան իրավապահ մարմիններին չառաջնորդվել իրավունքի եւ օրենքի հետ կապ չունեցող, բազմիցս անգամ ապօրինաբար` այլ նպատակներ հետապնդող, մոտեցումներից` անհարկի կալանավորումից եւ առանց դատարանի որոշման պատժի` կիրառումից:
Մեր կողմից բազմիցս անգամ նշվել է, որ քաղաքական գործիչների եւ քաղաքական գործունեությամբ զբաղվող անձանց նկատմամբ հարուցվող իրավական հետապնդումները պետք է իրականացվեն բացառապես օրենքի բոլոր կանոնների պահպանմամբ: Ժամանակն է, որպեսզի իրավապահ մարմինները հրաժարվեն, անհարկի, չպատճառաբանված եւ չհիմնավորված խափանման միջոցների կիրառումից: Ակնհայտ է, որ բերման ենթարկվածներից որեւէ մեկը` հատկապես Շանթ Հարությունյանը, չի պատրաստվում թաքնվել քննությունից կամ խանգարել քննությանը:
Շանթ Հարությունյանն ու իր հետ բերման ենթարկված եւ անազատության մեջ գտնվող անձանց նկատմամբ իրականցվող հետապնդումները գտնվում են մեր կազմակերպության ուշադրության կենտրոնում: Մեր կազմակերպությունը բոլոր օրինական ճանապարհներով հետեւելու է գործընթացին, անհրաժեշտության դեպքում օգտագործելով հեղինակավոր միջազգային կազմակերպությունների, ինչպես նաեւ դեմոկրատական երկրների օժանդակությունը:
HUMAN RIGHTS DEFENSE
Los Angeles, CA
5 Նոյեմբերի 2013թ
Click here to claim your Sponsored Listing.
Category
Contact the organization
Website
Address
Glendale, CA
91201
Opening Hours
| Monday | 9am - 6pm |
| Tuesday | 9am - 6pm |
| Wednesday | 9am - 6pm |
| Thursday | 9am - 6pm |
| Friday | 9am - 6pm |