Lusamood

Lusamood

Share

02/07/2026

«Սևան երիտասարդական ակումբ» ՀԿ-ի նախագահ Գոհար Մնացականյանը և «Լուսամուդ» ՀԿ-ի աշխատակից Նազելի Հովհաննիսյանն այսօր հյուրընկալվել էին «Արմենիա» հեռուստաընկերության «Բարի լույս»-ի տաղավարում։

Հաղորդման ընթացքում քննարկեցինք հուլիսի 4-ին Սևան քաղաքում կայանալիք «Հեծանիվ չենք հորինում» երիտասարդական միջոցառումը, որը միավորում է կրթությունը, առողջ ապրելակերպն ու սպորտային մրցակցությունը։

Միջոցառման շրջանակում երիտասարդները կծանոթանան հեծանվավազքի անվտանգության կանոններին, կմասնակցեն մրցարշավի և հնարավորություն կունենան պայքարելու գլխավոր մրցանակի՝ նոր հեծանիվի համար։

Սիրով սպասում ենք բոլորիդ հուլիսի 4-ին Սևանի Երազանքի այգում։ 💜🚴

01/07/2026

🧘‍♂️ Հիշեցում օրվա համար. «Թո՛ղ նրանք…»

Կյանքում մեր սթրեսի մեծ մասը ծնվում է այն պահին, երբ փորձում ենք կառավարել այն, ինչն իրականում մեր վերահսկողությունից դուրս է՝ ուրիշների կարծիքները, արարքներն ու արձագանքները:

Մել Ռոբինսի հանրահայտ «Թո՛ղ նրանք» (Let them) տեսությունը հենց այս մասին է։ Ըստ հեղինակի՝ մենք մեր էներգիայի գրեթե 90%-ը վատնում ենք անօգուտ պայքարի վրա. փորձում ենք փոխել մարդկանց, համոզել նրանց կամ ամեն գնով գոհացնել: Արդյունքում՝ այդ անվերջ վազքի մեջ կորցնում ենք ինքներս մեզ:

Մելը խորհուրդ է տալիս պարզապես թուլանալ և ասել.

«Թո՛ղ նրանք մտածեն այն, ինչ ուզում են։ Թո՛ղ ասեն այն, ինչ ուզում են։ Թո՛ղ գնան, եթե ցանկանում են գնալ»։

Իսկ դու համաձա՞յն ես այս գաղափարախոսության հետ։

29/06/2026

Շատ քիչ է մնացել «Հեծանիվ չենք հորինում» միջոցառմանը! ⏳🚲

📋 Ձեզ ենք ներկայացնում միջոցառման օրակարգը։

🔥 Մեզ սպասվում է հագեցած, թեժ և արդյունավետ օր՝ հետաքրքիր քննարկումներով, նոր գաղափարներով և ակտիվ մասնակցությամբ։

💙 Սիրով սպասում ենք բոլոր մասնակիցներին։ 🚀

24/06/2026

Երբեմն թվում է, թե մենք շատ փոքր ենք՝ մեծ խնդիրներ փոխելու համար՝ մոռանալով, որ ամենամեծ փոփոխությունները սկսվում են մեկ քայլից, մեկ գաղափարից, մեկ կամավորից։

Հասարակական կազմակերպությունները հենց այն հարթակներն են, որտեղ քո փոքր քայլը վերածվում է մեծ ազդեցության։ Ահա, թե ինչ դեր ունեն ՀԿ-ները երիտասարդների կյանքում։

⚡ 1. Գործնական հմտությունների զարգացում

Համալսարանը տալիս է տեսական գիտելիքներ, իսկ ՀԿ-ն՝ իրական փորձ։ Այստեղ դու զրոյից սովորում ես առաջնորդություն, թիմային աշխատանք ու ծրագրերի կառավարում։

🌍 2. Միջազգային հնարավորություններ ու networking

ՀԿ-ների հետ միասին կարող ես մասնակցել տեղական և միջազգային ծրագրերի, սեմինարների և ճամփորդությունների։ Սրանց շնորհիվ ձեռք ես բերում ընկերներ ու համախոհներ աշխարհի տարբեր ծայրերից, ինչը լիովին փոխում է քո մտահորիզոնը։

📢 3. Դիտորդից՝ որոշում կայացնող

ՀԿ-ներում դադարում ես պարզապես կողքից նայել խնդիրներին ու դառնում ես համայնքդ փոխող գլխավոր ուժը։

💡 Կիսվի՛ր մեկնաբանություններում՝ արդյոք ունե՞ս ՀԿ-ներում կամ կամավորության փորձ, և ի՞նչ է այն տվել քեզ։

Հաջորդիվ կներկայացնենք ՀԿ-ներ եւ կազմակերպություններ, որտեղ կարող եք կամավորագրվել։

16/06/2026

🎓 Մեկնարկել է քննական շրջանը, որն իր հետ հաճախ բերում է նաև անհանգստություն ու սթրես։ Սակայն հարկ է հիշել, որ ակադեմիական հաջողությունը համակարգված ու հանգիստ աշխատանքի արդյունք է։

Այս փուլում սթրեսը ճիշտ կառավարելու և բարձր արդյունավետություն պահպանելու համար առաջարկում ենք պարզ լուծումներ․

🧩 Նյութի բաժանում – Ծավալուն թեմաները բաժանե՛ք ավելի փոքր հատվածների։ Սա թույլ կտա համակարգված կերպով յուրացնել ողջ տեղեկատվությունը։

⏸️ Վերցրե՛ք դադարներ – Յուրաքանչյուր 50 րոպե պարապմունքից հետո անհրաժեշտ է 10 րոպեանոց հանգիստ վերցնել։

💤 Լիարժեք քուն – Քննության նախորդ գիշերը չքնելը նվազեցնում է կենտրոնացումը։ Լիարժեք հանգստացած ուղեղը հաջողության գլխավոր նախապայմանն է։

Հիշե՛ք․ քննությունները ձեր կրթական ուղու միայն մի փուլն են, իսկ սեփական ուժերի հանդեպ վստահությունն արդեն իսկ հաջողության կեսն է։

Մաղթում ենք հաջողություն բոլոր քննություն հանձնողներին։ 💪✨

11/06/2026

Հեծանվավարությունը կարող է միավորել համայնքները և ստեղծել նոր կապեր։ 🚲🤝🌍

CyclePath ծրագրի շրջանակներում ստեղծված մեր երկրորդ կրթական nugget-ը՝ «Planning Community Cycling Events», նվիրված է «Cycling for All» միջոցառումների կազմակերպմանը: Դասը անդրադառնում է ծրագրի ներառականությանը, լոգիստիկայի, հաղորդակցության արդյունավետ կազմակերպմանը և միջոցառման ազդեցության գնահատմանը։։

03/06/2026

🚴‍♂️✨ Շնորհավո՛ր Հեծանվի համաշխարհային օրը: ✨🚴‍♀️

Հեծանվի օրվա առիթով մենք հայտարարում ենք «Հեծանիվ չենք հորինում» ծրագրի մեկնարկը։

Հեծանիվ վարելը նորություն չէ, այն միշտ եղել է ու կա, պարզապես ժամանակն է այն դարձնել մեր առօրյայի անբաժանելի մասը՝ հանուն առողջ մարմնի ու մաքուր շրջակա միջավայրի։ 🌱

Lուսամուդ ՀԿ-ն և ու «Սևանն անիվների վրա»-ը ծրագիրը միավորել են ուժերը և հուլիսի 4-ին Սևանում ձեզ համար պատրաստել են էներգիայով լի միջոցառում:

📋 Ի՞նչ է մեզ սպասվում.

📝Սեմինար. կխոսենք հեծանվային մշակույթի, անվտանգության կանոնների և հեծանիվ վարելու կարևորության մասին:
🚴Մրցարշավ. սեմինարից հետո մասնակիցները կվարեն հեծանիվ Երազանքի այգուց դեպի Երազանքի գագաթ։
📍 Երթուղու երկարությունը՝ 5.8 կմ:

🏆 Գլխավոր Մրցանակ.
Մասնակիցը, ով ամենաարագը կհասնի նպատակակետ, տուն կվերադառնա նվեր հեծանիվով։ 🚲🔥

❓ Ովքե՞ր կարող են մասնակցել.
- 15-25 տարեկան երիտասարդներ,
- գիտեն հեծանիվ վարել
- ունեն բավարար ֆիզիկական պատրաստվածություն ճանապարհն հաղթահարելու համար:

⚠️ Ուշադրություն. Տեղերը սահմանափակ են։ Շտապի՛ր գրանցվել մինչև հունիսի 28 :

🔗 Ինչպե՞ս գրանցվել.
Անցի՛ր մեր էջերի բիոյում տեղադրված հղումով և լրացրո՛ւ գրանցման հայտը:

Ծրագիրն իրականացվում է «Cycle Paths» Erasmus+ Capacity Building և «Սևանն անիվների վրա» ծրագրերի շրջանակներում ։ 🤝

29/05/2026

Սպորտը պետք է լինի հասանելի բոլորի համար, սակայն իրականությունը դեռ լիովին չի համապատասխանում այս մտքին։

Հայաստանում հաշմանդամություն ունեցող մարդիկ սպորտով զբաղվելիս հաճախ բախվում են մի շարք դժվարությունների։ 🏀

🔹 Սահմանափակ մարզական ենթակառուցվածքներ — շատ մարզասրահներ և կենտրոններ դեռևս հարմարեցված չեն անվասայլակ օգտագործողների կամ այլ ֆիզիկական դժվարություններ ունեցող մարդկանց կարիքներին։

🔹 Ներառական սպորտային ծրագրերի պակաս — այսօր Հայաստանում քիչ են այն նախաձեռնությունները, որտեղ հաշմանդամություն ունեցող մարդիկ կարող են լիարժեք ներգրավվել և մարզվել հավասար պայմաններում։

🔹 Հասարակական վերաբերմունք և իրազեկվածության պակաս — հաճախ մարդիկ չեն ընկալում, որ սպորտը բոլորի համար է, ինչի հետևանքով առաջանում են սահմանափակումներ թե՛ հնարավորությունների, թե՛ մասնակցության մակարդակում։

Ապրիլի 20–24-ը մեր թիմը մասնակցեց Sport for All ծրագրին Պորտուգալիայում 🇵🇹, որտեղ սովորեցինք, թե ինչպես կարելի է սպորտն ավելի ներառական դարձնել հաշմանդամություն ունեցող մարդկանց համար։

Ծրագրի մասին ավելի մանրամասն կարող եք կարդալ մեր նախորդ հրապարակումներում 💙

27/05/2026

Հեծանիվ վարելը կարող է ավելին փոխել, քան թվում է։ 🚲🌍

CyclePath ծրագրի շրջանակներում ստեղծված մեր առաջին կրթական nugget-ը՝ «Cycling & Ecological Transition» թեմայով, ստեղծվել է՝ ցույց տալու, թե ինչպես է հեծանվավարությունը օգնում նվազեցնել CO₂ արտանետումները, խթանել կայուն շարժունակությունը և միաժամանակ կապել տեղաշարժը շրջակա միջավայրը մաքրելու գաղափարի հետ։

25/05/2026

🌍 Իսկ դուք նկատո՞ւմ եք, թե ինչպես է փոխվում Հայաստանի բնությունը մեր աչքի առաջ։

Այսօր մեր երկիրը կանգնած է մի շարք լուրջ բնապահպանական խնդիրների առաջ, որոնք արդեն ազդում են թե՛ մարդկանց առողջության, թե՛ ապագա սերունդների կյանքի վրա։

🌫 Օդի աղտոտվածություն
Մեքենաների արտանետումները, շինարարական փոշին և կանաչ տարածքների նվազումը հատկապես Երևանում օդը դարձնում են ավելի վնասակար ամեն օր։

🌊 Սևանա լճի հիմնախնդիրը
Սևանը՝ Հայաստանի բնության ամենակարևոր հարստությունը, վտանգված է աղտոտվածության, ջրի մակարդակի տատանումների և էկոհամակարգի խաթարման պատճառով։

🌳 Անտառահատումներ և կենսաբազմազանության կորուստ
Անտառների կրճատումը և բնության հանդեպ անփույթ վերաբերմունքը վտանգում են բազմաթիվ կենդանիների և բույսերի գոյությունը։

♻️ Բնությունը պահպանելը սկսվում է փոքր քայլերից, բայց այդ փոքր քայլերն են ձևավորում մեծ փոփոխությունները։

💬 Իսկ ըստ ձեզ՝ ո՞ր բնապահպանական խնդիրն է այսօր ամենամեծը Հայաստանում։

Want your school to be the top-listed School/college in Mugla?
Click here to claim your Sponsored Listing.

Category

Website

Address


Muğla