sonas_diary

sonas_diary

Share

27/06/2023

Երբ Հայաստան էի գալիս, արդեն կազմ պատրաստ էր այն բոլոր վայրերի և միջոցառումների ցանկը, որը պետք է իրականացնեինք Հայաստանում: (եթե ցանկանում եք՝ կարող եմ կիսվել):
Սակայն այդ ցուցակում նույնիսկ չէի էլ մտածել ներառել այնպիսի վայրեր,որոնք հետաքրքիր ու բնորոշ են բացառապես ինձ:
Այնուամենայնիվ, ստացվեց այնպես,որ գալուս հենց հաջորդ օրը գնացի ներկայացման՝ գնացի առանց բալիկներիս, գնացի վայելելու, վերգտնելու հենց Սոնային:
Ու ստացվեց:
Ասեմ ավելին՝ նախքան գնալս նույնիսլ չէի էլ ենթադրում, թե որքան ունեմ դրա կարիքը:
#մամա #երեցկնոջմտքեր #բազմազավակմայրիկիփորձից #многодетнаямама #ямама

Photos from sonas_diary's post 21/06/2023

19.06.2023

Մենք շաաատ երկար ճանապարհ անցանք, որպեսզի իրագործվեր մեր երազանքը՝ իմ երկու աղջիկները ևս դարձային Քրիստոնյա:
Սա այն հազվադեպ դեպքերից է, երբ սրտիս խոսքը ոչ մի կերպ չեմ կարողանում արտահայտել բառերով:
Ուղղակի Աստծուց խնդրում եմ, որ ճիշտ ուղղու վրա պահի իմ ձագուկներին, օգնի իրենց ապրել Քրիստոնյային վայել կյանքով:
#մերմեծհույսիարդյունք #մերմեծհավատքիարդյունք #քրիստոնյա #սուրբմկրտություն #крещение

16/05/2023

ԸՆՏԱՆԻՔ...

#երեցկնոջմտքեր #բազմազավակընտանիք #семья #многодетнаясемья

04/04/2023

ինչպե՞ս սահմանել խաղաղություն, ներդաշնակություն և հավասարություն երեխաների միջև!

Ես ունեմ 3 աղջիկ: Երեքն էլ տարբեր, երեքն էլ լիարժեք անհատներ իրենց բոլոր ցանկություններով, բնավորության որոշակի գծերով և կամակորություններով:
Անկեղծ կլինեմ և կասեմ, որ ինձանից մոտ 2 տարի պահանջվեց հասնել հարաբերական անդորրի:
Բանը նրանում է,որ Անգելինաս անսահման խանդոտ և սեփականատեր է: Անիս էլ, իր հերթին, համառ է և ինքնասած:
Դե Արինան էլ ամեն բան ԴԵՌ առաջ է տանում իր լեզվով գոռալով և սպառնալով:
Ահա այն 5️⃣հիմնական կետերը, որոնք ես սահմանեցի ինձ համար և անխախտ հետևեցի,որպեսզի ստեղծեմ ներդաշնակություն քույրիկների մեջ:
1. ԵՐԲԵՔ չեմ եղել որևէ մեկի կողմը՝ հղում կատարելով նրա տարիքի կամ դիրքի վրա (՛՛տուր իրան, ինքը փոքր է կամ դու մեծ ես, ինչ ես գլուխ դրել փոքրի հետ՛՛, մեր տանը չկա: Փոխարենը՝ կա արդար և թափանցիկ ընտրություն, որը միշտ հաղթում է ճիշտը):
2. ԵՐԲԵՔ չեմ գնել կամ չեմ նվիրել իրենց նույն խաղալիքից կամ շորից միայն այն պատճառով, որ մյուսն է դա ցանկացել: (Որևէ գնում կատարելուց առաջ միշտ լսում ու հետևում են իրենց ցանկություններին և պահանջներին: Օրինակ՝ Անգելինաս շատ է սիրում այն ամենն, ինչ կապված է նկարչության հետ՝ մատիտներ, ֆլոմաստերներ...Իսկ Անիս սիրում է կուկուներ, օրորոցներ և կաթի շշեր և ես միշտ գնում եմ իրենց սիրելի իրերը: Դա օգնում է,որ իրենք կարողանան գիտակցել, որ ունեն իրենց անհատականությունը, և այն հարգվում է մեր կողմից):
3. Երբ Անիիս որևէ բան է պետք կամ նա օգնության կարիք ունի, ես խնդրում եմ Անգելինայիս օգնել քույրիկին: Նույն կերպ Արինայիս օգնության է գալիս Անիս, իսկ այժմ նաև Անիս օգնում է Անգելինայիս (Այս կերպ նրանք միմյանց հանդեպ քնքշանք և պատասխանատվություն են տածում, որը շաաաատ կարևոր է):
4. Ամեն օր, այո՛, այո՛, ամեն օր նրանց համար որևէ հետաքրքիր իրադարձություն կամ անակնկալ եմ պատրաստում, որի ժամանակ նրանք միասին ապրում են երջանիկ ակնթարթներ (Այս կերպ ես փորձում եմ որքան հնարավոր է հարստացնել նրանց միասնական հիշողությունների շղթան,որը որքան ամուր լինի, այնքան քույրիկներին ավելի մտերիմ և ջերմ կդարձնի միմյանց հանդեպ):
5. Եվ ամենակարևորը՝ բոլորին նույնքան ՍԵՐ, ՋԵՐՄՈՒԹՅՈՒՆ և ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ եմ տալիս,որ երբևէ նրանց մեջ չափելու և համեմատելու մտքեր չծագեն:

#երեցկնոջմտքեր #երեխա #многодетнаямама #мама #тюмень

Want your business to be the top-listed Media Company in Moscow?
Click here to claim your Sponsored Listing.

Category

Website

Address


Moscow