dr.grabsky

dr.grabsky

Share

31/03/2026

Ողջույն, հարգելի գործընկերներ,
ապրիլի 4,5-ին կկայանա մեր հերթական հանդիպումը` կուրսի դասընթացների շարքից։
Սկսում ենք առողջության էներգետիկ ասպեկտի քննարկումը, որը մարմնում ներկայացված է վեգետատիվ նյարդային համակարգով։

Առաջին օրը քննարկելու ենք վեգետատիվ (ինքնավար) նյարդային համակարգը (ՎՆՀ) կառուցվածքային տեսանկյունից.
• զարգացման փուլեր,
• շարժողական ակտիվության փուլեր,
• երեխայի պրիմիտիվ (պարզունակ) ռեֆլեքսներ.
° օրալ ավտոմատիզմ, որոնման, բռնելու, փնտրելու, սողալու և այլն,
• ՎՆՀ պարասիմպաթիկ բաժին ,
• ՎՆՀ սիմպաթիկ բաժին։

Դիտարկելու ենք,
✓նյարդային համակարգի զարգացման պրոցեսներում ՎՆՀ-ի ազդեցությունը մարմնի վրա,
✓երեխայի պրիմիտիվ ռեֆլեքսների կարևորությունը նյարդային համակարգի փուլային զարգացման ընթացքում,
✓պարզունակ ռեֆլեքսների պաթոլոգիկ ազդեցությունը`
• երեխայի մոտ, դրանց բացակայության
• մեծահասակների մոտ, դրանց ակտիվության առկայության դեպքում,
✓պարասիմպաթիկ և սիմպաթիկ ռեֆլեքսների դերն ու առանձնահատկությունները.
• Վախի կաթվածի ռեֆլեքս (ՎԿՌ)
• Մորոի ռեֆլեքս (ՄՌ)։

Սովորելու ենք.
• ՎՆՀ-ի կառուցվածքային դիսֆունկցիաների մանուալ թեստավորման, ախտորոշման և բուժման մեթոդները:

Երկրորդ օրը քննարկելու ենք ՎՆՀ-ն էներգիայի հոսքի խախտման տեսանկյունից.
° մուտք
° ադապտացիա
° բաշխում
• սպառում
Դիտարկելու ենք էներգիայի`
✓մուտքը (ընկալում) մարմին և հետագա անցումը արյան մեջ,
✓ադապտացիան (ներքին օրգանների որակական ներդրում) մարմնում,
✓բաշխումն ու սպառումը (մերիդիան համակարգ) մարմնում։
Սովորելու ենք.
• ՎՆՀ-ի էներգետիկ դիսֆունկցիաների մանուալ թեստավորման և ախտորոշման մեթոդներ,
• ասեղներով բուժման մեթոդներ:

#կիրառականկինեզիոլոգիա #հայկականկիրառականկինեզիոլոգիայիակադեմիա #կինեզիոլոգիա #հկկա #ասեղնաբուժություն ռեֆլեքսոթերապիա drgrabsky кинезиологияереван прикладнаякинезиологияереван армянскаяакадемияприкладнойкинезиологии аапк иглоукалывание рефлексотерапия appliedkinesiology appliedkinesiologyyerevan armenianappliedkinesiologyacademy kinesiology

28/10/2025

Ողջույն, հարգելի գործընկերներ,
նոյեմբերի 1-2-ը կկայանա մեր հերթական հանդիպումը` կուրսի դասընթացների շարքից։

Հանդիպման ընթացքում քննարկելու ենք կառցվածքային դիսֆունկցիաների երրորդ վերին կետը` ընդերային (վիսցերալ ) համակարգը.
• կոնքի (միզապարկ, արգանդ, ձվարաններ, շագանակագեղձ, ուղիղ աղիք) օրգանների,
• որովայնի (ստամոքս, լյարդ, լեղապարկ, տասներկումատնյա աղիք, բարակ աղիք, հաստ աղիք) օրգանների ֆունկցիոնալ անատոմիայի առանձնահատկություններն ու դիսֆունկցիաները,
• վիսցերալ օրգանների ազդեցությունը մարմնի ստատիկայի և դինամիկայի վրա,
• վիսցերալ համակարգում օրգանների փոխազդեցությունը:

Սովորելու ենք.
• ներքին օրգանների դիսֆունկցիաների մանուալ ախտորոշման և թեսթավորման մեթոդները,
• վերոնշյալ օրգանների մանուալ բուժման մեթոդները։

Սիրով սպասում ենք։
#կիրառականկինեզիոլոգիաերևան #հայկականկիրառականկինեզիոլոգիայիակադեմիա #կինեզիոլոգիաերևան #կինեզիոլոգիա #հկկա #кинезиологереван #кинезиологияереван #прикладнаякинезиологияереван #армянскаяакадемияприкладнойкинезиологии #аапк

Want your business to be the top-listed Health & Beauty Business in Moscow?
Click here to claim your Sponsored Listing.

Telephone

Address


Moscow