ToC Creative Hub

ToC Creative Hub

Compartir

Photos from ToC Creative Hub's post 16/06/2026

«Բարսելոնա 2026․ Ճարտարապետության համաշխարհային մայրաքաղաք» ծրագրի և EU Prize for Contemporary Architecture - Mies van der Rohe Awards մրցանակաբաշխության շրջանակում, 2026 թվականի մայիսի 11-ից հուլիսի 5-ը Պալաու Վիկտորիա Եվգենիայում ներկայացվեցին արվեստագետ Սոֆի Մուսոյանի (Sophie Musoyan) երկու փոխկապակցված շարքերը՝ «Հյուսվածքի հիշողությունը» (բուսահեն արվեստի օբյեկտները) և «Թափանցիկ գծագրեր» (ցիանոտիպերը)։

Բարսելոնայի պավիլիոնում իրականացված տեղահատուկ հետազոտության հիման վրա՝ Հայաստանում և Բարսելոնայում հավաքված բուսական մանրաթելերի, կիսաթափանցիկ մակերեսների, լուսանկարչական հետքերի և ցիանոտիպի միջոցով, ճարտարապետությունը վերաիմաստավորվում է ոչ թե որպես անփոփոխ կառուցվածք, այլ որպես լույսի, հիշողության, շարժման և մարդկային ներկայության միջոցով ձևավորվող փորձառություն։

Այս աշխատանքները ստեղծվել են «Ճարտարապետություն․ ուրվականային անցյալ և չբացահայտված ներկա» լայնածավալ ծրագրի Բարսելոնայի նախագծի շրջանակում, որը նախաձեռնել է ToC մշակութային կազմակերպությունը։ Նախագիծը Սոնա Հովհաննիսյանի (Sona Hovhannisian) համադրությամբ և Մարիաննա Աճեմյանի (Marianna Atshemyan)արվեստի կառավարմամբ, իրականացվել է Բարսելոնայի պավիլիոնում՝ Միս վան դեռ Ռոհեի/Fundació Mies van der Rohe-ի և LINA եվրոպական ճարտարապետական հարթակի հետ համագործակցությամբ, Ստեղծարար Եվրոպայի (Creative Europe) աջակցությամբ։

--

As part of the Barcelona 2026: World Capital of Architecture programme and the EU Prize for Contemporary Architecture - Mies van der Rohe Awards, two interconnected series by artist Sophie Musoyan - Memory of the Texture (plant-based art objects), and Transparent Blueprints (cyanotype textiles) are presented at Palau Victòria Eugènia from May 11 to July 5, 2026.

Developed through site-specific research at the Barcelona Pavilion, using plant fibers collected in Armenia and Barcelona, translucent surfaces, photographic traces, and cyanotype processes, these works reimagine architecture not as a fixed structure but as an experience shaped by light, memory, movement, and human presence.

These artworks were created as part of the Barcelona edition of Architecture: Ghostly Past and Unrevealed Present, a large-scale program initiated by ToC Cultural Organization. Curated by Sona Hovhannisyan and managed by Marianna Atshemyan, the project was implemented at the Barcelona Pavilion in collaboration with the Fundació Mies van der Rohe and the LINAEuropean Architecture Platform, with the support of Creative Europe.

Photos from ToC Creative Hub's post 27/05/2026

Իյումայզ մրցանակաբաշխության (EUmies Awards) շրջանակում Բարսելոնայում կազմակերպված ցուցահանդեսի ընթացքում ToC մշակութային կազմակերպության թիմը՝ համադրող Սոնա Հովհաննիսյանը, արթ մենեջեր Մարիաննա Աճեմյանը և արվեստագետ Սոֆի Մուսոյանը, ներկայացրեցին «Ճարտարապետություն․ ուրվական անցյալ և չբացահայտված ներկա» լայնածավալ ծրագիրը, ինչպես նաև Միս վան դեր Ռոհե հիմնադրամի հետ համագործակցությամբ Բարսելոնայում իրականացված նախագիծը։

Ներկայացման ընթացքում առանձնահատուկ անդրադարձ կատարվեց Բարսելոնայի պավիլիոնում իրականացված հետազոտական աշխատանքներին, որոնց շրջանակում Սոֆի Մուսոյանը ստեղծել է «Հյուսվածքի հիշողությունը» բուսահեն արվեստի օբյեկտների շարքը, ինչպես նաև ցիանոտիպ արվեստի գործերի հավաքածուն։ Վերջիններս ներկայացված են Պալաու Վիկտորիա Եվգենիայում անցկացվող ցուցահանդեսում՝ 2026 թվականի մայիսի 11-ից մինչև հուլիսի 5-ը, որպես «Բարսելոնա 2026․ Ճարտարապետության համաշխարհային մայրաքաղաք» ծրագրի մաս։

Նախագիծը նախաձեռնվել է ToC մշակութային կազմակերպության կողմից և իրականացվել Միս վան դեր Ռոհե հիմնադրամի և ԼԻՆԱ եվրոպական ճարտարապետական հարթակի հետ համագործակցությամբ՝ Եվրոպական միության աջակցությամբ։

Նկարները՝ EUmies Awards-ի

---

As part of the exhibition held in Barcelona within the framework of the EU Prize for Contemporary Architecture - Mies van der Rohe Awards the team of ToC Cultural Organization - curator Sona Hovhannisian, art manager Marianna Atshemyan, and artist Sophie Musoyan - presented the large-scale program “Architecture: Ghostly Past and Unrevealed Present”, as well as the project implemented in Barcelona in collaboration with the Fundació Mies van der Rohe.

The presentation placed particular emphasis on the research conducted at the Barcelona Pavilion, within which Sophie Musoyan created the plant-based art object series “Memory of the Texture”, and a collection of cyanotype artworks. These works are featured in the exhibition held at Palau Victòria Eugènia from May 11 to July 5, 2026, as part of the “Barcelona 2026: World Capital of Architecture” program.

The project was initiated by ToC Cultural Organization and implemented in collaboration with the Fundació Mies van der Rohe and the LINA European Architecture Platform, with the support of the European Union.

Photos by EUmies Awards

09/05/2026

ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ ԲԱՐՍԵԼՈՆԱՅՈՒՄ

2026 թվականի մայիսի 11-ից հուլիսի 5-ը Բարսելոնայում՝ Պալաու Վիկտորիա Եվգենիայում, «ԵՄ Միս մրցանակաբաշխություն 2026» ցուցահանդեսի շրջանակում կներկայացվի «Հյուսվածքի հիշողությունը» ցուցահանդեսը՝ որպես «Բարսելոնա 2026․ ճարտարապետության համաշխարհային մայրաքաղաք» ծրագրի մաս։ Այս կարգավիճակը քաղաքին շնորհվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի և Ճարտարապետների միջազգային միության կողմից՝ որպես «Ճարտարապետների համաշխարհային կոնգրես 2026․ Բարսելոնա»-ն հյուրընկալող քաղաք։

«Հյուսվածքի հիշողությունը» ցուցահանդեսը ներկայացնում է արվեստագետ Սոֆի Մուսոյանի բուսահեն արվեստի օբյեկտները, որոնք ստեղծվել են Բարսելոնայի պավիլիոնում իրականացված «Ճարտարապետություն․ ուրվականային անցյալ և չբացահայտված ներկա» լայնածավալ ծրագրի շրջանակում։ Նախագիծը նախաձեռնել է ToC մշակութային կազմակերպությունը, համադրել է Սոնա Հովհաննիսյանը, արվեստային կառավարումն իրականացրել է Մարիաննա Աճեմյանը, և Բարսելոնայում իրականացվում է Միս վան դեր Ռոհե հիմնադրամի և «ԼԻՆԱ» եվրոպական ճարտարապետական հարթակի հետ համագործակցությամբ՝ Եվրոպական միության աջակցությամբ։

Մայիսի 12-ին, ժամը 15:00–16:00-ը, Պալաու Վիկտորիա Եվգենիայում թիմը կներկայացնի ծրագիրը։

EXHIBITION IN BARCELONA

From May 11 to July 5, 2026, the exhibition Memory of the Texture will be presented as part of the EUmies Awards 2026 Exhibition in Barcelona at Palau Victòria Eugènia, within the framework of the Barcelona 2026 World Capital of Architecture program, a distinction awarded by UNESCO and the UIA - International Union of Architects to the city hosting the UIA World Congress of Architects 2026 Barcelona.

The Memory of the Texture exhibition presents plant-based art objects created by artist Sophie Musoyan as part of the large-scale program Architecture: Ghostly Past and Unrevealed Present at the Barcelona Pavilion. This project was initiated by ToC Cultural Organization, curated by Sona Hovhannisian, art management by Marianna Atshemyan, and implemented in Barcelona in collaboration with Fundació Mies van der Rohe and the LINA European Architecture Platform, with the support of the European Union.

On May 12, 15:00–16:00, at Palau Victòria Eugènia, the team will present the program.

30/04/2026

Արխիվային ուսումնասիրություն և հետազոտական հանդիպում Միս վան դեր Ռոհեի հիմնադրամում։

Զրույցների և արխիվային նյութերի միջոցով պավիլիոնի համադրող և ԵՄ Միս մրցանակաբաշխության տնօրեն Իվան Բլասին մեր թիմին ներկայացրեց պավիլիոնի բազմաշերտ պատմությունը՝ խորացնելով մեր ընկալումը դրա ճարտարապետական և պատմական համատեքստի վերաբերյալ, իսկ Ադրիանա Մասը կիսվեց մեր աշխատանքին նախորդած հետազոտության վերաբերյալ դիտարկումներով։

«Ճարտարապետություն․ ուրվական անցյալ և չբացահայտված ներկա» լայնածավալ ծրագրի Բարսելոնայի նախագիծը Միս վան դեր Ռոհեի պավիլիոնում մեկնարկել է Միս վան դեր Ռոհեի հիմնադրամի և ToC մշակութային կազմակերպության համագործակցությամբ, և կներկայացվի 2026թ ՅՈՒՆԵՍԿՕ/UIA Բարսելոնա՝ ճարտարապետության համաշխարհային մայրաքաղաք, Ճարտարապետների համաշխարհային համագումար և Lina հարթակի շրջանակում՝ Եվրոպական միության աջակցությամբ։

----

Archival study visit and research meeting at the Fundació Mies van der Rohe.

Through conversations and archival materials, Ivan Blusi, the Pavilion curator and EU Mies Award program director, introduced to our team the layered history of the Pavilion, guiding us deeper into its architectural and historical context, while Adriana Mas shared insights into the research that preceded our work.

The project of the large-scale program Architecture: Ghostly Past and Unrevealed Present at the Mies van der Rohe Pavilion in Barcelona is launched in collaboration with the Fundació Mies van der Rohe and ToC Cultural Organization, and will be presented in 2026 within the framework of UNESCO/UIA Barcelona World Capital of Architecture, the World Congress of Architects, and the Lina European Architecture Platform, with the support of the European Union.

Photos from ToC Creative Hub's post 26/04/2026

Զրույցների և լռության նուրբ դադարների միջև պավիլիոնը բացվում է անսպասելի շերտերով։ Այստեղ խոսքը միայն ճարտարապետական ձևի մասին չէ, այլ այն մասին, թե ինչպես է տարածքը բացահայտվում, քննարկվում և վերաիմաստավորվում համագործակցության միջոցով։

Այսպիսի պահերը հիշեցնում են, որ ճարտարապետությունը կենդանանում է մարդկանց ներկայությամբ։ Նույնիսկ ամենանշանավոր տարածքները նոր շունչ են առնում, երբ դրանց մոտենում ենք միասին․ դրանք վերածվում են երկխոսության, ուսումնառության և մտածողության նոր ուղիների՝ վերաիմաստավորելով, թե այսօր ինչ կարող է լինել ճարտարապետությունը։

«Ճարտարապետություն․ ուրվական անցյալ և չբացահայտված ներկա» լայնածավալ ծրագրի Բարսելոնայի նախագիծը Միս վան դեր Ռոհեի պավիլիոնում մեկնարկել է Միս վան դեր Ռոհեի հիմնադրամի և ToC մշակութային կազմակերպության համագործակցությամբ, և կներկայացվի 2026թ ՅՈՒՆԵՍԿՕ/UIA Բարսելոնա՝ ճարտարապետության համաշխարհային մայրաքաղաք, Ճարտարապետների համաշխարհային համագումար և Lina հարթակի շրջանակում՝ Եվրոպական միության աջակցությամբ։

---

Between conversations and quiet moments, the Pavilion opens up in unexpected ways. It’s not just about the architecture itself, but about how it’s experienced, discussed, and reimagined through collaboration.

These moments remind us that architecture lives through people. Even the most iconic spaces continue to change when approached collectively, becoming places for dialogue, learning, and new ways of thinking about what architecture can be today.

The project of the large-scale program Architecture: Ghostly Past and Unrevealed Present at the Mies van der Rohe Pavilion in Barcelona is launched in collaboration with the Fundació Mies van der Rohe and ToC Cultural Organization, and will be presented in 2026 within the framework of UNESCO/UIA Barcelona World Capital of Architecture, the World Congress of Architects, and the Lina European Architecture Platform, with the support of the European Union.

10/03/2026

Աշխատանքի, ներկայության և մտքերի փոխանակման համատեղ պահ։

ToC-ի ստեղծարար թիմի համադրող Սոնա Հովհաննիսյանը, արթ-մենեջեր Մարիաննա Աճեմյանը և արվեստագետ Սոֆի Մուսոյանը դիտարկման, քննարկման և մանրուքների նկատմամբ զգայուն ուշադրության միջոցով ուսումնասիրեցին Միս վան դեր Ռոհեի պավիլիոնը։

Այս փուլում թիմը տեղում իրականացրեց հետազոտություն, տարածական ընթերցում` բացահայտելով պավիլիոնի հիշողության, կառուցվածքի և ներկայիս վիճակի բազմաշերտությունը։

«Ճարտարապետություն․ ուրվական անցյալ և չբացահայտված ներկա» լայնածավալ ծրագրի Բարսելոնայի նախագիծը Միս վան դեր Ռոհեի պավիլիոնում մեկնարկել է Միս վան դեր Ռոհեի հիմնադրամի և ToC մշակութային կազմակերպության համագործակցությամբ, և կներկայացվի 2026թ ՅՈՒՆԵՍԿՕ/UIA Բարսելոնա՝ ճարտարապետության համաշխարհային մայրաքաղաք, Ճարտարապետների համաշխարհային համագումար և Lina հարթակի շրջանակում՝ Եվրոպական միության աջակցությամբ։

-----

A shared moment of work, presence, and exchange.

ToC creative team curator Sona Hovhannisian, art manager Marianna Atshemyan, and artist and printmaker Sophie Musoyan navigated the Mies van der Rohe Pavilion through observation, discussion, and attention to detail.

During this period, the team is engaged in on-site research, spatial reading, exploring layers of memory, structure, and the contemporary condition of the Pavilion.

The project of the large-scale program Architecture: Ghostly Past and Unrevealed Present at the Mies van der Rohe Pavilion in Barcelona is launched in collaboration with the Fundació Mies van der Rohe and ToC Cultural Organization, and will be presented in 2026 within the framework of UNESCO/UIA Barcelona World Capital of Architecture, the World Congress of Architects, and the Lina European Architecture Platform, with the support of the European Union.

Photos from ToC Creative Hub's post 10/02/2026

ToC թիմը՝ Սոնա Հովհաննիսյանը, Մարիաննա Աճեմյանը և Սոֆի Մուսոյանը, հունվարի 24-ից փետրվարի 2-ը Միս վան դեր Ռոհեի պավիլիոնում (Բարսելոնա) մեկնարկել են «Ճարտարապետություն․ ուրվական անցյալ և չբացահայտված ներկա» լայնածավալ ծրագրի երկրորդ նախագծի I փուլը՝ հետազոտություն և ուսումնասիրություն։

Տարածքում համատեղ ներկայությունն ու շարժումը բացահայտում են նուրբ անցումներ՝ ձևի և ապրումի, նյութի և միջավայրի, մտահղացման և գործառույթի միջև: Պավիլիոնը դառնում է ոչ թե ավարտված օբյեկտ, այլ հարթակ՝ պատկերացնելու, թե ինչպես կարող են խորհրդանշական կառույցները մնալ բաց, արձագանքող և ակտիվ՝ համատեղ փորձերի միջոցով:

Նախագիծը իրականացվում է Միս վան դեր Ռոհեի հիմնադրամի և ToC մշակութային կազմակերպության համագործակցությամբ, և կներկայացվի 2026թ ՅՈՒՆԵՍԿՕ/UIA Բարսելոնա՝ ճարտարապետության համաշխարհային մայրաքաղաք, Ճարտարապետների համաշխարհային համագումար և Lina հարթակի շրջանակում՝ Եվրոպական միության աջակցությամբ։

----

The ToC team, Sona Hovhannisian, Marianna Atshemyan and Sophie Musoyan, from January 24 to February 2 at the Mies van der Rohe Pavilion in Barcelona, began Research and Study as part of the second project within the large-scale program Architecture: Ghostly Past and Unrevealed Present.

Moving through the space together revealed subtle shifts between form and experience, material and atmosphere, intention and use. The Pavilion becomes less a finished object and more a platform for imagining how iconic architecture can remain open, responsive, and alive through collective engagement.

The project is launched in collaboration with the Fundació Mies van der Rohe and ToC Cultural Organization, and will be presented in 2026 within the framework of UNESCO/UIA Barcelona World Capital of Architecture, the World Congress of Architects, and the LINA European Architecture Platform, with the support of the European Union.

Photos from ToC Creative Hub's post 23/01/2026

2026-ը մեկնարկում ենք Միս վան դեր Ռոեի հիմնադրամի հետ կարևոր համագործակցությամբ, որն իրականցվում է LINA եվրոպական ճարտարապետական հարթակի շրջանակում՝ Եվրոպական միության աջակցությամբ։

Համագործակցության և պավիլիոնի մասին ավելին տես նկարներում։

---

We kick off 2026 with a meaningful collaboration with Fundació Mies van der Rohe within the framework of the LINA European Architecture Platform, with the support of the European Union.

More about the collaboration and the Pavilion in photos.

27/11/2025

Նոյեմբերի 1-ին ToC մշակութային կազմակերպությունը նոր կրթական ձևաչափով աշխատարան իրականացրեց «Այբ» դպրոցում նախագծային ուսումնառության շրջանակում «Աքսել Մոնդրիան և գործընկերներ» ընկերության կողմից վարվող «Համար 7» ակումբում:

ToC-ի համահիմնադիրներ Սոնա Հովհաննիսյանն ու Մարիաննա Աճեմյանը աշակերտներին ներկայացրեցին երեք առանցքային դերակատարների՝ համադրողի, արտ մենեջերի և արվեստագետի համատեղ աշխատանքի մոդելը։ Աշխատարանը հիմնված էր ToC-ի «Ճարտարապետություն․ ուրվական անցյալ և չբացահայտված ներկա» ծրագրի իրական փորձառության վրա։

Արվեստի տարբեր ակումբների, այդ թվում նախագծային ուսումնառության «Արվեստանոց» ակումբի աշակերտներին ներկայացվեց գաղափարից մինչև իրականացում տանող ճանապարհը։

Աշխատարանի կարևոր մասն էր ինտերակտիվ խաղը, որը հնարավորություն տվեց աշակերտներին կիրառել ստացած գիտելիքները իրական համատեքստում, հետազոտել սեփական միջավայրը և իրենց հուզող հարցերի վերաբերյալ նախագիծ ձևավորել։

—--

On November 1, the ToC Cultural Organization conducted a workshop in a new educational format at the Ayb School, within the framework of project-based learning, in the “Number 7” club run by the “Axel Mondrian & Partners” organization.

ToC co-founders Sona Hovhannisyan and Marianna Atshemyan presented to the students the collaborative working model of three key players in arts - curator, art manager, and artist. The workshop was built on the practical experience gained through ToC’s implemented project “Architecture: Ghostly Past and Unrevealed Present”.

Students from different art clubs, including the project-based learning “Arvestanots” club, were introduced to the full journey from idea to implementation․

One of the key components of the workshop was an interactive game that let students apply their new knowledge in real-life scenarios, engage with their environment, and generate project ideas rooted in the issues they care about.

23/11/2025

«Ճարտարապետություն․ ուրվական անցյալ և չբացահայտված ներկա» լայնածավալ ծրագիրը տեղի ունեցավ Ջերմուկում, մեկնարկելով 2024թ նոյեմբերին և ամփոփվելով «Լռությունից հետո» ցուցահանդեսով Ջերմուկի պատկերասրահում (2025թ. հունիսի 14-ից օգոստոսի 14-ը)։ Սովետական ժամանակաշրջանի Ջերմուկի Մշակույթի պալատում տեղահատուկ արվեստային միջամտությունների միջոցով մենք վերաարժևորեցինք լքվածության գաղափարը։

Ամփոփելով այդ փուլը՝ կիսվում ենք ռեժիսոր Մարատ Սարգսյանի մեյքինգ-օֆ տեսապատումով, որը ներկայացնում է մասնակից արվեստագետների հարաբերությունը շենքի նյութերի, պատմության և սիմվոլիկ շերտերի հետ՝ վերակենդանացնելով տարածքը ոչ թե վերակառուցման միջոցով, այլ արվեստային ներկայությամբ։

Նախաձեռնվել և իրականացվել է ToC մշակութային կազմակերպության կողմից
Գաղափարի հեղինակ և համադրող՝ Սոնա Հովհաննիսյան
Արթ մենեջեր՝ Մարիաննա Աճեմյան
Ռեժիսոր՝ Մարատ Սարգսյան
Արվեստագետներ՝ Սոֆի Մուսոյան (գեղարվեստական տպագրող), Արմեն Տեր-Մկրտչյան (լուսանկարիչ), Մանվել Մաթևոսյան (քանդակագործ)

Հատուկ շնորհակալություն Alt ճարտարապետական ստուդիային և բոլոր նրանց, ովքեր մեզ հետ էին։

🇨🇭 Նախագիծը ֆինանսավորվել է Շվեյցարիայի զարգացման և համագործակցության ընկերության (SDC) կողմից։
Embassy of Switzerland in Armenia

©️Տեսապատումը՝ ToC մշակութային կազմակերպություն, Մարատ Սարգսյան

----

The “Architecture: Ghostly Past and Unrevealed Present” large-scale project took place in Jermuk city from November 2024, concluding with an exhibition “ After Silence” at Jermuk Art Gallery (June 14–August 14, 2025). Through site-specific artistic interventions inside the Soviet-era Palace of Culture, we rethought the idea of abandonment.

To close this chapter, we’re sharing the making-of film by filmmaker Marat Sargsyan, revealing how participating artists engaged with the building’s material, historical, and symbolic layers, reviving the space not through renovation, but through artistic presence.

Initiated and implemented by: ToC Creative Hub
Idea Author and Curator: Sona Hovhannisian
Art Manager: Marianna Atshemyan
Filmmaker: Marat Sargsyan
Artists: Sophie Musoyan (Printmaker), Armen Ter-Mkrtchyan (Photographer), Sculptor Manvel Matevosyan (Sculptor)

Special thanks to Alt architectural studio and every single person who was with us.

🇨🇭 Project funded by the Swiss Agency for Development and Cooperation (SDC). Embassy of Switzerland in Armenia

©️Making-of: ToC Cultural Organization, Marat Hayk Sargsyan

¿Quieres que tu empresa sea el Arte Y Entretenimiento mas cotizado en Barcelona?
Haga clic aquí para reclamar su Entrada Patrocinada.

Categoría

Página web

Dirección


Av. De Francesc Ferrer I Guardia
Barcelona