Chess Lessons

Chess Lessons

Share

19/02/2023

❓Ինչպե՞ս վերլուծել շախմատային պարտիան ❓

‼️Որպեսզի կարողանաք Խաղը բարելավել ,ավելի լավ շախմատիստներ դառնալ և հաղթել զգալիորեն ավելի շատ պարտիաներ , պետք է կարողանաք ճիշտ վերլուծել ձեր պարտիան‼️
✅ Պարտիայի վերլուծությունը կարևոր տեխնիկա է, որը, ճիշտ կիրառելու դեպքում կարող է աջակցել քեզ թույլ կողմերդ շտկելու և ուժեղ կողմեր զարգացնելու հարցում։
📑 Լավ կլինի պարտիան բաժանել երեք մասի՝ սկզբնախաղ, միջնախաղ և վերջնախաղ։ Պարտիայի այս երեք փուլերը պահանջում են ինդիվիդուալ վերլուծություն և պետք է նրանց վերաբերվել առանձին-առանձին։

Սկզբնախաղ

• Սկզբնախաղ վերլուծելիս դու պետք է փորձես հասկանալ ` արդյոք քո խաղացած տարբերակը այն է, ինչն արդեն պարապել ես, թե հակառակորդդ քեզ հետ հազվադեպ հանդիպող տարբերակ է խաղացել։
Գրի առ մտքերդ քո խաղացած տարբերակի շուրջ։ Արդյոք այն հիմնավոր տարբերակ էր։ Միայն մտքերդ գրի առնելուց հետո կարող ես դիմել սկզբնախաղային դատաբազայի օգնությանը՝ ստուգելու այդ տարբերակի գոյությունը շախմատային տեսության մեջ։ Դու պետք է սովորես այս սկզբնախաղից մի քանի պարտիա՝ բարձր վարկանիշ ունեցող շախմատիստների կողմից խաղացված, և համապատասխանորեն հարմարեցնես քո սկզբնախաղային խաղացանկին։ Հաջորդ անգամ այս տարբերակին հանդիպելիս դու ավելի լավ պատրաստված կլինես։

Միջնախաղ

• Սա պարտիայի այն փուլն է, որը գալիս է սկզբնախաղի քայլերից անմիջապես հետո։

Գրի առ, թե ինչու ես որոշել խաղալ այս կամ այն քայլը, կարող ես նաև նշել այլընտրանքային քայլեր, որոնց շուրջ մտածել ես (օրինակ՝ ես մտածում էի խաղալ փd7, բայց վախեցա e5 քայլից)։ Նշիր տակտիկական մտքերդ որ ունեցել ես՝ ներառելով հավանական զոհաբերությունները, որոնց շուրջ մտածել ես։ Կարևոր է ձևակերպել խաղի պլանը։ Օրինակ, կարող է լինել Թագուհու թևի զինվորների գրոհ հակառակորդի Արքայի դեմ, ճնշում մեկուսացած զինվորի նկատմամբ և այլն։ Հիշիր ինչ է ասել Բոտվիննիկը․ ։

Վերջնախաղ
• Վերջնախաղում դու պետք է ուշադրություն դարձնես նախնական դիրքին և փորձես հանդես գալ հաղթական կամ ոչ-ոքի տանող պլանով, (եթե դիրքդ ավելի վատ է)։
Եթե դու սկսում ես ժամանակի հետ հաճախ խնդիր ունենալ, կարող ես վերլուծել, թե ինչպիսի որոշումները քեզնից շատ ժամանակ խլեցին և կոնկրետ որտեղ ես ծախսել ժամանակիդ մեծ մասը։ Ժամանակի հետ կապված խնդիրներից խուսափելը շատ կարևոր է, քանի որ շախմատային պարտիաների արդյունքի համար ժամանակը վճռորոշ դեր է խաղում։

Ուժերը լավացնելու և առաջ գնալու համար երբեք էլ ուշ չէ 😊 Իսկ մեր հետ ավելի հեշտ է 😉

#շախմատ #шахматы

10/02/2023

Ավարտվեց Զեյթունի շախմատի մարզադպրոցի 2023թ. առաջնության 1/4 եզրափակիչ մրցաշարը:

🥉Հայկ Իվանյանը (Զեյթուն ՇՄՄ/մարզիչ Արամ Պլուզյան) 6/8 արդյունքով (լրացուցիչ ցուցանիշներով) գրավեց 3-րդ տեղը և լրացրեց 4-րդ կարգի բալ:
Նշեմ , որ սա 5 տարեկան Հայկի առաջին մրցաշարն էր 👍

🥳 Շնորհավորում ենք մեր փոքրիկ շախմատիստին և մաղթում նորանոր հաջողություններ 😊

Մրցաշարի արդյունքները՝ https://chess-results.com/tnr722712.aspx?lan=11&art=1&rd=8

#շախմատ #շախմատասեր #մրցաշար #հաղթանակ

Photos from Chess Lessons's post 27/01/2023

Թիմ . Փիղ և զինվորներ

🔁 Թիմը դա առանձին մասերի գումար չէ, այլ մեկ ամբողջություն ,մարդկանց որոշակի խումբ, որի յուրաքանչյուր անդամ փոխադարձաբար է աշխատում և կրում է պատասխանատվություն իր կատարած աշխատանքի համար։
🔸Սպորտային թիմում յուրաքանչյուր խաղացող կատարում է իր դերը ։ Օրինակ` նվագախմբում յուրաքանչյուրը նվագում է երաժշտության իր հատվածը , հակառակ դեպքում տվյալ կոմպոզիցիան կձախողվի ։

♟️ Հիմա դիտարկենք, թե ինչպես են փիղը և զինվորները փոխազդում միմյանց վրա շախմատի տախտակին Халилбейли- Равинский (Кишинев 1951) խաղի օրինակով ։
• Աչքի է ընկնում,որ սև խաղաքարերը տեղադրված են սև դաշտերում, իսկ սպիտակները սպիտակ։
Սպիտակների փիղը սահմանափակված է իր իսկ զինվորներով և չի կարողանում տեղաշարժվել։ Սև դաշտերը նույնպես թուլություն են հանդիսանում սպիտակների համար։ Ի տարբերություն սպիտակների, սևերի փիղը շատ ավելի հաջող դիրք է զբաղեցնում միևնույն ժամանակ պաշտպանելով սպիտակ դաշտերը։ ԵՒ այսպես Փիղն ու զինվորները մեկը մյուսին լրացնելով կատարում են թիմային աշխատանք ։

❗Հիշեք !!! Ցանկացած ոլորտում թիմային աշխատանքը շատ ավելի արդյունվետ է 😊

Իսկ մեզ մոտ դասընթացներին մասնակցելու կամ պայմանները իմանալու համար գրեք անձնական նամակ 🤫

#շախմատ #դասընթացներ #թիմ #մոտիվացիա #шахматы

Want your school to be the top-listed School/college in Zeytun?
Click here to claim your Sponsored Listing.

Category

Telephone

Website

Address


Zeytun