CGLA accounting LLC
23/02/2022
❗❗❗«ԱՆԿԱՆԽԻԿ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ուժի մեջ մտնելուն զուգահեռ ուժի մեջ է մտնելու «ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ Օրենքը, ըստ որի՝
📌📜 1) Հարկային ուսումնասիրությունների արդյունքում հարկային պարտավորություններ են առաջանում «Անկանխիկ գործառնությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում ու կարգով վճարային քարտերի կամ վճարային տեխնոլոգիաների հիման վրա կիրառվող այլ վճարային գործիքներ չունենալու կամ այդ գործիքների միջոցով վճարումներ չընդունելու դեպքում։
📌📜 2) «Անկանխիկ գործառնությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում ու կարգով վճարային քարտերի կամ վճարային տեխնոլոգիաների հիման վրա կիրառվող այլ վճարային գործիքների առկայության կամ այդ գործիքների միջոցով վճարումներ ընդունելու գործարքների իրականացման համար սահմանված կարգերի ու կանոնների պահանջների պահպանման նկատմամբ ուսումնասիրության նպատակով հարկային մարմինը կարող է իրականացնել հսկիչ գնում (գնումներ)։
📌📜 3) Հսկիչ գնման իրականացման համար հիմք կարող են հանդիսանալ հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառության ճշտության թեմատիկ ստուգումը:
📌📜 4) 386-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված սահմանափակումները կիրառվում են, եթե «Անկանխիկ գործառնությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով՝ 386-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված սահմանափակումներից ցածր չափով սահմանափակումներ սահմանված չեն։ «Անկանխիկ գործառնությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով կանխիկ դրամով վճարումների նկատմամբ 386-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված սահմանափակումներից ցածր չափով սահմանափակումները Օրենսգրքի 419-րդ հոդվածի կիրառության իմաստով համարվում են կանխիկ դրամով վճարումների նկատմամբ սահմանափակումներ։
📌📜 5) «Անկանխիկ գործառնությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով կանխիկ դրամով գումարի վճարման կամ ընդունման սահմանափակումները չպահպանելու դեպքում հարկ վճարողից գանձվում է տուգանք՝ կանխիկ դրամով գումարի վճարման թույլատրված չափը գերազանցող գումարների (խախտման գումարների) հանրագումարի հինգ տոկոսի չափով, բայց ոչ պակաս, քան 500 հազար դրամը, և ոչ ավելի, քան երկու միլիոն դրամը:
📌📜 6) 419-րդ հոդվածի 8-րդ մասում նշված խախտումը դրա արձանագրմանը հաջորդող մեկ տարվա ընթացքում կրկին կատարելու դեպքում հարկ վճարողից գանձվում է տուգանք` խախտման գումարների հանրագումարի տասը տոկոսի չափով, բայց ոչ պակաս, քան մեկ միլիոն դրամը, և ոչ ավելի, քան չորս միլիոն դրամը: Սույն մասի կիրառության իմաստով՝ խախտումը կրկին կատարել է համարվում համալիր հարկային ստուգման ակտի ամսաթվից հետո՝ մեկ տարվա ընթացքում, մինչև հաջորդ համալիր հարկային ստուգման ակտի նախագծի ամսաթիվը սույն հոդվածի 8-րդ մասով սահմանված խախտումը կատարելը:
📌📜 7) «Անկանխիկ գործառնությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում ու կարգով վճարային քարտերի կամ վճարային տեխնոլոգիաների հիման վրա կիրառվող այլ վճարային գործիքներ չունենալու կամ այդ գործիքների միջոցով վճարումներ չընդունելու դեպքում հարկ վճարողից գանձվում է տուգանք՝ 300 հազար դրամի չափով:
📌📜 8 ) 419-րդ հոդվածի 10-րդ մասում նշված խախտումը դրա արձանագրմանը հաջորդող մեկ տարվա ընթացքում կրկին կատարելու դեպքում հարկ վճարողից գանձվում է տուգանք` 400 հազար դրամի չափով:»։
📜👇👇👇 Հղում՝
www.arlis.am Հայաստանի Իրավական Տեղեկատվական Համակարգ
Click here to claim your Sponsored Listing.
Category
Contact the business
Telephone
Website
Address
Yerevan