Cosmotheca Yerevan

Cosmotheca Yerevan

Share

18/12/2025

Նոր SECRET VENUE-ն գաղտնի հանդիպման վայր է, որտեղ մենք այնպիսին ենք, ինչպիսին կանք. վայր, որտեղ օճառի պղպջակի մեջ արտացոլված մանկության հիշողությունները հանդիպում են մեր հասուն իղձերին, որոնք կոչված են փոխելու աշխարհը

Երջանկությունը հեշտ բարդություն է, չարաճճի լրջություն ու ամենաանցողիկ անվերջությունը

«SECRET VENUE-ն մեր ամենաբարդ բույրն է, որն արտացոլում է, թե ինչ հեշտ է լինել երջանիկ», ասում են Fakoshima-ում

Նոր բույրն արդեն ներկայացված է Cosmotheca-ում

// 65,000 դրամ

29/10/2025

Ֆրանսիական Houbigant-ի IRIS DES CHAMPS-ը լի է տոսկանյան ծաղկող մարգագետիններ և փայտային երանգների նուրբ թերթիկներով․ բազմաթիվ պարֆյումերներ են աշխատել հիրիկի հետ՝ բացելով դրա հողային եզրերը, բայց նրանցից ոչ ոք չի մտածել, թե ինչպիսին պետք է լինի ծաղկի բույրը

Houbigant-ն այլ մոտեցում է որդեգրել՝ ստեղծելով ծաղկի հոտառական մեկնաբանություն. պարֆյումերային ուվերտյուրան առավոտյան ցողի թարմություն է հիշեցնում բերգամոտով, հովտաշուշանով և վարդագույն պղպեղով

Զգայուն սիրտը բաբախում է հիրիկի, վարդի, սամբակ հասմիկի և իլանգ-իլանգի փնջով․ բույրն ավարտվում է ջերմ և փայտային նոտաներով

// 75,000 դրամ (100 մլ)

20/10/2025

Ինչո՞ւ չսկսել առավոտն այսպիսի նուրբ տիրամիսուով՝ պատրաստված նուրբ մասկարպոնե պանրից և Սավոյարդի թխվածքաբլիթներից, որոնք ներծծված են կոնյակի հիմքով քաղցր օշարակով. սա իսկական շքեղություն է՝ գտնել մի անսովոր աղանդեր, որը վայելելիս ոչ մի կալորիա չես ստանա՝ Acca Kappa-ի Dolce Treviso-ն

Տիրամիսուի նոտաներով Dolce Treviso-ն սենսորային ճանապարհորդություն է Տրեվիզոյի գեղատեսիլ նրբանցքներով, որը ոչ միայն տիրամիսուի ծննդավայրն է, այլև Acca Kappa-ի պատմական կենտրոնը

Սա Տրևիզոյի օրհներգն է այդ հատվածի խոհարարական մշակույթին և Իտալիայի քաղցր գեղեցկությանը, ինչպես նաև կյանքի հաճույքներին

// 54,000 դրամ (100 մլ)

Want your business to be the top-listed Beauty Salon in Yerevan?
Click here to claim your Sponsored Listing.

Telephone

Address


83 Teryan Str
Yerevan
0010

Opening Hours

Monday 10:00 - 21:00
Tuesday 10:00 - 21:00
Wednesday 10:00 - 21:00
Thursday 10:00 - 21:00
Friday 10:00 - 21:00
Saturday 10:00 - 21:00
Sunday 10:00 - 21:00