MP LAW LLC
24/02/2026
🇦🇲Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքների փաթեթը:
🔴Ըստ այդմ՝
📌աշխատանքային պայմանագրերի կնքումը, փոփոխումը և լուծումը բացառապես թվային համակարգով իրականացնելու պահանջը տեղափոխվել է 2027 թ. հուլիսի 1 (մինչ փոփոխությունը պահանջը նախատեսված էր 2026 թ․ հունվարի 1-ով),
📌մինչև 2027 թ. հուլիսի 1-ը թվային համակարգով պայմանագրերի կնքումը կրելու է կամավոր բնույթ, իսկ համակարգով կնքված պայմանագրերը, համաձայնագրերն ու ընդունված հրամաններն ունենալու են իրավական ուժ։ Սահմանվել է նաև անցումային կարգավորում, որով ժամկետի երկարաձգման փոփոխությունները տարածվելու են նաև 2026 թ․ հունվարի 1-ից հետո ծագած աշխատանքային հարաբերությունների վրա,
📌գործող աշխատանքային պայմանագրերը մինչև 2026 թ․ դեկտեմբերի 31-ը պարտադիր թվային համակարգ մուտքագրած լինելու ժամկետը ևս երկարաձգվել է մինչև 2028 թ. հունիսի 30-ը,
📌ՀՀ-ից դուրս գտնվող անձի հետ (աշխատանքը կատարվելու է ՀՀ-ից դուրս այլ վայրում) աշխատանքային հարաբերությունների ծագումը, փոփոխումը և դադարումը թվային համակարգի միջոցով չի իրականացվելու,
📌ՀՀ-ում գտնվող օտարերկրացիների, փախստականների, ապաստան հայցողների համար նախատեսվել են առանձին կարգավորումներ, համաձայն որոնց՝ 2027 թ. հուլիսի 1-ից հետո ևս աշխատանքային պայմանագրերը կնքվելու են թղթային եղանակով՝ պայմանով, որ ՀՀ-ում օրինական բնակությունը հաստատող փաստաթուղթ ստանալուց հետո 3-ամսյա ժամկետում կնքված պայմանագրերը օրենսդրությամբ սահմանված կարգով մուտքագրվեն թվային համակարգ։
16/02/2026
🪪 Առողջապահության նախարարությունը մեկնարկել է հավաստագրված ավագ բուժաշխատողների նույնականացման քարտերի տրամադրման գործընթացը։
Նույնականացման քարտի վրա նշվող տվյալները ինքնաշխատ կերպով կհավաքագրվեն ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Ս․ Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ի (ԱԱԻ) կողմից վարվող Բուժաշխատողների ռեգիստրում առկա տվյալների հիման վրա՝ QR կոդի տեսքով։ QR կոդը հավաստում է տվյալ անձի հավաստագրված լինելու և մասնագիտական գործունեություն իրականացնելու իրավունքը։
Գործընթացի սահուն կազմակերպումն ապահովելու նպատակով նույնականացման քարտ ստանալու համար նախատեսված են երկու եղանակ։
1️⃣ Բժշկական հաստատությունները կարող են ներկայացնել իրենց հաստատություններում աշխատող այն հավաստագրված ավագ բուժաշխատողների ցանկը, որոնք ցանկանում են ստանալ նույնականացման քարտ։ Ցանկը կարող է ուղարկվել ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Ս․ Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ի [email protected] կամ [email protected] էլեկտրոնային հասցեներին։
2️⃣ Ավագ բուժաշխատողները կարող են դիմել նաև անհատապես՝ որպես հավաստագրված բուժաշխատող, օգտագործելով Բուժաշխատողների ռեգիստրում իրենց անձնական էջը և սեղմելով «Դիմել ID քարտի համար» կոճակը։
Նշենք, որ նույնականացման քարտի տպագրության աշխատանքները իրականացվում են անձնական միջոցների հաշվին։
Քարտի տպագրության նպատակով բուժաշխատողը կարող է դիմել ցանկացած տպագրատուն, որը հնարավորություն ունի իրականացնել տպագրություն սպիտակ պլաստիկ քարտի վրա։ Ներկայացված նմուշի համապատսխան։
📞 Հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել 8501 հեռախոսահամարով (ներքին՝ 4), ինչպես նաև [email protected] էլեկտրոնային հասցեով։
Click here to claim your Sponsored Listing.
Category
Telephone
Address
Կոմիտաս 49/2, 6-րդ հարկ, 610 սենյակ
Yerevan
0051
Opening Hours
| Monday | 09:00 - 18:00 |
| Tuesday | 09:00 - 18:00 |
| Wednesday | 09:00 - 18:00 |
| Thursday | 09:00 - 18:00 |
| Friday | 09:00 - 18:00 |
| Saturday | 09:00 - 18:00 |