FPAN
31/08/2025
🌊 Այսօր Սևանա լճի օրն է
🗓Յուրաքանչյուր տարվա օգոստոսի վերջին կիրակին, մենք նշում ենք Սևանա լճի օրը։ Այն հիշեցում է մեր բոլորիս պատասխանատվության մասին՝ պահպանելու
Հայաստանի ամենամեծ ու եզակի բնական հարստությունը։ Սևանն աշխարհի ամենաբարձր լեռնային քաղցրահամ լճերից է և մեր երկրի կենսական ջրային պաշարը։
👉Օրվան ընդառաջ՝ օգոստոսի 29-ին, «Մաքուր ապագա Սևանա լճի համար» ծրագրի շրջանակում իրականացվեց աղբահավաք և իրազեկման ակցիա Սևանա լճի ափին։ Միջոցառմանը մասնակցեցին Բյուրականի Հ. Թումանյանի անվան միջնակարգ դպրոցի ուսուցչուհի Մոնա Քոչարյանի սաներից և Ագարակի Տաճատ Թերլեմեզյանի անվան միջնակարգ դպրոցի աշակերտներից կազմված կամավորական խմբեր և անհատ կամավորներ, ովքեր սիրով միացան նախաձեռնությանը՝ մաքրելով Սևանի ափամերձ տարածքները։ Կամավորները հնարավորություն ունեցան սովորել նաև թափոնների ճիշտ տեսակավորման և վերամշակման մասին, պլաստիկ մանրացված թափոններից ստացան արվեստի գործեր, իսկ վերջում բոլորը ստացան հավաստագրեր։🌱
💙 Մեր ծրագրի նպատակն է ոչ միայն մաքրել, այլև ձևավորել գիտակցություն․ հիշեցնել, որ Սևանի էկոհամակարգի պահպանումը և կայուն զարգացումը պահանջում են շարունակական խնամք ու համատեղ ջանք։ 📍Մեր ուշադրության կենտրոնում է նաև Տարվա թռչուն 2025-ը՝ հայկական որորը (Larus armenicus), որի կենսամիջավայրը անքակտելիորեն կապված է Սևանի մաքրության ու առողջության հետ։
📌Այսօր՝ Սևանի օրը, հիշեցնենք մեզ ու միմյանց․ միայն միասնական ուժերով կարող ենք պահել մեր Սևանը՝ մաքուր, առողջ և ապագա սերունդների համար կենսատու։
👉«Մաքուր ապագա Սևանա լճի համար» ծրագիրն իրականացվում է Գերմանիայի Բնության Պահպանության Միության (NABU) հայաստանյան մասնաճյուղի, «Հանուն Մարդկության և Բնության Հայկական Ասոցիացիա»(FPAN) հասարակական կազմակերպության և «Այ-Էս Էս Դի» Համայնքների կայուն զարգացման նորարական լուծումներ» (ISSD) հասարակական կազմակերպության համագործակցությամբ և Գերմանիայի արտաքին գործերի նախարարության ֆինանսավորմամբ։
#սևան2025
04/08/2025
✈ Գերմանիա ճանաչողական այցի ամփոփում «Մաքուր ապագա Սևանա լճի համար» ծրագրի շրջանակներում Գերմանիա կատարված այցն ուղեկցվեց տարբեր վայրերի ու փորձառությունների ուսումնասիրությամբ։
🔹Այցի ընթացքում հայաստանյան ներկայացուցիչները ծանոթացան NABU-ի գլխավոր գրասենյակի գործունեությանը, Spreewald բնության հատուկ պահպանվող տարածքին՝ իր յուրահատուկ կենսաբազմազանությամբ, և NationalparkZentrum Sächsische Schweiz կենտրոնին, որտեղ ընդգծվեց էկոլոգիական կրթության և կամավորական ներուժի դերը բնության պահպանության գործում։
🔹Խումբը նաև այցելեց Wallnau ջրաճահճային թռչունների արգելոց, ծանոթացավ էկոլոգիական արահետների հագեցման օրինակներին և թռչունների միգրացիայի ուսումնասիրման մեթոդներին։
🔹Ուշադրության արժանացավ նաև Գերմանիայում կամավորականների ներգրավման փորձը՝ սկսած տեղական խմբերից մինչև լանդշաֆտների վերականգնման նախաձեռնություններ։
📍 Մեր վերջին կանգառը եղավ Septimerbecken անձրևաջրերի կուտակման ավազանը, որտեղ խումբը տեղեկացավ, թե ինչպես են քաղաքային աղտոտված փողոցներից հոսող անձրևաջրերը մաքրվում բնական ֆիլտրերի միջոցով և միայն դրանից հետո խողովակներով տեղափոխվում դեպի ջրանցք՝ արդեն մաքուր վիճակում։
📌 Ամփոփելով, կարող ենք վստահաբար ասել՝ այցը մեծ փորձառություն և ոգեշնչում տվեց մեզ։ Ծանոթացանք բնության պահպանության ոլորտում հաջողված եվրոպական մոդելներին՝ էկոլոգիական կրթությունից մինչև կամավորության կազմակերպում, բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարումից մինչև ջրային ռեսուրսների խելացի օգտագործում։ Այս փորձը կփորձենք կիրառել նաև մեր իրականության մեջ՝ հանուն Սևանա լճի մաքուր ապագայի։
🤝 Շնորհակալություն ենք հայտնում մեր գործընկերներին՝ ջերմ ընդունելության, արժեքավոր գիտելիքների և արդյունավետ փորձի փոխանակման համար։
📌Հիշեցնենք, որ Ծրագիրն իրականացվում է Գերմանիայի Բնության Պահպանության (NABU) Հայաստանյան մասնաճյուղի, FPAN և ISSD - Innovative Solutions for Sustainable Development of Communities կազմակերպությունների հետ համագործակցությամբ և ֆինանսավորվում է Գերմանիայի արտաքին գործերի նախարարության կողմից։
💙 Շարունակեք հետևել մեզ՝ ծրագիրն ու նախաձեռնությունները ավելի խորությամբ բացահայտելու համար։
Click here to claim your Sponsored Listing.
Category
Address
Isahakyan 18
Yerevan
0025
Opening Hours
| Monday | 09:00 - 18:00 |
| Tuesday | 09:00 - 18:00 |
| Wednesday | 09:00 - 18:00 |
| Thursday | 09:00 - 18:00 |
| Friday | 09:00 - 18:00 |