Armenia Engineering Week

Armenia Engineering Week

Share

Photos from Armenia Engineering Week's post 06/10/2025

Կայացավ «Հայաստան – Ճարտարագիտական շաբաթ 2025»-ը:

🚀 «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի (EIF) և Ինժեներական ասոցիացիայի նախաձեռնությամբ արդեն 9-րդ տարին անընդմեջ իրականացվեց Հայաստանի գլխավոր տեխնոլոգիական իրադարձություններից մեկը՝ «Հայաստան – Ճարտարագիտական շաբաթը»։

🔹Երեք օր շարունակ այն համախմբեց բարձր տեխնոլոգիաների ոլորտի շուրջ 1500 մասնագետների, գիտնականների, ուսանողների և նորարարությամբ հետաքրքրված մարդկանց՝ ստեղծելով կապերի, համագործակցության ու փորձի փոխանակման յուրահատուկ հարթակ։

🔹Առաջին օրը մեկնարկեց պաշտոնական բացման և ողջույնի խոսքերով՝ պետական, միջազգային և մասնավոր կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ։ Օրվա ընթացքում հնչեցին բանախոսություններ և անցկացվեցին պանելային քննարկումներ՝ Հայաստանի ճարտարագիտական ներուժի, ձեռքբերումների և տեխնոլոգիական ապագայի տեսլականի վերաբերյալ, որտեղ առանցքային թեման էր արհեստական բանականությունը։

🔹Երկրորդ օրը մեկնարկեց Ինժեներական քաղաքի Բարձր տեխնոլոգիական աքսելերատորի պաշտոնական բացմամբ՝ ՀՀ վարչապետի մասնակցությամբ։ Ամբողջ օրը այցելուների համար բաց էր ճարտարագիտական ցուցահանդեսի հատվածը, որտեղ ներկայացված էին հայաստանյան ընկերությունների նորարարական լուծումները, գիտահետազոտական նախագծերը և ինժեներական վերջին ձեռքբերումները։ Ցուցահանդեսի շրջանակում այցելուները կարող էին դիտել նաև արվեստի և ճարտարագիտության համադրությամբ ստեղծված յուրահատուկ նմուշներ, ինչպես նաև մասնակցել փորձերի և թեմատիկ աշխատարանների։

🔹Երրորդ՝ երիտասարդական օրը տեղի ունեցավ Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում։ Ողջույնի խոսքերից ու ելույթներից հետո անցկացվեցին հետաքրքիր բանախոսություններ, իսկ երիտասարդ մասնակիցների համար կազմակերպվեց մասնագիտական կողմնորոշմանը նվիրված ինտերակտիվ քուիզ՝ «Բացահայտի՛ր քո ճարտարագիտական ուղին» խորագրով։ Օրը եզրափակվեց ոչ ֆորմալ շփումներով և գաղափարների փոխանակմամբ՝ միավորելով տարբեր ոլորտների ուսանողների ու մասնագետների։

✨ «Հայաստան – Ճարտարագիտական շաբաթ 2025»-ը ևս մեկ անգամ ընդգծեց Հայաստանի՝ որպես տարածաշրջանային ինժեներական և տեխնոլոգիական կենտրոն դերը՝ խթանելով համագործակցությունը գիտության, կրթության, բիզնեսի և պետական կառույցների միջև։


Armenia Engineering Week 2025 Took Place.

🚀Organized by the Enterprise Incubator Foundation (EIF) and the Engineering Association, one of Armenia’s major technological events – Armenia Engineering Week – was held for the 9th consecutive year.

🔹For three days, the event brought together around 1,500 professionals, scientists, students, and innovation enthusiasts from the high-tech sector, creating a unique platform for networking, collaboration, and knowledge exchange.

🔹The first day opened with official remarks and greetings from representatives of state, international, and private organizations. Throughout the day, participants attended keynote speeches and panel discussions on Armenia’s engineering potential, achievements, and technological future, with a particular focus on artificial intelligence.

🔹The second day featured the official opening of the High-Tech Accelerator in Engineering City with the participation of Armenia’s Prime Minister. Visitors had the opportunity to explore the engineering exhibition, showcasing innovative solutions, research projects, and the latest engineering achievements of Armenian companies. The exhibition also included unique displays combining art and engineering, as well as hands-on experiments and thematic workshops.

🔹The third day, dedicated to youth, was held at the Vanadzor Technology Center. Following welcoming remarks and presentations, engaging talks were delivered, and an interactive quiz titled “Discover Your Engineering Path” was organized for young participants. The day concluded with informal networking and idea exchange, connecting students and professionals from different fields.

✨ Armenia Engineering Week 2025 once again highlighted Armenia’s role as a regional hub for engineering and technology, fostering collaboration between science, education, business, and the public sector.

05/10/2025

🚀 Լուրեր-ի անդրադարձը «Հայաստան – Ճարտարագիտական շաբաթ 2025»-ին։

Photos from Armenia Engineering Week's post 03/10/2025

🚀 Ամփոփենք «Հայաստան – Ճարտարագիտական շաբաթ 2025»-ի առաջին օրվա իրադարձությունները։

🔹 Պետական, դիվանագիտական, միջազգային և մասնավոր կառույցների ղեկավար ներկայացուցիչների մասնակցությամբ բացման արարողությանից հետո կայացան հետաքրքիր պանելային քննարկումներ, հետևյալ թեմաներով՝ «Բարձր տեխնոլոգիաների դիվանագիտություն և Հայաստանի ռազմավարական առաջընթացը», «Նորարարական ապագա․ արհեստական բանականությունը և Հայաստանի բարձր տեխնոլոգիական տեսլականը»։

🔹 Հաջորդիվ հիմնական բանախոսություններն էին, որոնց առանցքում արհեստական բանականությունն էր և դրա ազդեցությունը ճարտարագիտության ոլորտի վրա՝
▪️«Շրջափուլից մինչև հայտնագործություն․ հուսալի էլեկտրոնիկա AI դարաշրջանում» - Մարկ Իլիոզեր (Teledyne e2v-ում ծրագրերի և ճարտարագիտության տնօրեն),
▪️«Բարձր տեխնոլոգիական արտադրության կլաստերի զարգացումը․ Հնդկաստանի փորձը» - Պրանջալ Շարմա (տնտեսագետ, վերլուծաբան, խորհրդատու, գրող)։

🔹Կայացան նաև երկու զուգընթաց թեմատիկ քննարկումներ՝ նվիրված բարձր տեխնոլոգիական ոլորտի արդիական հարցերին՝
▪️«Արհեստական բանականությամբ կառավարվող ճարտարագիտություն․ Ճշգրտություն, ինքնավարություն, հնարավորություն» - Հրանտ Խաչատրյան (YerevaNN / ԵՊՀ), Գուրգեն Մարդոյան (PMI Science), Գարո Ջանիր (MICROCHIP), Ալիկ Սարգսյան (Ngene), Աստղիկ Հակոբյան (CSIE), Արսեն Առուստամյան (Emerson-NI),
▪️«Բիզնես գործառույթները ճարտարագիտության մեջ․ ազդեցություն տվյալների և արհեստական բանականության միջոցով» - Դիանա Մանուկյան (Emerson-NI), Նորա Գրիգորյան (Emerson-NI), Լուսինե Գյուրջյան (Emerson-NI), Էդուարդ Սիվոլենկո (Emerson-NI), Գուրգեն Գուրգենյան (ATG):

🔹 Oրն ամփոփվեց Բարձր տեխնոլոգիական և ճարտարագիտական ցուցահանդեսի բացմամբ՝ ներկայացնելով հայաստանյան ընկերությունների վերջին նվաճումները։ Ցուցահանդեսը կգործի նաև վաղը՝ հոկտեմբերի 4-ին, Ինժեներական քաղաքի Բարձր տեխնոլոգիական աքսելերատորի տարածքում։

✨Իսկ հոկտեմբերի 5-ին արդեն կհանդիպենք Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում։



🚀Let’s recap the first day of Armenia Engineering Week 2025.

🔹Following the official opening ceremony, which brought together senior representatives from government, diplomatic, international, and private institutions, engaging panel discussions took place on the topics of “High-Tech Diplomacy and Armenia’s Strategic Development” and “Innovating the Future: AI and Armenia’s High-Tech Vision”.

🔹The day continued with keynote speeches focused on Artificial Intelligence and its impact on the engineering field։
▪️“From Orbit to Discovery: Reliable Electronics in the AI Era” - Marc Iliozer (Teledyne e2v, Director of Engineering),
▪️“Developing the High-Tech Manufacturing Cluster - the India Experience” - Pranjal Sharma (Economic Analyst, Advisor, and Author).

🔹There were also two parallel thematic sessions addressing current challenges in the High-tech
sector:
▪️“AI-Driven Engineering: Precision, Autonomy, Possibility” - Hrant Khachatrian (YerevaNN/YSU), Gurgen Mardoyan (PMI Science), Garo Janerian (MICROCHIP), Alik Sargsyan (Ngene), Astghik Hakobyan (CSIE), Arsen Arustamyan (Emerson-NI),
▪️“Business Functions in Engineering: Driving Impact with Data and AI” - Diana Manukyan (Emerson-NI), Nora Grigoryan (Emerson-NI), Lusine Gyurjyan (Emerson-NI), Eduard Sivolenko (Emerson-NI), Gurgen Gurgenyan (ATG).

🔹The day concluded with the opening of the High-Tech and Engineering Exhibition, showcasing the latest achievements of Armenian companies. The exhibition will remain open tomorrow, October 4, at the High-Tech Accelerator in Engineering City.

✨ On October 5, we’ll meet in Vanadzor at the Technology Center!

Photos from Armenia Engineering Week's post 03/10/2025

🚀 «Հայաստան – Ճարտարագիտական շաբաթ 2025»-ի առաջին օրվա հաջորդ՝ «Նորարարական ապագա․ արհեստական բանականությունը և Հայաստանի բարձր տեխնոլոգիական տեսլականը» խորագրով պանելային քննարկման մասնակիցներն էին՝

🔹 Picsart-ի գլխավոր գործադիր տնօրեն Հովհաննես Ավոյանը,
🔹 Sololearn-ի գլխավոր գործադիր տնօրեն Եվա Հյուսյանը,
🔹 ՏՀՏ գործատուների միության նախագահ Արմեն Բալդրյանը,
🔹 Ինժեներական ասոցիացիայի նախագահ Արամ Սալաթյանը։
🔹Մոդերատորը՝ «Ամերիա» խորհրդատվական ընկերության ղեկավար և գործընկեր Տիգրան Ջրբաշյանն էր։

Բանախոսներն անդրադարձան ժամանակակից աշխարհում արհեստական բանականության դերին, ընդգծեցին, թե ինչպես կարող է արհեստական բանականության արագ ներդնումը դառնալ Հայաստանի մրցակցային առավելություններից մեկը՝ թույլ տալով երկրին դիրքավորվել տեխնոլոգիական ոլորտի առաջատարների շարքում։

Քննարկման մասնակիցները կիսվեցին կարծիքներով, թե ինչպիսի հմտությունների պաշար է պահանջում ժամանակակից իրականությունը և ինչպիսի կրթական փոփոխություններ են անհրաժեշտ։



🚀 The next panel discussion on the first day of Armenia – Engineering Week 2025, titled “Innovating the Future: AI and Armenia’s High-Tech Vision ” featured the following participants:
🔹Hovhannes Avoyan – CEO of Picsart
🔹Yeva Hyusyan – CEO of Sololearn
🔹Armen Baldryan – President of UEICT
🔹Aram Salatian – President of Engineering Association
🔹Moderator: Tigran Jrbashyan – Partner, Director of Management Advisory at Ameria Advisory

The speakers discussed the role of artificial intelligence in today’s world, highlighting how its rapid adoption could become a competitive advantage for Armenia, enabling the country to position itself among the leaders in the technology sector.
Participants also shared insights on the skill sets required in the modern era and the educational changes needed to meet these demands.

Want your business to be the top-listed Engineering Company in Yerevan?
Click here to claim your Sponsored Listing.

Address


Yerevan
0062