Armenian Model Rocketry Association

Armenian Model Rocketry Association

Share

01/09/2025

Ուշադրություն,

Սեպտեմբերի 14-ից գիտության և տեխնիկայի բնագավառներում հետաքրքրություններ ունեցող 6-րդ և ավելի բարձր դասարանների աշակերտները հրավիրվում են «Քվանտ» վարժարան` հաճախելու «ԱՅԱՍ» Տիեզերագիտական ընկերության տիեզերագիտական արտադպրոցական խմբակը:
Խմբակում շեշտը դրված է ամենաարտասովոր ու հետաքրքրաշարժ ուղղությունների վրա՝ օդագնացություն, ավիացիա, աստղագիտություն և տիեզերագնացություն: Խմբակի անդամները 2 տարվա ընթացքում ծանոթանում են ամեն տեսակ թռչող սարքերի, դրանց աշխատանքի սկզբունքի ու ստեղծման պատմության հետ, ծանոթանում են ամենատարբեր տիեզերական մարմինների, դրանց հետ կատարվող պրոցեսների և ընդհանրապես ողջ Տիեզերքի հետ: Ազատ, հետաքրքիր զրույցի ձևով անցկացվող դասերին նրանք անցնում են ճանաչման նույն ճանապարհը, ինչ որ անցել է մարդն այդ բնագավառներում՝ քարի դարից մինչև մեր օրերը:
Սովորելով նաև ստեղծագործում են՝ առաջադրում իրենց սեփական գյուտարարական մտահղացումներն ու գիտական վարկածները, նախագծում ու փորձարկում թռչող սարքեր, կատարում ֆիզիկական փորձեր, աստղագիտական դիտումներ ու հետազոտություններ: Այսինքն՝ գրեթե ինքնուրույն անցնում են ճանաչման իրե՛նց ճանապարհը՝ սկսում ամենապարզ, առօրյայից հայտնի պատկերացումներից, քայլ առ քայլ գալիս ու, ամեն ինչ լիովին հասկանալով, հասնում բավական լուրջ, խոր ու համապարփակ գիտելիքների: Ուստի, մասնակցելու համար նախնական գիտելիքներ պետք չեն: Խմբակն անգամ ԱՆՎՃԱՐ է, թեև տրամադրում է բոլոր պայմանները սովորելու և ստեղծագործելու համար՝ հանրամատչելի գրականություն, պատկերավոր համակարգչային ցուցադրումներ, գիտահանրամատչելի միջոցառումներ, էքսկուրսիաներ դեպի Հայաստանի գիտական կենտրոններ և այլն: Մասնակիցներից պահանջվում է միայն հետաքրքրություն:
Պարապմունքները լինելու են շաբաթական մեկ անգամ` կիրակի օրերին, «Քվանտ» վարժարանում, սկսվելու են ժամը 11:00-ին, տևելու են 2 ժամ: Մարզերում սովորողները ևս կարող են մասնակցել պարապմունքներին՝ առցանց ինտերակտիվ ռեժիմում։
Մասնակցելու համար հարկավոր է լրացնել և ուղարկել հայտադիմում հետևյալ հղումով․
https://forms.gle/yXBXhu9L1XCAZNb37։
Հայտադիմումն ուղարկողներն իրենց նշած էլեկտրոնային հասցեով կստանան նաև պարապմունքներին առցանց միանալու հղումը։
Անցանց մասնակցողները, ովքեր ֆիզիկապես հաճախելու են Քվանտ վարժարան, կարող են գալ առաջին պարապմունքին սեպտեմբերի 14-ին․ խմբակի ղեկավարը կդիմավորի նրանց ժամը 10:30-ին մետրոյի «Գարեգին Նժդեհ» կայարանի մուտքի մոտ և կուղեկցի պարապմունքի վայրը: Խնդրում ենք գալ առանց ուշանալու:
Խմբակի ղեկավար` Ավետիք Գրիգորյան

Want your school to be the top-listed School/college in Yerevan?
Click here to claim your Sponsored Listing.

Category

Telephone

Address


Yerevan
0046