MGM Partners
18/05/2026
«Երդվյալ ատենակալների միջոցով արդարադատության իրականացումը, կարծում եմ, մինչև այսօր եղած ամենակարևոր և ընդունված մեխանիզմներից է։ Շատ կարևոր է, որ իշխանությունը քաղաքական կամք ունենա և ինստիտուտի ներդրման հարցը լուծի ոչ թե ձևական, այլ բովանդակային մոտեցմամբ»․ Factor.am-ի հետ զրույցում նշել է «Էմ Ջի Էմ Փարտներս» ընկերության հիմնադիր Գագիկ Խաչիկյանը։ ⚖️
Նրա խոսքով՝ ամերիկյան մոդելի ներդրումը Հայաստանի պայմաններում կարող է խնդրահարույց լինել։ Գագիկ Խաչիկյանն առաջարկում է դիտարկել ուկրաինական փորձը, որտեղ դատավորներն ու ժողովրդական ատենակալները համատեղ են որոշում կայացնում։ Այս տարբերակը կիրառվում է ծանր հանցագործությունների քննության ընթացքում։
Նա համոզված է, որ ինստիտուտի ներդրումը կարող է միայն դրական ազդեցություն ունենալ դատական համակարգի վրա, եթե այն կրի ոչ թե ձևական, այլ իրական բովանդակային բնույթ։ 📚⚖️
🎥 Մանրամասները՝ տեսանյութում։
https://www.youtube.com/watch?v=qGMnTMHUbNM
#ԷՄՋԻԷՄՓարտներս #ԳագիկԽաչիկյան #Փաստաբան #Արդարադատություն #ԵրդվյալԱտենակալներ #ԴատականՀամակարգ #Իրավունք #Հայաստան
Factor tv 1 like. "Ժողովրդի դատարան․ ՀՀ-ում ներդրվելու է երդվյալ ատենակալների ինստիտուտը"
06/05/2026
Այսօր շնորհավորում ենք «Էմ Ջի Էմ Փարտներս» ընկերության Կորպորատիվ իրավական սպասարկման ծառայության ղեկավար, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Արմեն Եզեկյանին տարեդարձի առթիվ։
Պարոն Եզեկյանը առանձնանում է խորքային մասնագիտական գիտելիքներով, գիտական մտածողությամբ և ընդգծված կազմակերպչական կարողություններով՝ արդյունավետորեն ղեկավարելով կարևոր ուղղություն և ձևավորելով հստակ ու կայուն աշխատանքային միջավայր։
Նրա դասախոսական և գիտակրթական գործունեությունը կարևոր դեր ունի երիտասարդ իրավաբանների մասնագիտական կայացման գործում․ նա այն մասնագետներից է, ում փորձն ու գիտելիքը փոխանցվում են ոչ միայն տեսական, այլև կիրառական մակարդակով։
Մաղթում ենք պարոն Եզեկյանին քաջառողջություն, անսպառ եռանդ և շարունակական առաջընթաց բոլոր նախաձեռնություններում։
30/04/2026
⚖️📖 Կարեն Չիլինգարյանի «ՊԱՏԱՌԻԿՆԵՐ ԱՆՑՅԱԼԻՑ․ ՈՏՔԴ ՎԵՐՄԱԿԻԴ ՉԱՓ ՄԵԿՆԻՐ» հուշերի 29-րդ պատմության մեջ ներկայացվում է, թե ինչպես մի գործով որոշումից հետո Վճռաբեկ դատարանը այն բեկանեց, իսկ այն ժամանակվա Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի կողմից դատավորների դեմ կարգապահական վարույթ հարուցվեց․
📌«Խորհրդի անդամներից մեկը` ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր, կանգ առավ դռան բացվածքում և, Հրայր Թովմասյանի աչքերին նայելով, բարձրացրեց աջ ձեռքի բութ մատը: Այս ժեստի նշանակությունը հանրահայտ ու անվիճելի է: Խորհրդի դատավոր անդամը չկարողացավ համբերել մի քանի վարկյան` մինչև կայացված որոշման հրապարակումը, և Հրայր Թովմասյանին հասկացրեց, որ ամեն ինչ արվել է նրա սրտով, և նա գոհ կմնա խորհրդից: Հրայր Թովմասյանը հաճույքով ընդունեց խորհրդի անդամ դատավորի ժեստը, իսկ քիչ անց որոշման հրապարակմամբ հավաստիացավ, որ այդ ժեստը խաբկանք չէր: Ահա այսպես բթամատը և բթամիտը գտան իրար:
Խորհուրդը վերաքննիչ դատարանի երեք դատավորներիս հայտարարեց նկատողություն, քանի որ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն այդպես էր ցանկացել: Ուրիշ ոչինչ:
Այստեղ մենք հասկացանք, որ Արդարադատության խորհրդի վերմակն էլ սահմաններ չունի, էլ ու՞մ ասես ոտքդ վերմակիդ չափ մեկնիր: Չէ, ժամանակն է վերախմբագրել այս կոչը` վերմակդ կարել տուր ոտքերիդ չափ և ոտքերդ աջուձախ շարժիր որքան և ինչպես ուզում ես»:
🔗Հուշն ամբողջությամբ կարող եք կարդալ այստեղ՝
https://mgmpartners.am/patariknyer-ancyalic%e2%80%a4-votkhd-vyermakid-chaph-myeknir/
#Պատառիկներանցյալից #հուշեր #ԿարենՉիլինգարյան #Հայաստան
18/04/2026
🎉 Սրտանց շնորհավորում ենք իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ վաստակավոր իրավաբան Գևորգ Դանիելյանին՝ տարեդարձի առթիվ։
Պարոն Դանիելյանի անցած մասնագիտական ուղին իրավական մտքի զարգացման, պետականության ամրապնդման և սկզբունքային ծառայության օրինակ է։ Նրա նշանակալի ներդրումը պետական պաշտոններում, ինչպես նաև օրենսդրության մշակման և կատարելագործման գործընթացներում, կարևոր դեր է ունեցել իրավական համակարգի կայացման գործում։
Որպես գիտնական և պրոֆեսոր՝ Գևորգ Դանիելյանը ձևավորել է իրավաբանների սերունդներ՝ փոխանցելով խորքային գիտելիք և իրավունքի հանդեպ պատասխանատու վերաբերմունք։ Նրա վաստակն ու հեղինակությունը բարձր գնահատանքի են արժանի մասնագիտական հանրության շրջանում։
Մաղթում ենք մեր հարգարժան գործընկերոջը քաջառողջություն, երկարամյա արդյունավետ գործունեություն և նոր ձեռքբերումներ՝ ի նպաստ իրավական պետության զարգացման։
Click here to claim your Sponsored Listing.
Category
Contact the practice
Telephone
Website
Address
Ալեք Մանուկյան 10, 3
Yerevan
37500070
Opening Hours
| Monday | 09:00 - 18:00 |
| Tuesday | 09:00 - 18:00 |
| Wednesday | 09:00 - 18:00 |
| Thursday | 09:00 - 18:00 |
| Friday | 09:00 - 18:00 |