Atlant Group
03/07/2021
Փնտրու՞մ ես բնակարան կենտրոնում` հարմարավետ և ապահով, ուրեմն մեր առաջարկը քեզ համար է։ 🤩
Արի՛ մեր գրասենյակ և ավելի մանրամասն ծանոթացիր բնակարանների բոլոր հարմարություններին և պայմաններին։
📍 Գրասենյակը գտնվում է Ռոստոմի 24 հասցեում
⏱ Երկ-Շբթ՝ 09։00-18։00
📞+37498180402
27/06/2021
Ծանոթացե՛ք,
🏠Երևանի Աբովյան փողոցում գտնվող Սալոն ռեստորանն է, որը կառուցվել է 1884թ․֊ին հայտնի վաճառական և քաղաքական գործիչ Գրիգոր Եղիազարյանի կողմից։
Երկհարկանի քարաշեն շենքն ամբողջությամբ նարնջագույն է: Առաջին հարկը` փոքր-ինչ ցածր է մայթի նիշից, իսկ փողոցների հատման անկյունում` ավելի բարձր: Ճարտարապետական լուծումներում առանձնանում են գլխավոր ճակատը` շեշտված կոպտաշար դորիական սյուներով, շքամուտքի նրբին փորագրազարդ փայտե դռները և պատի գեղեցիկ վառարանները: Ցավոք, վառարանները ներկայումս չկան։
Ներկա պահին, այն շահագործվում է որպես ռեստորանն, իսկ շինության հին ոճից շատ քիչ բան է պահպանված։ ☺️
23/06/2021
🏢Նար֊Դոս Թաուերում բնակարաններ ձեռք բերելն ունի մի շարք առավելություններ, որոնցից մեկը խաղահրապարակի և հանգստյան գոտու առկայությունն է։
Գնելով մեր հարմարավետ բնակարանները` վստահ ենք, որ Ձեր ամառային զով երեկոները կանցնեն անմիջապես շենքի ներքևում գտնվող փոքրիկ այգում, իսկ երեխաները կվայելեն իրենց հանգիստը՝ խաղահրապարակում։
Շտապեք ձեռք բերել բնակարան Ձեր երազանքի թաղամասում։ 🤩
————————————————————————————————
Շինարարության ավարտը նախատեսվում է 2022թ․-ի դեկտեմբերին։
📍 Շինության հասցե՝ Ռոստոմի 30
22/06/2021
🏠 Ատլանտ Գրուպ ՍՊԸ֊ն, լինելով շուկայում երկար տարիներ, կառուցել է բազմաթիվ շինություններ, որոնք աչքի են ընկնում իրենց հարմարավետությամբ և սեյսմակայունությամբ։
Այս անգամ ևս, Ձեր դատին կհանձնվի բարձր սեյսմակայունություն ունեցող բնակելի շենքերի համալիր։ 💯
Մնացել են հաշված թվով ազատ բնակարաններ։
Մանրամասներին ծանոթանալու համար զանգահարեք ☎ +374 98 180402
հեռախոսահամարով։
19/06/2021
Ծանոթացե՛ք,
🏠Կողբացի 22 հասցեում գտնվող «Վիլլա Դելենդա» հյուրատունն է՝ XIX դարավերջին կառուցված գոհարներից։
Նախկինում այս շենքը պատկանել է առևտրական Մնացականյան եղբայրներին, ովքեր, ինչպես վկայում է շենքի ճակատային մասի փորագրությունն, այն կառուցել են 1898 թվականի մարտի 14֊ին։
Մնացականյանների քարաշեն տունը երկու մասից է բաղկացած: Հյուրատունը և խեցեղենի ցուցասրահը գտնվում է ձախ թևում, որը 2001 թվականից պատկանում է Հայաստանում բնակություն հաստատած իտալացի բարերար, Իտալիայի պատվո հյուպատոս Անտոնիո Մոնտալտոյին, ով տունը գնել է Մնացականյանների ժառանգներից, իսկ աջում՝ Կողբացի 22/1 հասցեում, բնակելի հատված է, որտեղ արդեն տասնամյակներ շարունակ ապրում են հին երևանցիներ:
Իտալացի բարերարը, պահպանելով հին հայկական շունչը, վերանորոգել է արտաքին տեսքը և մասամբ նաև ներքինը։
Այս շինությունն իսկապես հին Երևանի այն արժեքավոր մասնիկններից է, որը պետք է պահպանել։ ☺
16/06/2021
🏢Մեր փորձառու մասնագետները ջանք չեն խնայում, որ Դուք ստեղծեք Ձեր ապագան ապահով և հարմարավետ բնակարաններում։
Շենքի յուրաքանչյուր հարկ կառուցելիս մեր թիմն աշխատում է մեծ պատասխանատվությամբ, որպեսզի գոհացնի իր ապագա բնակիչներին։
Իսկ Դուք ժամանակ մի՛ կորցրեք և ձե՛ռք բերեք Ձեր բնակարանը։☺
Մանրամասներին ծանոթանալու համար զանգահարեք 📞+374 98 180402
հեռախոսահամարով։
Click here to claim your Sponsored Listing.
Category
Website
Address
Ռոստոմի փողոց 24, Երևան, Հայաստան
Yerevan
0070
Opening Hours
| Monday | 09:00 - 18:00 |
| Tuesday | 09:00 - 18:00 |
| Wednesday | 09:00 - 18:00 |
| Thursday | 09:00 - 18:00 |
| Friday | 09:00 - 18:00 |
| Saturday | 09:00 - 18:00 |