ESY TOUR
08/08/2018
#Ծաղկաձոր, #Կեչարիս վանական համալիր
,
Ծաղկաձոր
Ծաղկաձոր (Կեչառիս, Ծաղկոցաձոր, մինչև 1947 թ.՝ Դարաչիչակ), քաղաք Հայաստանի Կոտայքի մարզում, Կեչառիս, մինչև 1947-ը՝ Թեղենիսի արևելյան լանջին։ Կլիման մեղմ է, առողջարար։ Քաղաքը գտնվում է ծովի մակերևույթից 1841 մ բարձրության վրա, մարզկենտրոնից 6 կմ հյուսիս-արևմուտք։ Նախկինում գյուղն ամառանոցավայր էր, ապա՝ ավան, 1958 թվականից՝ քաղաքատիպ ավան։
ՀԽՍՀ Գերագույն Խորհրդի 1984 թվականի փետրվարի 16-ի հրամանագրով Ծաղկաձորը դասվել է քաղաքների կարգին։ Ծաղկաձորը լեռնակլիմայական առողջավայր է։ Այստեղ են գտնվում մարզական բազան, քաղաքից Թեղենիսի գագաթը տանող 6 կմ երկարությամբ ճոպանուղին, մանկական առողջարանը, հանգստյան տները և տուրիստական բազաները։ Քաղաքի մեջ է գտնվում Կեչառիս վանական համալիրը (XI-XV դարեր) իր Կաթողիկե (XV դար), Սուրբ Նշան եկեղեցի (XI դար) և Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի (1003 թ.) եկեղեցիներով, համալիրից 200 մ արևմուտք՝ Սուրբ Հարություն եկեղեցի (1228 թ.) (Կոնստանտինովկա)։
Կեչարիս վանական համալիր
Կեչառիսի վանական համալիր, Հայ Առաքելական Եկեղեցու Կոտայքի թեմի առաջնորդանիստ եկեղեցի Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի հյուսիս-արևմուտքում՝ կառուցված 11-13-րդ դարերում, միջնադարյան Հայաստանի նշանավոր կրոնական ու մշակութային կենտրոն։ Ընդգրկված է Ծաղկաձորի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։
Կեչառիսում ապրել և գործել են ժամանակի խոշոր գիտնականներ ու քաղաքական գործիչներ՝ Գրիգոր Մագիստրոսը, Վասակ Խաղբակյանը, բանաստեղծ Խաչատուր Կեչառեցին և ուրիշներ։ Համալիրը գտնվում է Հրազդանի շրջանի Ծաղկաձոր ավանի հյուսիսարևմտյան մասում։
* Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի
* Սուրբ Նշան եկեղեցի
* Սուրբ Կաթողիկե եկեղեցի
* Սուրբ Հարություն եկեղեցի
Բաղկացած է չորս եկեղեցիներից, գավթից և երկու մատուռից, որից գլխավորը՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին, կառուցվել է 1033թվականին Գրիգոր Մագիստրոսի կողմից, որի մասին վկայում է հարավային մուտքի վերևի արձանագրությունը։
08/08/2018
#Գառնի #հեթանոսական #տաճար
Գառնու հեթանոսական տաճար, հին հայկական հեթանոսական տաճար Կոտայքի մարզի համանուն գյուղում, Ազատ գետի աջ ափին։ Հայաստանի Հանրապետության պատմության և մշակույթի անշարժ հուշարձան է։
Ելնելով ավանդություններից՝ Մովսես Խորենացին Գառնու հիմնադրումը վերագրում է Հայկ նահապետի ծոռ Գեղամին, որի թոռան՝ Գառնիկի անունով էլ, իբրև, կոչվել է Գառնի։
Click here to claim your Sponsored Listing.
Category
Contact the business
Telephone
Website
Address
Yerevan