LABZ AI
29/10/2021
LABZ AI-ի և ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության մեկնարկած «Փորձնակների գործնական պրակտիկա» պիլոտային նախագծի վերջին փուլ են հասել և մեզ միացել Անրին ու Նելլին:
✌️ Փորձնակների հետ համագործակցությունն արդեն սկսվել է, նրանք դարձել են LABZ AI ընտանիքի մի մասը և թիմի ղեկավարների օգնությամբ սկսել են զարգացնել իրենց մասնագիտական հմտությունները։
👉 Մեքենայական ուսուցման փորձնակը՝ Անրին, Հայաստանի Ամերիկյան Համալսարանի երրորդ կուրսի ուսանող է: Նրա համար 1 նպատակն է դառնալ պրոֆեսիոնալ տվյալագետ մի թիմում, որը կօգնի իրեն բացահայտել և ցուցաբերել իր պոտենցիալը: Նա ուզում է նոր լուծումների հեղինակ դառնալ այս արագ աճող ոլորտում:
👉 Front-end ծրագրավորման փորձնակը՝ Նելլին, Երևանի Պետական Համալսարանի ուսանող է: Նրա նպատակն է դառնալ հիանալի front-end ծրագրավորման մասնագետ: Մանկուց շատ է սիրել մաթեմատիկան և ցանկացած գործողություն` կապված հաշվարկների հետ ✌
08/07/2021
Հուլիսի 3-5-ին տեղի ունեցած Tech Week Artsakh-ը վերջին շրջանի առանցքային տեխնոլոգիական իրադարձություններից մեկն էր Հայաստանում և Արցախում։ Միջոցառման ընթացքում տասնյակ ընկերություններ և հարյուրավոր մարդիկ հավաքվել էին Ստեփանակերտում ՝ խոսելու տեխնոլոգիական աշխարհի վերջին զարգացումների և առկա հնարավորությունների մասին:
✌ LABZ AI-ը ուրախ էր լիներ այս կարևոր նախաձեռնության գործընկերներից մեկը։ Միջոցառման ընթացքում ընկերության տնօրեն Areg Gevorgyan-ը խոսեց այն մասին, թե ինչպես են ստեղծվում և ինչ ճանապարհ են անցնում ստարտափները, ինչպիսին է տեսնում LABZ.AI-ի ապագան։ Նա նաև մասնակցեց «Հայության հնարավորությունները արհեստական բանականության ոլորտում» և «Ինչպե՞ս Հայաստանը կարող է դառնել պրոդուկտներ և ծառայություններ արտահանող կարևոր երկիր» թեմաներով պանելային քննարկումներին:
Միջոցառման 3 օրերն անցան չափազանց հետաքրքիր և հագեցած, մասնավորապես ծանոթությունը Արացախաբնակ երիտասարդների հետ և նրանց հետաքրքրությունները բացահայտելը, որի արդյունքում էլ առաջարկվեց ստեղծել հարթակը։
Կտեսնվենք հաջորդ Tech Week Armenia-ի ժամանակ Գյումրիում։
Click here to claim your Sponsored Listing.
Category
Contact the business
Telephone
Website
Address
Alek Manukyan 1
Yerevan
0025
Opening Hours
| Monday | 09:00 - 21:00 |
| Tuesday | 09:00 - 21:00 |
| Wednesday | 09:00 - 21:00 |
| Thursday | 09:00 - 21:00 |
| Friday | 09:00 - 21:00 |
| Saturday | 09:00 - 18:00 |