Apoteka LLC

Apoteka LLC

Share

30/06/2020

Շաքարային դիաբետի ժամանակ մեծ դեր ունի դիետան և ճիշտ սննդակարգը❗️
📣📣📣Պետք է սահմանափակել հետևյալ սննդամթերքի կիրառումը՝
✅շաքար
✅մեղր
✅մուրաբաներ և ջեմեր
✅կոնֆետներ և այլ քաղցրավենիք
✅խաղող, բանան, չամիչ և այլն:
Շաքարային դիաբետի ժամանակ սնունդ պետք է ընդունել ոչ պակաս քան օրական 4, իսկ ավելի լավ է 5-6 անգամ, և միևնույն ժամերին:

22/06/2020

Վերջին անգամ ե՞րբ եք ստուգել արյան մեջ գլյուկոզայի մակարդակը❓
Վերջին շրջանում շատ հետազոտություններ ցույց են տվել, որ մարդիկ կարող են ունենալ գլյուկոզայի փոխանակության խանգարում (նախադիաբետ) կամ նույնիսկ շաքարային դիաբետ՝անգամ չունենալով կասկածներ դրանց մասին։
Նախադիաբետը կարող է դառնալ շաքարային դիաբետ:Շաքարային դիաբետը իր հերթին մեծ ռիսկ է տեսողության կորստի, սրտային հիվանդությունների, ինսուլտի, երիկամային անբավարարության, ստորին վերջույթների ամպուտացիայի և վաղ մահվան համար։ Գրեթե ամեն 4-րդ մարդն ունի դիաբետ կամ նախադիաբետ, որն ախտորոշված չէ։ Հնարավոր է կանխարգելել դիաբետը ֆիզիկական ակտիվության, քաշի նվազման և սննդակարգի կարգավորման միջոցով։ Խորհուրդ է տրվում պարբերաբար որոշել գլուկոզան արյան մեջ՝ 45տ-ից հետո ամեն 3 տարին մեկ(եթե նախորդ ցուցանիշը նորմայի սահմաններում է)։
📣Պետք է ուշադիր լինել այն նշաններին, որոնք խոսում են արյան մեջ բարձր գլյուկոզայի մասին,որոնցից են՝
✅ծարավի զգացողություն
✅բերանում չորության զգացում
✅հաճախամիզություն,գիշերամիզություն
✅հոգնածության և թուլության զգացում
✅քաշի կորուստ
❗️Ստուգե՛ք գլյուկոզայի մակարդակը,գլյուկոզան ցանկալի է պահել 4,5-6 մմոլ/լ -ի սահմաններում: ԵՂԵ՛Ք ԱՌՈՂՋ

Photos from Apoteka LLC's post 19/06/2020

Ատոպիկ դերմատիտը մաշկի տարածված, քրոնիկ կրկնվող հիվանդություն է:
Առաջին ախտանիշները հայտնվում են վաղ մանկական տարիքում: ԱԴ-ն ,որպես կանոն, երկարատև ընթացող հիվանդություն է: Հիվանդների մոտ 1/3-ը տառապում է Ադ-ով ամբողջ կյանքի ընթացքում:Միևնույն ժամանակ Ադ-ի դեպքերի մեծամասնությունը թեթև է ընթանում և հեշտությամբ բուժելի է:
Հիվանդությունը փոխանցվում է ժառանգականությամբ և կարող է ուղեկցվել այլ ալերգիկ հիվանդությունների հետ:
Կյանքի որակի վրա բացասական ազդեցությամբ՝ Ադ-ն ավելի բարձր տեղ է գրավում ,քան փսորիազը և վաղ տարիքում դիաբետի ախտորոշումը և այլ դժվար ,քրոնիկ հիվանդություններ:
Զարգացած երկրներում մինչև 5 տարեկան երեխաների 10-15% -ը տառապում են Ադ-ով,իսկ որոշ արդյունաբերական երկրներում այն հասնում է 20%-ի:
Ադ-ի ախտաբանության հիմքում ընկած է օրգանիզմում իմունոլոգիական փոփոխությունները, այն մաշկի հիպերակտիվ իմունային պատասխանն է շրջակա միջավայրի անտիգենների նկատմամբ:
Ախտանիշները.ՔորԿարմրությունՑանավորումԲշտիկներՀիպերեմիաԹեփոտությունՄաշկի չափազանց չորությունՃաքերՑավ և դիսկոմֆորտ մարմնի ցանկացած հատվածի վրա

Want your practice to be the top-listed Clinic in Yerevan?
Click here to claim your Sponsored Listing.

Website

Address


Դեմիրճյան 15
Yerevan
0002

Opening Hours

Monday 09:00 - 17:00
Tuesday 09:00 - 17:00
Wednesday 09:00 - 17:00
Thursday 09:00 - 17:00
Friday 09:00 - 17:00