World Forex Armenia

World Forex Armenia

Share

08/01/2018

World Forex Armenia
Ֆինանսական շուկաներում Բիտկոինի դերի օրեցօր բարձրացումն ու կենտորնական բանկերի վերաբերմունքը կրիպտոարժույթների նկատմամբ

Կրիպտոարժույթների օրեցօր տարածումը սկսել է անհանգստացնել մի շարք երկրների կենտրոնական բանկերին: Ֆինանսական շուկաների իշխանությունները սկսել են ավելի զգույշ և ուշադիր վերաբերվել կրիպտոարժույթներին՝ հանդես գալով քննադատական դիրքորոշմամբ, որոնք կապված են մեծ ռիսկերի, իսկ որոշ դեպքերում առևտրի և ներդրումների նոր օրենքներով:
Կենտրոնական բանկերի ուշադրությունը գրավեցին կրիպտոարժույթներն այն ժամանակ, երբ 2017թ.-ի սկզբին բիտկոինի գինը հասավ 1000 ԱՄՆ դոլլարի, նույն թվականին գերազանցեն 19000 ԱՄՆ դոլլարը, իսկ այս պահին մեկ բիտկոինն արժե գրեթե 16000 ԱՄՆ դոլլար:
Չինաստանում անցած տարվա աշնանը փակել են երկրում գործող ամենամեծ կրիպտոարժույթների բորսան, որ կարողանան զսպել սպեկուլյացիաներն ու թույլ չտալ, որ չինացի ներդրողները իրականացնեն խիստ վերահսկվող կապիտալի արտահոսք բիտկոինի միջոցով: Հարավային Կորեայում կառավարությունը նույնպես ցանկանում է նման մոտեցում իրականացնել:
ԱՄՆ-ում ամեն ինչ լիբերալ մակարդակի վրա է, քանի որ անցած տարի նրանք թույլ տվեցին ֆյուչերսների առևտուրը բիտկոինով: Սակայն ԱՄՆ Դաշնային Պահուստային համակարգի ղեկավար Ժանետ Յելենը նույնպես զգուշացրեց կրիպտոարժույթների պոտենցիալ ռիսկերի մասին:
Կենտրոնական բանկերին անհանգստացնում են ոչ միայն ներդրողների կորուստները, երբ, նրանց կարծիքով, անկում կապրի կրիպտոարժութային տենդը, այլև այն պատճառով, որ թվային արժույթները կարող են օգտագործել հանցագործները, որ կարողանան խուսափել գումարների ստանդարտ փոխանցման միջոցների վերահսկողությունից: Նաև վտանգ կա հակերային հարձակումների, օրինակ՝ հարավկորեական Youbit բորսայի նկատմամբ հարձակումը:
Հասկանալի է, որ ասօր ձևավորվում է արժութային նոր իրականություն, որը Կենտրոնական բանկերը չեն կարող հանդուրժել, քանի որ կարող է անկում ապրել ազգային արժույթները, հնարավոր են խնդիրներ նաև բանկային համակարգերում և այլն: Այդ իսկ պատճառով նրանք ավելի խորն են ներթափանցում թվային արժույթների շուկաներ, քանի որ դրանք կարող են ստեղծել կառավարություների և կենտրոնական բանկերի համար անվերահսկելի մի իրավիճակ:
Ամբողջ հարցը նրանումն է, թե արդյոք բիտկոինը կմնա որպես կրիպտոարժույթ՝ ազատ պաշտոնական վերահսկողությունից, թե այն կդառնա ևս մեկ ֆինանսապես վերահսկելի ակիտվ:

18/10/2017

World Forex Armenia
Ֆինանսական աշխարհի վերլուծություն World Forex Armenia կողմից

ԱՄՆ դոլլարն ամրապնդվել է մյուս հիմնական արժույթների նկատմամբ: ԱՄՆ արժույթին մեծ օգնություն ցուցաբերեց ԱՄՆ Դաշնային Պահուստային համակարգի նախագահ Ժանետ Յելենը, ինչպես նաև ԱՄՆ արդյունաբերական արտադրության ցուցանիշները, որն աճել է +0,3%-ով:
EUR/USD արժութային զույգը նվազել է -0.29%՝ հասնելով 1,1760 գնին: Այսօր Եվրոպական Կենտրոնական բանկի նախագահ Մարիո Դրագիի ելույթն է տեղի ունենալու, որին մեծ ուշադրություն են դարձնելու բոլորը: Նրա ելույթը կարող է մեծ շարժի հանգեցնել արժութային զույգի մոտ:
GBP/USD արժութային զույգը նվազել է -0.52%՝ հասնելով 1,3180 գնին: Արժութային զույգի վրա մեծ ճնշում է գործադրել Մեծ Բրիտանիայի գնաճի տվյալները: Այն հասել է 3%-ի, որը վերջին 5 տարիներում մաքսիմում թիվ է:
USD/JPY արժութային զույգը ցույց է տալիս դանդաղ +0,12% աճ՝ հասնելով 112,29 գնին:
AUD/USD արժութային զույգը տատանվում է 0,7816-0,7860 գնային միջակայքում:
Մետաղների գները նվազում են: Ոսկու գինը նվազել է -0,82%` հասնելով 1284,39 գնին: Արծաթը նվազել է 0,93%` հասնելով 17,02 գնին:

16/10/2017

World Forex Armenia
Ֆինանսական աշխարհի նոր շաբաթ և նոր հնարավորություններ. 5 րոպեում 5 օրվա կարևոր նորությունների մասին

Հոկտեմբերի 16
Չինաստանում կհրապարակվեն գնաճի տվյալները:
Կանադան կհրապարակի արտասահմանյան ներդրումների տվյալները, իսկ Կենտրոնական բանկը կհրապարակի բիզնեսի նկատմամբ տրամադրվածության տվյալները:
ԱՄՆ-ում կհրապարակվեն Նյու-Յորքում արտադրական ակտիվության հաշվետվությունները:

Հոկտեմբերի 17
Նոր Զելանդիայում սպառողական գների գնաճի տվյալների հրապարակում:
Ավստրալիայի Պահուստային բանկը կհրապարակի նախորդ նիստի դրամավարկային քաղաքականության որոշման արձանագրությունը:
Մեծ Բրիտանիայում գնաճի տվյալների հաշվետվություն, Մարկ Կարնիի հաշվետվությունը Լոնդոնում:
Եվրոզոնայում կհրապարակվեն գնաճի մասին ստուգված տվյալներ:
ԱՄՆ-ում կհրապարակվեն արդյունաբերական արտադրանքի և ներկրվող ապրանքների գների ինդեքսի տվյալները:

Հոկտեմբերի 18
Եվրոպական Կենտրոնական բանկի նախագահ Մարիո Դրագիի ելույթը Ֆրանկֆուրտում համաժողովի բացման ընթացքում:
Մեծ Բրիտանիայում կհրապարակվեն ամենամսյա զբաղվածության տվյալները:
ԱՄՆ-ում կհրապարակվեն նոր տների շինարարական ծավալների թույլտվությունների տվյալները:

Հոկտեմբերի 19
Ավստրալիան կհրապարակի զբաղվածության տվյալները զբաղվածության ակտիվության ինդեքսը:
Չինաստանում կհրապարակվեն ՀՆԱ երրորդ եռամսյակի տվյալները, ինչպես նաև ներդրումների մասին հաշվետվություններ հիմնական կապիտալի վրա:
Մեծ Բրիտանիայում կհրապարակվեն մանրածախ վաճառքի ծավալների տվյալները:
ԱՄՆ-ում կհրապարակվեն գործազրկության նպասների առաջնային հայտերի տվյալներն ու Ֆիլադելֆիայում գործարար ակտիվության ցուցանիշները:

Հոկտեմբերի 20
Մեծ Բրիտանիայում կհրապարակվեն պետական սեկտորի համագործակցության տվյալները:
ԱՄՆ-ում մանրածախ վաճառքի ծավալների և գնաճի հաշվետվություններ:
ԱՄՆ-ն կավարտի շաբաթը նոր տների վաճառքի ծավալների հաշվետվությամբ:

14/10/2017

Շնորհավոր տոնդ, Երևա՛ն

13/10/2017

World Forex Armenia
Bitcoin. վիրտուալ արժույթը գրավում է աշխարհը

Արդեն տևական ժամանակ է, ինչ տարբեր ինտերնետային հարթակներում, սոցիալական ցանցերում կամ մարդկանց կողմից մենք կարող ենք կարդալ կամ լսել Bitcoin բառը: Ինչ է դա հարցը շրջանառվում է շատ տեղերում, սակայն պատասխաններն ու բացատրությունները միշտ տարբեր են:
Bitcoin-ն իրականում վիրտուալ արժույթ է կամ կրիպտոարժույթ: Այն ստեղծվել է Ճապոնիայում 2008թ.-ի վերջում, իսկ տարածում է սկսել գտնել 2009թ.-ից: Հայ իրականության մեջ դժվար է պատկերացնել գումարը կամ արժույթն առանց շոշափելու, իսկ կրիպտոարժույթները հնարավոր չէ տեսնել կամ շոշափել, դրանք վիրտուալ են:
Սկզբնական շրջանում, երբ Bitcoin-ը մտավ բորսա, արժեքը չէր գերազանցում անգամ 1 ԱՄՆ դոլլարը: Այսօր 1 Bitcoin-ն արժե 4000-5000 ԱՄՆ դոլլար, և այն շարունակում է աճել: Ճապոնիայում Bitcoin-ը և մյուս կրիպտոարժույթները պաշտոնապես համարվում են վճարման միջոց: Այլ պետություններում ևս կամաց-կամաց տարածում են գտնում կրիպտոարժույթները: Արդեն կան խանութներ, ռեստորաններ, սպասարկման այլ կենտրոններ, որտեղ գումարն ընդունում են կրիպտոարժույթների տեսքով:
Գոյություն ունեն կայքեր, որոնց միջոցով հնարավորություններ կան ստեղծել սեփական կրիպտոարժույթները: Ամսական նոր կրիպտոարժույթների թիվն աճում է 10-15-ով: Սակայն որևէ այլ կրիպտոարժույթ չի կարող հասնել Bitcoin-ին:
Bitcoin-ն արդեն համեմատում են ոսկու հետ, իսկ մի քանի տարի հետո, եթե այն շարունակի նույն տեմպով աճել, այն իր հայտնիությամբ կարող է չզիջել անգամ ԱՄՆ դոլլարին:
Ինչևէ, գլոբալիզացիոն արագ զարգացող տեմպերը, որին նպաստում է նաև ինտերնետի և նրա միջոցով միլիոնավոր ծառայությունների ամենօրյա ավելացումն ու տարածումը, կյանքը տանում են դեպի վիտուալ նոր աշխարհ: Իսկ վիրտուալ աշխարհում գործում են վիրտուալ արժույթներ, որոնք տարածվում են մեծ արագությամբ և, հնարավոր է, մի քանի տարի անց սովորական արժույթներն իրենց տեղը զիջեն վիրտուալ արժույթներին: Կարելի է համարել, որ մենք արդեն ապրում ենք ապագայում…

Want your business to be the top-listed Finance Company in Yerevan?
Click here to claim your Sponsored Listing.

Address


Yerevan

Opening Hours

Monday 10:00 - 21:00
Tuesday 10:00 - 21:00
Wednesday 10:00 - 21:00
Thursday 10:00 - 21:00
Friday 10:00 - 21:00
Saturday 10:00 - 21:00