Doctors Union

Doctors Union

Share

05/08/2019

Մասնագիտական բնագավառից անկախ նախ պետք է լինել մարդասեր և այդ սիրով հագեցնել այն աշխատանքը, որով զբաղվում ես: Այդ գաղափարի կրողն է «Բժիշկների միավորում» բարեգործական ՀԿ հիմնադիր նախագահ Արմեն Պողոսյանը, որը դիմածնոտային և պլաստիկ վիրաբույժ լինելուց զատ, անձնական միջոցների հաշվին կյանքի է կոչում մի շարք բարեգործական ծրագրեր: Ս.թ. օգոստոսի 5ին լրացավ «Բժիշկների միավորում» բարեգործական ՀԿ գործունեության երկու տարին: Հիմնադրման օրվանից առ այսօր կազմակերպությունը Հայաստանի և Արցախի բժշկական կենտրոններում իրականացրել և շարունակում է իրականացնել բժշկական անվճար հետազոտություններ, մասնագիտական միջամտություններ և իհարկե տրամադրել անվճար դեղորայք:
Կազմակերպությունը իր շուրջն է համախմբում բազմաթիվ դոնորների, որոնք 2017 թ. հոկտեմբերից կամավոր հիմունքներով իրենց արյունն են հանձնում՝ դարձյալ բարեգործական հիմունքներով:
Այսօր էլ կազմակերպության գործունեության շրջանակներում կարևոր տեղ զբաղեցնող ծրագրերը կրում են շարունակական բնույթ: Կազմակերպության կենտրոնական գրասենյակում անց են կացվում բժշկական տարբեր թեմաներով դասընթաց- քննարկումներ, բանախոսություններ, գիտաժողովներ, կրթական ծրագրեր, բժիշկ-այցելու միջանձնային փոխհարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլեր, հոգեբանի և իրավաբանի ծառայություններ, փորձի փոխանակում և այլն:
Կազմակերպության հիմնադիր նախագահ Արմեն Պողոսյանը աջակցում է ինչպես այցելուներին, այնպես էլ մասնագետներին՝ հավատարիմ մնալով «Մարդասիրությունը կենսակերպ է» գաղափարախոսությանը:

24/03/2019

«Մարդասիրությունը կենսակերպ է...»: Հենց այս գաղափարախոսությունն է ընկած «Բժիշկների Միավորում» բարեգործական ՀԿ-ի ծավալած գործունեության հիմքում…
Հայրենակիցներին աջակցելու հերթական ծրագիրը կիրագործվի Տավուշի մարզի Բերդ քաղաքում:
✔️Հնարավորին տարածեք նյութը, որպեսզի բնակչությունը իրազեկված լինի և հնարավորություն ստանա օգտվել անվճար մատուցվող ծառայություններից։

«Բժիշկների Միավորում» բարեգործական հասարակական կազմակերպության մասնագետները՝ կազմակերպության հիմնադիր նախագահ Արմեն Պողոսյանի գլխավորությամբ, 🗓 2019 թ․ ապրիլի 6ին՝ սկսած 11։30ից և ապրիլի 7-ին՝ սկսած 10։00-ից, Տավուշի մարզի Բերդի բժշկական կենտրոնում կանցկացնեն «Բաց դռների օրեր», 🏥 որոնց շրջանակներում անվճար հիմունքներով կիրականացվեն քաղաքացիների ընդունելություն, խորհրդատվություն, կկատարվեն նաև համապատասխան հետազոտություններ, կտրամադրվի դեղորայք: 💊
«Բաց դռների օրերի» մասնակից բժիշկների շրջանակը հետևյալն է. 👇

➡ վնասվածքաբան-օրթոպեդ
➡ դիմածնոտային վիրաբույժ,
➡ անոթային վիրաբույժ
➡ սրտաբան
➡ էնդոկրինոլոգ
➡ գինեկոլոգ
➡ նյարդաբան,
➡ քիթ-կոկորդ-ականջաբան
➡ ռադիոլոգ
➡ ուրոլոգ,
➡ միկրովիրաբույժ,
➡ մաշկաբան
➡ ակնաբույժ
➡ ռևմատոլոգ

✔️ Մատուցվելու են հետևյալ ծառայությունները ՝
➡ Լաբորոտոր հետազոտություն
➡ Գործիքային հետազոտություն (Ռենտգենոգրաֆիա
ԷԽՈ -կարդիոգրաֆիա և այլն)

Բուժսպասարկումը բժիշկների կողմից իրականացվում է անվճար, կամավոր հիմունքներով: Բոլոր տեխնիկական և նյութական ծախսերը հոգում է ՀԿ-ի նախագահը:


#ԲժիշկներիՄիավորում
#ԲացԴռներիՕրեր
#ԲարեգործականԳործունեություն
#Բերդ

"Philanthropy is a lifestyle ..." This ideology is based on the activities of the "Doctors Union" Charity NGO ...
The next program to support compatriots will be implemented in Berd.

Specialists under the leadership of the organization president Armen Poghosyan, will hold "Open Doors Days" in the Medical Center of Berd on 6th April, started at 11:30 AM and on 7th April, started at 10:00 AM
🏥 Within the program citizens will have opportunity for free consultations, will be carried out appropriate researches, provided medicines. 💊
The list of Doctors on "Open Doors Days" is as follows: 👇

➡ Traumatologist-orthopedist,
➡ maxillofacial surgeon,
➡ Vascular surgeon,
➡ cardiologist,
➡ Endocrinologist,
➡ neurologist,
➡ ENT
➡ radiologist
➡ urologist,
➡ Microsurgeon,
➡ Gynecologist,
➡ dermatologist
➡ ophthalmologist
➡ rheumatologist
✔️ The following services will be provided:
➡ Laboratory research
➡ Instrumental examination (X-ray
ECC-cardiography, etc.)

The medical service is being provided on volunteer basics.The technical and material expenses are covered by the president of the NGO.






«Гуманизм- образ жизни ...» Эта идеология лежит в основе деятельности благотворительной общественной организации «Doctors Union» ...
Очередная программа по поддержке сограждан будет реализована в г. Берд.
🗓 06 апреля с 11:30 и 07 апреля с 10:00 под руководством президента организации Армена Погосяна специалисты проведут «Дни открытых дверей» в Медицинском центре г. Берд. 🏥
В рамках программы будут проведены бесплатные консультации, соответствующие исследования, предоставлены лекарства. 💊
Список участвующих врачей: 👇

➡ Травматолог-ортопед,
➡ челюстно-лицевой хирург,
➡ Сосудистый хирург,
➡ Кардиолог,
➡ Эндокринолог,
➡ Невролог,
➡ ЛОР -
➡ радиолог
➡ уролог,
➡ Микро хирург,
➡ Гинеколог,
➡ дерматолог
➡ окулист
➡ ревматолог
✔️ Предоставляются следующие услуги:
➡ Лабораторные исследования
➡ Инструментальное обследование (рентген
ECC-кардиография и т. Д.)
Медицинские услуги предоставляются бесплатно врачами-волонтерами. Технические и материальные расходы покрываются президентом НПО

06/09/2018

Արցախ TV-ի հարցազրույցը «Մարտակերտի շրջանային բուժմիավորում» ՓԲԸ գործադիր տնօրեն Գագիկ Օհանյանի հետ՝ Մարտակերտում «Բժիշկների միավորում» բարեգործական ՀԿ-ի գործունեության մասին․․․

Want your organization to be the top-listed Non Profit Organization in Yerevan?
Click here to claim your Sponsored Listing.

Address


Аршакунянц 2
Yerevan
0023