TM Legal
07/01/2026
Սիրով տեղեկացնում ենք, որ մեր գործունեությանը կարող եք հետևել նաև Instagram սոցիալական հարթակում։
Հետևելով մեզ՝ հնարավորություն կունենաք ժամանակին տեղեկանալ բոլոր թարմ և կարևոր նորություններին։
Շնորհակալություն հետաքրքրության համար։
Սիրով՝ TM Legal
TM Legal (@tm.legall) • Instagram photos and videos 0 Followers, 31 Following, 0 Posts - See Instagram photos and videos from TM Legal (.legall)
06/11/2025
⚖️ Ի՞նչ անել, երբ գործընկերը չի պահպանում պայմանագիրը
Երբ բիզնես գործընկերը չի կատարում իր պարտավորությունները՝ դա պարզապես «թյուրիմացություն» չէ․ դա պայմանագրի խախտում է, և Դուք իրավունքի ուժով պաշտպանված եք։
📑 ՀՀ Քաղաքացիական օրենսգիրքը հստակ սահմանում է՝
👉 Դուք կարող եք պահանջել պայմանագրի կատարում,
👉 վնասների կամ տույժի փոխհատուցում,
👉 իսկ էական խախտման դեպքում՝ լուծել պայմանագիրը և պահանջել ձեր իրավունքների վերականգնումը։
💬 Խորհուրդ․ երբեք մի թողեք, որ «դատական վեճ» դառնա առաջին քայլը։ Սկսեք գրավոր պահանջից կամ իրավաբանի խորհրդից՝ դա հաճախ բավական է խնդիրը խաղաղ լուծելու համար։
📌 Իսկ եթե հակառակ կողմը շարունակում է անտեսել պայմանագիրը՝ մենք գիտենք ինչպես պաշտպանել Ձեր իրավական և ֆինանսական շահերը։
👨⚖️ TM Legal — Ձեր գործընկերը վստահելի իրավական պաշտպանությունում։
26/09/2025
❗️Ժառանգությունը ՀՀ օրենսդրությամբ❗️
Ժառանգությունը քաղաքացու մահվան հետևանքով նրա գույքի և գույքային իրավունքների անցումն է այլ անձանց։ Ըստ օրենսդրության, ժառանգությունը բացվում է մահվան օրը, իսկ քաղաքացուն դատարանի կողմից մահացած ճանաչելու դեպքում՝ համապատասխան վճռի օրինական ուժի մեջ մտնելու պահից։ Ժառանգության բացման վայրը համարվում է ժառանգատուի վերջին բնակության վայրը։
🔆Ժառանգության զանգված
Ժառանգության մեջ մտնում է այն գույքն ու իրավունքները, որոնք պատկանել են ժառանգատուին մահվան պահին։ Չեն ժառանգվում անձի հետ անբաժան կապված իրավունքները և պարտավորությունները (օր.՝ ալիմենտային պարտավորությունները, առողջությանը պատճառված վնասի հատուցման իրավունքը, անձնական ոչ գույքային իրավունքները և այլն)։
❗️Ժառանգությունը կատարվում է․
⭕️ըստ կտակի, կամ
⭕️ըստ օրենքի (երբ կտակ չկա կամ չի ընդգրկում ամբողջ գույքը)։
Կտակը քաղաքացու կամքի արտահայտությունն է, որով նա տնօրինում է իր գույքը մահվան դեպքում։
Կտակը վավեր է համարվում ժառանգության բացվելու պահին։
ՀՀ Քաղաքացիական օրենսգիրքը հստակ սահմանում է, թե ինչպես է իրականացվում ժառանգությունը այն դեպքում, երբ կտակ չկա կամ այն ընդգրկում է ոչ ամբողջ գույքը։
👨👩👧👦 Ժառանգների հերթականությունը
1️⃣Առաջին հերթ – ժառանգատուի ամուսինը, երեխաները և ծնողները։ Թոռները ժառանգում են ներկայացման իրավունքով։
2️⃣Երկրորդ հերթ – հարազատ, համահայր կամ համամայր եղբայրները և քույրերը։ Նրանց երեխաները ժառանգում են ներկայացման իրավունքով։
3️⃣Երրորդ հերթ – ժառանգատուի տատիկը և պապիկը՝ թե՛ մայրական, թե՛ հայրական կողմից։
4️⃣Չորրորդ հերթ – հորեղբայրները, հորաքույրերը, քեռիները և մորաքույրերը։ Նրանց երեխաները նույնպես կարող են ժառանգել ներկայացման իրավունքով։
📌 Բացի այդ՝ ժառանգների շարքին կարող են ներառվել նաև․🔽
Ժառանգատուի խնամքի ներքո գտնված անաշխատունակ անձինք (առնվազն մեկ տարի),
Որդեգրվածները և որդեգրողները՝ հավասարեցված լինելով կենսաբանական ազգականներին։
Եթե ժառանգը չի դիմել ժամանակին, կարող է․
ժառանգել մյուս ժառանգների գրավոր համաձայնությամբ, կամ
դատարանի միջոցով վերականգնել իր իրավունքը, եթե պատճառները հարգելի են։
Ժառանգությունից հրաժարում
◀️Ժառանգն իրավունք ունի հրաժարվել ժառանգությունից վեց ամսվա ընթացքում:
⬅️Հնարավոր է հրաժարվել հօգուտ այլ ժառանգի, բացառությամբ պարտադիր բաժնի կամ այն դեպքերի, երբ կտակում նախատեսված է ենթաժառանգ։➡️
Եթե ժառանգը դուրս է մնում (հրաժարվել է, չի ընդունել, կամ ճանաչվել է անարժան), նրա բաժինը բաշխվում է մնացած ժառանգների միջև։
Սիրով՝ TM LEGAL💜
Հեռ: (+374) 095-55-25-35
10/01/2023
21/09/2022
Չի կարելի մարել այն, որն էությամբ անմարելի է՝ հայկական ոգին:
Շնորհավոր տոնդ 🇦🇲ԱՆԿԱԽ ՀԱՅԱՍՏԱՆ 🇦🇲
Click here to claim your Sponsored Listing.
Category
Telephone
Website
Address
49/2 Komitas Avenue , Floor 7, # 703
Yerevan
Opening Hours
| Monday | 10:00 - 18:00 |
| Tuesday | 10:00 - 18:00 |
| Wednesday | 10:00 - 18:00 |
| Thursday | 10:00 - 18:00 |
| Friday | 10:00 - 18:00 |