Hilfmann School

Hilfmann School

Share

Զայրույթի կառավարում 18/04/2023

Ողջույն,

ուրախ ենք տեղեկացնել՝ ըստ պահանջի անդրանիկ առցանց դասընթացի (On-Demand Online Course) մեկնարկի մասին:

Ըստ պահանջի առցանց դասընթացի ձևաչափը մեծ տարածում ունի ԱՄՆ-ում և մի շարք եվրոպական երկրներում: Այն հիմնականում կիրառվում է մասնագիտական շարունակական [ինքնա]կրթության շրջանակներում՝ վերջինս ավելի հասանելի դարձնելու նպատակով։ Ձևաչափի հիմնական առանձնահատկությունը կայանում է նրանում, որ մասնակիցը կարող է ցանկացած պահի և ցանկացած ժամանակահատվածում անցնել դասընթացը, և այնուհետև դիմել գիտելիքի յուրացման գնահատմանն ուղղված թեստավորման համար։ Թեստավորման արդյունքում, համապատասխան կրթական հաստատության կողմից, մասնակիցը ստանում է մասնակցության վկայականը։

Մանրամասների համար անցնել հղմամբ՝ https://armanbegoyan.com/hy/training/anger_management/

#զայրույթիկառավարում #կվթ #հոգեթերապիա #հոգեբանություն #առցանցդասընթաց

Զայրույթի կառավարում Ծրագրի մասին Դասընթացի ընթացքում մասնակիցները կծանոթանան հույզերի կոգնիտիվ տեսության հետ և զայրույթի կառավարման կոգնիտիվ-վարքաբանական մեթոդներին։ Ծրագիրը բաղկ....

«Հայացքը հառելով արևին։ Ինչպես հաղթահարել մահվան վախը»

Սթենֆորդի համալսարանի հոգեբուժության պատվավոր պրոֆեսոր և բազմաթիվ համաշխարհային բեսթսելերների հեղինակ Իրվին Յալոմը, ժամանակակից թերևս ամենահայտնի էքզիստենցիալ հոգեթերապևտներից մեկն է, ում գրքերը թարգմանվել են բազմաթիվ լեզուներով, ինչպես նաև ոգեշնչման աղբյուր դարձել հազարավոր հոգեթերապևտների համար։ Վերջինիս գրչին են պատկանում՝ «Երբ Նիցշեն արտասվում էր», «Շոպենհաուերն ինչպես սպեղանի» և «Սպինոզայի հիմնախնդիրը» գրքերը։ Նրա կարևոր աշխատանքներից մեկն էլ «Հառելով հայացքը արևին։ Ինչպես հաղթահարել մահվան վախը» գիրքն է, որը լույս է տեսել 2008 թ-ին, և այսօր հայ ընթերցողի դատին է հանձնվում նաև հայերեն թարգմանությամբ։

Այս գիրքը, որի հիմնական թեման հեղինակը զարգացնում է իր այցելուների պատմությունների միջոցով և դրանց զուգահեռ, սովորեցնում է հասկանալ և ընդունել մարդկային գոյության պայմանները, ապրել լիաթոք՝ ազատվելով այդ ամենը խոչընդոտող վախերից, ներառյալ մահվան վախը։ Թեմայով պայմանավորված իր ողջ լրջությամբ հանդերձ գիրքը կլանում է առաջին իսկ տողերից՝ օգնելով ընթերցողին նաև խորհել կարևորագույն գոյաբանական հարցերի շուրջ։

Նախավաճառքի մասին հրապարակումը՝ https://m.facebook.com/story.php?story_fbid=507517778059902&id=100064050513136&mibextid=PZxLD1

#իրվինյալոմ #հայացքըհառելովարևին #մահվանվախ #հոգեբանություն #հոգեթերապիա #էքզիստենցիալիզմ #էքզիստենցիալհոգեթերապիա 29/11/2022

«Հայացքը հառելով արևին։ Ինչպես հաղթահարել մահվան վախը» Սթենֆորդի համալսարանի հոգեբուժության պատվավոր պրոֆեսոր և բազմաթիվ համաշխարհային բեսթսելերների հեղինակ Իրվին Յալոմը, ժամանակակից թերևս ամենահայտնի էքզիստենցիալ հոգեթերապևտներից մեկն է, ում գրքերը թարգմանվել են բազմաթիվ լեզուներով, ինչպես նաև ոգեշնչման աղբյուր դարձել հազարավոր հոգեթերապևտների համար։ Վերջինիս գրչին են պատկանում՝ «Երբ Նիցշեն արտասվում էր», «Շոպենհաուերն ինչպես սպեղանի» և «Սպինոզայի հիմնախնդիրը» գրքերը։ Նրա կարևոր աշխատանքներից մեկն էլ «Հառելով հայացքը արևին։ Ինչպես հաղթահարել մահվան վախը» գիրքն է, որը լույս է տեսել 2008 թ-ին, և այսօր հայ ընթերցողի դատին է հանձնվում նաև հայերեն թարգմանությամբ։ Այս գիրքը, որի հիմնական թեման հեղինակը զարգացնում է իր այցելուների պատմությունների միջոցով և դրանց զուգահեռ, սովորեցնում է հասկանալ և ընդունել մարդկային գոյության պայմանները, ապրել լիաթոք՝ ազատվելով այդ ամենը խոչընդոտող վախերից, ներառյալ մահվան վախը։ Թեմայով պայմանավորված իր ողջ լրջությամբ հանդերձ գիրքը կլանում է առաջին իսկ տողերից՝ օգնելով ընթերցողին նաև խորհել կարևորագույն գոյաբանական հարցերի շուրջ։ Նախավաճառքի մասին հրապարակումը՝ https://m.facebook.com/story.php?story_fbid=507517778059902&id=100064050513136&mibextid=PZxLD1 #իրվինյալոմ #հայացքըհառելովարևին #մահվանվախ #հոգեբանություն #հոգեթերապիա #էքզիստենցիալիզմ #էքզիստենցիալհոգեթերապիա

Want your university to be the top-listed University in Yerevan?
Click here to claim your Sponsored Listing.

Telephone

Address


Yerevan