Terms.am
19/10/2024
🔲 Թվային մարքեթինգում օգտագործվող ամենակարևոր հապավումներից մեկը՝ CTR 🔽
ℹ️ Click Through Rate-ը արտացոլում է click-երի և ցուցադրությունների տոկոսային հարաբերակցությունը։ Օրինակ, 10 000 ցուցադրություն ունեցող գովազդի հղումը սեղմել են 100 անգամ, ինչը կնշանակի, որ CTR-ը կազմում է 1%:
🌐 terms.am/hy/marketing/CTR
#տերմիններ
17/10/2024
🔲 Հերթական տերմինը ՏՏ ոլորտից՝ Cookie 🔽
ℹ️ Cookie-ն այն տեղեկատվությունն է, որը պահանջվում է ընդունել կայք այցելելիս՝ որոշակի սերվերներին բրաուզերի միջոցով միանալիս: Այն օգտագործվում է ամբողջ սեսսիայի ընթացքում՝ որպես այցելուներին նույնականացնելու միջոց: Cookie-ն հատուկ է միայն այն ստեղծած սերվերին և հավաքագրված տեղեկատվությունն ուղարկվում է միայն այդ սերվերին:
🌐 terms.am/hy/IT/cookie
#տերմիններ
15/10/2024
🔲 Ծանո՞թ եք Bootstrapping տերմինին 🔽
ℹ️ 1. Ստարտ ափ ընկերություն կառուցելը շատ քիչ գումարով՝ հաճախ հենվելով անձնական խնայողությունների վրա և ձգտելով իրականացնել նվազագույն հնարավոր գործառնական ծախսեր՝ միաժամանակ ներդնելով ծախսերի խնայողության այնպիսի համակարգեր, ինչպիսիք են գույքի արագ շրջանառությունը (fast inventory turnaround):
2. Կանխատեսում կատարելը որոշակի ապագա ժամանակաշրջանի համար՝ օգտագործելով այդ ժամանակաշրջանի համար կանխատեսվող տվյալները: BEP - ժամանակի այն կետը, երբ հնարավոր կլինի վերադարձնել բոլոր ծախսերը կամ երբ եկամուտները կհամընկնեն ծախսերի հետ:
🌐 terms.am/hy/business/bootstrapping
#տերմիններ
13/10/2024
🔲 Հերթական հետաքրքիր տերմինը Տիպոգրաֆիկայից՝ Գլիֆ 🔽
ℹ️ Գլիֆը տառատեսակի այն նշաններն են, որոնք ավելացված են տառին հավելյալ նիշով՝ գլիֆով:
Յուրաքանչյուր տառատեսակ կարող է պարունակել մեկից ավելի գլիֆ: Տիլդը — ñ տառի ալիքաձև գիծը, ինչպես օրինալ señorita բառում - գլիֆի օրինակ է։
🌐 terms.am/hy/IT/glyph
#տերմիններ
14/09/2024
🔲 Բոլորիս առնվզն մեկ անգամ հանդիպած տերմին՝ Serif (Sans Serif) 🔽
ℹ️ Տիպոգրաֆիկայի մեջ Serif-ները կարճ կամ ավարտական գծերն են, որոնք հատվում կամ դուրս են գալիս տառի հիմնական գծերից կամ նիշերից:
Սերիֆներն ունեն բազմաթիվ ձևեր: Առանց սերիֆերի տառատեսակները կոչվում են «sans serifs».
🌐 Տե՛ս օրինակը կայքում՝ terms.am/hy/typography/serif
#տերմիններ
13/09/2024
🔲 Բոլորիս հայտնի տերմին գրաֆիկ դիզայնի ոլորտից՝ Pixel 🔽
ℹ️ Ի սկզբանե այս տերմինը ստեղծվել է որպես «picture element» ձևակերպման՝ (պատկերների տարրեր՝ pics el.) կարճ տարբերակ:
Համակարգչային մոնիտորներին ցուցադրվող պատկերներում էկրանը բաժանված է միլիոնավոր պիքսելների՝ դասավորված տողերով և սյունակներով:
Պիքսելներն այնքան մոտ են իրար, որ հեռվից թվում է, թե միացված են՝ այդպիսով կազմելով ամբողջական պատկեր:
🌐 terms.am/hy/typography/pixel
#տերմիններ
11/09/2024
🔲 Հերթական տերմինը ՏՏ ոլորտից՝ Captcha 🔽
ℹ️ Տարբեր կայքերում հանդիպող թեստ՝ բարդեցված տեքստային պատկերի տեսքով, որն օգտատերը պետք է մուտքագրի, որպեսզի համակարգը թույլատրի մուտքը:
🌐 terms.am/hy/IT/captcha
#տերմիններ
09/09/2024
🔲 Թվային մարքեթինգում հաճախ հանդիպող տերմին՝ ad server 🔽
ℹ️ Գովազդի սերվերը, որտեղ պահվում են գովազդային նյութերը, որոնք ցուցադրվում են կայքի այցելուներին։ Գովազդի սերվերների միջոցով է որոշվում, թե ինչ գովազդ ցուցադրել կայքում:
🌐 terms.am/hy/marketing/ad-server
#տերմիններ #ԹվայինՄարքեթինգ
08/09/2024
🔲 Օրվա տերմինը մարքեթինգի ոլորտից՝ BTL 🔽
ℹ️ Below The Line՝ մարքեթինգային տերմին, որը կիրառվում է սպեցիֆիկ՝ հիմնականում արտաքին մարքեթինգային հնարքների միջոցով իրականացվող մարքեթինգային գործողությունների դեպքում։
🌐 terms.am/hy/marketing/btl
#տերմիններ
27/08/2024
🔲 Օրվա տերմինը ՏՏ ոլորտից՝ ALIAS 🔽
ℹ️ Կարճ, հեշտ հիշվող անուն, որը ստեղծվում է ավելի երկար, ավելի բարդ անվան փոխարեն օգտագործելու համար։
🌐 terms.am/hy/IT/alias
#տերմիններ
26/08/2024
🆕 Բարի գալուստ terms.am՝ մասնագիտական տերմինների բացատրական կայք 🔤
🈳Այստեղ կգտնեք 1000-ից ավելի տերմին և բացատրություն՝ 9️⃣ տարբեր մասնագիտություններից
🌐 terms.am/terms
#տերմիններ
Click here to claim your Sponsored Listing.
Category
Website
Address
Yerevan