Chess in Anania Shirakatsy Lyceum

Chess in Anania Shirakatsy Lyceum

Share

30/04/2026

ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ 👏👏👏

✅️ Սրտանց շնորհավորում ենք արտաուսումնական միավորման 424 խմբի սան` Դրո Շահինեանին, Էրեբունի շախմատի մանկապատանեկան մարզադպրոցում 22.04 ից մինչև 30.04. անցկացված երրորդ կարգի որակավորման մրցաշարում 6.5/8 արդյունքով զբաղեցրեց 🥈երկրորդ հորիզոնականը և լրացրեց 3 րդ մարզական կարգը։
Շնորհավորում ենք Շահինեանների ընտանիքին և մաղթում նորանոր հաջողություններ։

Մարզիչ` Ն. Փիլոսյան
30.04.2026

15/03/2026

ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ. 👏👏👏

✅️ Շնորհավորում ենք արտաուսումնական միավորման 421 խմբի սան` Արեն Հովհաննիսյանին, Քանաքեռ-Զեյթուն շախմատի մանկապատանեկան մարզադպրոցում 4 րդ կարգի որակավորման մրցաշարում ութ հնարավորից վաստակելով վեց միավոր լրացրեց 4 րդ մարզական կարգը։
Շնորհավորում ենք Հովհաննիսյանների ընտանիքին և մաղթում մարզական հաջողություններ։

Մարտ 2026

Photos from Chess in Anania Shirakatsy Lyceum's post 26/02/2026

ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ 👏👏👏

✅️ Արտաուսումնական միավորման սաների փոքրերի խումբը` 2 րդ դասարանցիները, առաջին անգամ մասնակցեցին մրցաշարի։ Վեց պարտիայից բաղկացած համառ պայքարից հետո մրցանակային եռյակը զբաղեցրեցին հետևյալ սաները։
🥇 1 ին տեղ` Սարգսյան Անրի 246 խումբ 6/6
🥈 2 րդ տեղ` Առուստամյան Վասիլ 243 խումբ 5/6
🥉 3 րդ տեղ` Բաբլոյան Դավիթ 241 խումբ 4/6
Մրցանակակիրները պարգևատրվեցին մեդալներով և պատվոգրերով։
Շնորհավորում ենք բոլորին ոգևորվելու, մարզական գաղտնիքներին տիրապետելու և դրսևորելու կամային ուժ։

26.02.2026

Photos from Chess in Anania Shirakatsy Lyceum's post 30/11/2025

Հանդիպում գրքի հեղինակի հետ. 📗✏️

📙 Նոյեմբերի 28 ին կրտսեր դպրոցում հյուրընկալել էինք շախմատիստ, Նուբարաշեն շախմատի մանկապատանեկան մարզադպրոցի տնօրեն Լևոն Գալոյանին` ով նաև հեղինակն է գրքի` որով և աշխատում են իրենց շախմատային գիտելիքները հարստացնել արտաուսումնական միավորման սաները։
Հանդիպումը շատ սպասված էր և սաները իրենց հուզող հարցերը ուղղեցին հեղինակին։ Յուրաքանչյուր օրինակ, քննարկում, դիտարկում, վերլուծություն սաների համար հետաքրքիր էր և ամենակարևորը` ոգևորությունը այնքան մեծ էր, որ ապագայում սաները ևս կփորձեն իրեց առաջին քայլերը կատարել գիրք ստեղծման գործում։
Շնորհակալություն մեր հյուրին` սաների աչքերում փայլ, սրտում ուրախություն, մտքում պայծառություն պարգևելու համար։
Իսկ հանդիպման ավարտին հեղինակի ստորագրությունը բոլորի գրքերում։

Want your school to be the top-listed School/college in Yerevan?
Click here to claim your Sponsored Listing.

Website

Address


Yerevan