Today Art Initiative

Today Art Initiative

Share

Photos from Today Art Initiative's post 08/06/2026

ՀԱՅ

Կատարինա Գրիվուլի (katarina gryvul) ռեզիդենտությունը Ռեննում ✨

Հետադարձ հայացք Կատարինա Գրիվուլի ռեզիդենտությանը Ռեննում, որի ընթացքում նա TT8 նախագծի շրջանակում իրականացրեց դաշտային ձայնագրություններ և արվեստային հետազոտություն։ Ռեզիդենտությունն ավարտվեց Artist Talk & Workshop-ով, որը համախմբեց 17 մասնակիցների։

Կանանց և գենդերային փոքրամասնությունների համար նախատեսված այս աշխատարանը (ոչ խառը ձևաչափով՝ գիտակցված ընտրությամբ) ստեղծեց ավելի անվտանգ միջավայր փորձի փոխանակման, փոխադարձ աջակցության և էլեկտրոնային ու փորձարարական երաժշտության ոլորտում ինքնահզորացման համար։

Artist Talk & Workshop-ի ընթացքում մասնակիցները ծանոթացան․
• Կատարինայի արվեստային հետազոտության ընթացքին՝ կապելով Ռեննում կատարված դաշտային ձայնագրությունները (ներառյալ Parc du Thabor-ի ձայնային միջավայրի ուսումնասիրությունները) TT8-ի տվյալների և նրա կատարողական աշխատանքի հետ,
• գործնական մոտեցումներին՝ արվեստագետի ինքնությունը հաստատելու, սեփական նախագիծը ներկայացնելու և փորձարարական երաժշտության ոլորտում մասնագիտական տեսանելիություն ձևավորելու վերաբերյալ,
• համատեղ ունկնդրման սեսիայի, որի ընթացքում մասնակիցները ներկայացրին իրենց ստեղծագործությունները և ստացան անմիջական արձագանքներ ու խորհուրդներ,
• բաց քննարկումների՝ փառատոնների և լեյբլների սպասելիքների, ինչպես նաև լեգիտիմության և մասնագիտական դիրքավորման հարցերի շուրջ։

Մասնակիցները բարձր գնահատեցին աշխատարանի աջակցող մթնոլորտը, Կատարինայի հստակ և օգտակար ուղեցույցները, ինչպես նաև անմիջական հետադարձ կապ ստանալու հնարավորությունը՝ ընդգծելով, թե ինչպես կարող են արվեստային միջնորդավորումն ու գիտելիքի փոխանակումը նպաստել վստահության, հմտությունների և համայնքային կապերի ամրապնդմանը՝ միաժամանակ աջակցելով ընթացիկ արվեստային հետազոտությանը։

ENG

Inside Katarina Gryvul’s () residency in Rennes ✨

Take a look back at Katarina Gryvul’s residency in Rennes, where she carried out field recording and artistic research within the framework of TT8. The residency culminated in an Artist Talk & Workshop that welcomed 17 participants.

Designed as a women and gender minorities-only workshop (a non-mixed space by choice), the session created a safer environment for exchange, peer support, and empowerment within electronic and experimental music.

During the Artist Talk & Workshop, participants engaged with:
• Katarina’s artistic research process, connecting field recordings in Rennes (including explorations of local soundscapes such as Parc du Thabor) with TT8 data and her performance work,
• practical insights on affirming artistic identity, articulating a project, and building professional visibility in experimental music scenes,
• a collective listening session where participants shared their own tracks and received direct feedback and advice,
• open discussions on the expectations of festivals and labels, and on questions of legitimacy and professional positioning.

The session was highly appreciated for its supportive format, the clarity of Katarina’s guidance, and the opportunity for direct feedback, highlighting how artistic mediation can strengthen confidence, skills, and community connection while advancing ongoing artistic research.

29/05/2026

NEXA ART FESTIVAL — OPEN CALL (VOLUNTEERS)

NEXA-ն հրավիրում է կամավորների միանալու փառատոնի կամզմակերպչական գործընթացին, որը տեղի կունենա սեպտեմբերի 3–8-ը Երևանում։
Փնտրում ենք մարդկանց, ովքեր ցանկանում են մտնել ժամանակակից արվեստի «կուլիսային» աշխարհ՝ աջակցելով ցուցադրությունների ձևավորմանը, ինստալացիաների իրականացմանը, այցելուների ընդունմանը և փառատոնի կառուցմանը։ Մասնակցելով փառատոնի զարգացման ընքացքին դուք ձեռք կբերեք միջազգային մշակութային միջոցառման կազմակերպման փորձ:
Կապ՝
📩 [email protected]
--
NEXA ART FESTIVAL — OPEN CALL (VOLUNTEERS)

NEXA invites volunteers to join the organizational process of the festival, which will take place September 3–8 in Yerevan.
We are looking for people who want to step into the “behind-the-scenes” world of contemporary art by supporting exhibition development, installation setup, visitor coordination, and the overall building of the festival.
By participating in the development of the festival, you will gain experience in organising an international cultural event.

Contact:
📩 [email protected]

26/05/2026

ՀԱՅ

«Միջեվրոպական ուղևորություններ» նախագծի շրջանակում ներկայացնում ենք այն հեղինակներին, որոնց ստեղծագործությունները ընտրվել են թարգմանության
համար՝ եվրոպական լեզուներով, եվրոպական հրատարակիչների հետ համագործակցությամբ։Նրանց թվում է հայ գրող եւ սցենարիստ Համբարձում Համբարձումյանը։
Ծնված 1984 թվականին՝ Համբարձում Համբարձումյանը պատկանում է այն սերնդի հեղինակներին, որոնց բախտ է վիճակվել ապրել եւ ստեղծագործել այնպիսի փոփոխության ժամանակաշրջանում, ինչպիսին մի հասարակարգից մյուսին անցումն է։ Իր գրականության մեջ նա արտացոլում է այդ փոփոխությունների ընթացքը հասարակության առանձին շերտերի եւ անհատի մտածողության մակարդակում։ Նրա
ստեղծագործությունները բացահայտում են հասարակական ու քաղաքական ճգնաժամերի ազդեցությունը հասարակ մարդկանց առօրյա կյանքում՝ ժամանակի ոգուն հատուկ իրոնիայով, հումորով ու տխրությամբ։ Համբարձումյանի գեղարվեստական լեզվի վրա ազդեցություն է գործել
սցենարագրության փորձը․ նա համադրում է պատկերային մտածողությունը բուն գրական խնդիրների հետ։ Նրա պատմությունները հաճախ ծնվում են ժամանակակից
հայկական իրականության լուսանցքային տարածքներից՝ մշակութապես չարժեվորված վայրերից, ենթամշակութային համայնքներից, քաղաքական ու սոցիալական փոփոխություններով խեղված մարդկային ճակատագրերից։
Համբարձումյանի ստեղծագործությունները թարգմանվել են մի շարք լեզուներով և ընդգրկվել տարբեր անթոլոգիաներում՝ արժանանալով բազմաթիվ հեղինակավորգրական մրցանակների, որոնց թվում են «Նախագահի երիտասարդական
մրցանակը» (2007թ․) եւ «Գրքի Երևանյան փառատոնի» առաջին մրցանակը՝ «Արձակ» անվանակարգում (2017թ․)։
Նրա «Կորեական դելիկատես» կարճամետրաժ ֆիլմը՝ հիմնված համանուն պատմվածքի վրա, նրա գրական աշխարհը տեղափոխեց նաև կինոյի լեզու՝ բերելով փառատոնային հաջողություններ («Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի
Գենադի Մելքոնյանի անվան մրցանակ լավագույն հայկական կարճամետրաժ ֆիլմի համար (2022), Երևանի կարճամետրաժ և ուսանողական ֆիլմերի միջազգային կինոփառատոնի մրցանակ՝ «Լավագույն կինոսցենար» անվանակարգում)։ Համբարձում Համբարձումյանը նաեւ «Գրողուցավ» գրական կայքի համահիմնադիրն է (գրող Արփի Ոսկանյանի հետ), որը նպաստել է ժամանակակից հայ գրականության մեջ ակտուալ քաղաքական, հասարակական թեմայի զարգացմանը։
Նրա վերջին գիրքը՝ «Բուդը» (2024), շարունակում է զարգացնել նրա գրական ընթացքին բնորոշ գծերը, հասարակական, քաղաքական, մշակութային խնդիրների արժեւորումն ու վերարժեւորումը գրականության մեջ։

ENG

Within the framework of the Trans-European Journeys project, we present the authors whose works have been selected for translation into European languages, in collaboration with European publishers.

Among them is Armenian writer and screenwriter Hambardzum Hambardzumyan.

Born in 1984, Hambardzum Hambardzumyan belongs to the generation of authors whose fate it was to live and create during a period of profound transition — the shift from one social system to another. In his literary work, he reflects the course of these transformations both within different layers of society and at the level of individual consciousness. His writings reveal the impact of social and political crises on the everyday lives of ordinary people, marked by the irony, humor, and melancholy characteristic of the spirit of the time.
Hambardzumyan’s artistic language has been strongly influenced by his experience in screenwriting; he combines visual thinking with distinctly literary concerns. His stories often emerge from the marginal spaces of contemporary Armenian reality — culturally undervalued places, subcultural communities, and human destinies shaped and distorted by political and social change.
Hambardzumyan’s works have been translated into several languages and included in various anthologies, earning numerous prestigious literary awards, including the President’s Youth Award (2007) and the first prize of the Yerevan Book Festival in the “Prose” category (2017).
His short film Korean Delicacy, based on the story of the same title, also brought his literary world into cinema, receiving festival recognition, including the Gennadi Melkonyan Award for Best Armenian Short Film at the Golden Apricot International Film Festival (2022), as well as the award for Best Screenplay at the Yerevan International Short Film and Student Film Festival.
Hambardzum Hambardzumyan is also the co-founder of the literary platform Groghutsav (together with writer Arpi Voskanyan), which has contributed to the development of contemporary Armenian literature through its engagement with urgent political and social themes.
Hambardzumyan's latest book, Thigh(2024), continues to expand the defining features of his literary path, re-examining social, political, and cultural questions through literature.

24/05/2026

Պահեր MAOTIK-ի արվեստի կեցությունից Էլևսինայում ✨

Էլևսինայում իր ռեզիդենտության ընթացքում MAOTIK-ը (Mathieu Le Sourd) (maotik) ուսումնասիրում էր քաղաքի երկակիությունը՝ հին ժառանգության և արդյունաբերական միջավայրի միջև՝ տվյալահեն ու իմերսիվ մոտեցման միջոցով։

Օգտագործելով իրական ժամանակի տեղորոշման տվյալներ՝ եղանակ, ջերմաստիճան և օդի որակ, ինչպես նաև իր կողմից ստեղծված գործիքները, նա ձևավորում էր զարգացող ինստալացիա, որտեղ միահյուսվում են միջավայրը, տեխնոլոգիան և ընկալումը։
Դիտե՛ք ռեզիդենտության ընթացքում ստեղծագործական գործընթացի և մթնոլորտի մի ակնթարթը բացահայտելու տեսանյութը։

✨ Moments from MAOTIK’s residency in Eleusis ✨

During his residency in Eleusis, MAOTIK (Mathieu Le Sourd) (maotik explored the city’s duality between ancient heritage and industry through a data-driven, immersive approach.

Using real-time location data — weather, temperature, and air quality — alongside his custom-built tools, he shaped an installation-in-progress where environment, technology, and perception meet.

Watch the video for a glimpse into the atmosphere and process of the work during the residency.

18/05/2026

Ֆլորիամա Կանդեայի ռեզիդենցիան Էլևսիսում ✨

Ահա մի կարճ վիդեո Ֆլորիամա Կանդեայի () ռեզիդենցիայից Էլևսիսում, որտեղ նա զարգացրել է իր արվեստային աշխատանքը TT8 նախագծի շրջանակում։

Open Studio-ի ընթացքում հանդիսատեսը ծանոթացել է՝

▪ նրա միջդիսցիպլինար արվեստային մոտեցմանը, որը կապում է գիտությունը, տեխնոլոգիան, փիլիսոփայությունը և ժամանակակից արվեստը Անտրոպոցենի համատեքստում,
▪ օդի աղտոտվածության ֆիզիկական և զգայական ընկալման թեմային և այն մասին, թե ինչպես արվեստը կարող է ստեղծել մտածելու և հանրային քննարկման տարածք,
▪ գործընթացային արվեստի ստեղծմանը՝ աշխատանքային փուլերի ներկայացմամբ, փորձարարական զարգացմամբ և միջդիսցիպլինար հետազոտությամբ։

Floriama Candea’s residency in Eleusis ✨

Take a look through the video from Floriama Candea’s () residency in Eleusis, where she developed her artistic output within the framework of the TT8 project. During her Open Studio, audiences had the chance to engage with:
▪ her interdisciplinary practice, linking science, technology, philosophy, and contemporary art in the context of the Anthropocene,
▪ a deeper awareness of how air pollution can be experienced both physically and emotionally, and how art can open space for reflection and public conversation,
▪ process-based artistic production, work-in-progress sharing, iterative development, and interdisciplinary artistic research.
Video by MENTOR in culture

Want your organization to be the top-listed Non Profit Organization in Yerevan?
Click here to claim your Sponsored Listing.

Address


Mobile
Yerevan

Opening Hours

Monday 11:00 - 19:00
Tuesday 11:00 - 19:00