FAST - Foundation for Armenian Science and Technology

FAST - Foundation for Armenian Science and Technology

Share

07/06/2026

❗Ուշադրություն❗
10-րդ դասարանի սիրելի՛ դիմորդներ և ծնողներ մենք գալիս ենք մարզեր` պատասխանելու «Արհեստական բանականության (ԱԲ) սերունդ» ծրագրի ընդունելության հետ կապված ձեր ԲՈԼՈՐ հարցերին՝

❓Ինչպե՞ս դիմել ծրագրին
❓Ի՞նչ առավելություններ է տալիս աշակերտին «ԱԲ սերունդ»-ը
❓Ո՞ր դպրոցներն ունեն արհեստական բանականության դասարաններ
❓Ինչպե՞ս է փոխվում սովորողի դասացանկը ծրագրում
❓Ովքե՞ր են դասավանդում AI և Python առարկաները

Ծանոթացեք ինֆո հանդիպումների ժամանակացույցին և միացեք մեզ 👇

05/06/2026

🚀 Want to learn how organizations like Google, IBM and Lufthansa innovate and earn a top German Design Thinking Certification in just one week, right here in Armenia?

As part of FAST's Entrepreneurial AI Camp, we're hosting IMPACT Week (more details here: https://tinyurl.com/39tpybu9 )

It's one of Europe's leading innovation and entrepreneurship programs, offering access to a globally recognized Coach Certification 🇩🇪 🔝

Designed for startup builders, young professionals, consultants, career switchers and students, this is a perfect chance to:
👉 Build the innovation skillset used by leading global companies
👉 Redesign products, services, business models and workforces for the AI era
👉 Turn ideas into validated solutions and real-world impact

🔥Take advantage of EXCLUSIVE local pricing: access a €4,000 international certification for €500.

Program Dates
📍 June 18–20 | Yerevan
📍 June 21–24 | Hankavan AMAA Camp
📅 Application Deadline: June 12
🏃‍♂️‍➡️🏃‍♂️‍➡️🏃‍♂️‍➡️ Hurry up and apply now👉 https://tinyurl.com/3a4852sx

04/06/2026

Ամեն հրաշալի կրթական ուղևորություն սկսվում է ապահով միջավայրով 🙌
Ահա թե ինչու մենք շատ ուրախ ենք՝ շարունակելու մեր համագործակցությունը Nairi Insurance / Նաիրի Ինշուրանս-ի հետ՝ որպես AI ճամբարի պաշտոնական գործընկեր։

🩺✨ 2-րդ տարին անընդմեջ ընկերությունը պատահարներից ապահովագրությամբ է ապահովելու ՀՀ բոլոր մարզերից ու այս անգամ նաև սփյուռքից 100-ավոր պատանիների, որոնք հաշված օրեր անց Հանքավանում կմասնակցեն AI մասնագիտությունների ճամբարին և մեր 1-ին Ձեռնարկատիրական AI ճամբարին։

Նաիրի Ինշուրանսը Հայաստանի ապահովագրական շուկայի ամենահնաբնակ ընկերությունն է, որն այս տարի նշեց իր հիմնադրման 30-ամյակը։

Ընկերությունը միակն է, որ միջազգային վարկանշավորում ունի հեղինակավոր Moody’s գործակալության կողմից🔝 և հետևողականորեն աչքի է ընկնում կրթության ոլորտում իր բարձր սոցիալական պատասխանատվությամբ 💛

🤝 Շնորհակալություն Նաիրիին հայ աշակերտների համար կրթության, աճի և ապագայի նոր հեռանկարներ բացահայտելու հարցում մեր աջակիցը լինելու համար։

🙌Every great learning adventure starts with a safe and supportive environment.

✨🩺 That’s why we are proud to continue our partnership with Nairi Insurance as the official Partner of the Generation AI Career Camp for a second consecutive year.

Through the partnership, Nairi provides accident insurance coverage for all camp participants, helping create an environment where students can focus on learning, exploring new opportunities and building meaningful connections.
As Armenia’s longest-standing insurance company, celebrating its 30th anniversary this year, Nairi Insurance has consistently demonstrated its commitment to education and social responsibility.

💛 Thanks to our partners for helping empower the next generation to learn, grow and shape the future with confidence.

01/06/2026

1-ինը՝ Python-ի օլիմպիադայում🏆🎉Այս Հունիսի 1-ը մեզ համար նշանավորվում է ԴիջիԿոդում՝ «ԱԲ սերունդ»-ի աշակերտուհի Գայանեի հաղթանակով:

👏 Այս տաղանդավոր աղջնակը լավագույն է ճանաչվել ավագ դպրոցականների՝ 15-18 տարիքային խմբում։ Ընդ որում, օլիմպիադայի հանրապետական փուլ անցած 1️⃣2️⃣ մասնակիցներից 7️⃣-ը ևս եղել են ԱԲ սերունդցիներ։

🤩 Մեզ համար հատկապես ուրախալի է, որ այս հաջողությունը գրանցում է Գայանեն՝ մեկն այն 259 աշակերտուհիներից, որ այս պահին սովորում են «ԱԲ սերունդ»-ում՝ ցույց տալով՝ որքան ասելիք ունեն աղջիկներն AI-ի և տեխնոլոգիաների ոլորտում։

Գայանեի հաջողությունը կրկնակի հպարտանալու առիթ է ծրագրում մեր Python-ի դասավանդող Գոռ Հովսեփյանի համար․ Գայանեն նրա սանն է ինչպես «ԱԲ սերունդ»-ում, այնպես էլ՝ Արմաթում։

Շնորհավոր Հունիսի 1🎊թող ամեն երեխա ունենա համարձակորեն ու մեծ երազելու և որակյալ կրթության հնարավորություն։

___

🏆🎉This Children’s Day is even more special for us as Generation AI student Gayane has been named the winner of the DigiCode Python Olympiad by Union of Advanced Technology Enterprises-UATE in the 15–18 age category.

Even more impressively, 7️⃣ of the 1️⃣2️⃣ students who advanced to the national round of the Olympiad were Generation AI students.
🤩 We are especially proud that this achievement comes from one of the 259 girls studying in Generation AI, highlighting the talent, ambition & potential that girls bring to AI and technology.

This victory carries twice the pride for our Python instructor, Gor Hovsepyan, who has taught and watched Gayane grow both in Generation AI and at Armath👏

Happy June 1 from all of us at FAST! 🎊 May every child dream big, think boldly and grow up with the confidence to shape the world around them 💛

📷 Photo credit: DigiCode

30/05/2026

❓ Ինչո՞ւ միանալ «ԱԲ սերունդ» ծրագրին որպես AI կամ Python դասավանդող #2

Պատկերացնո՞ւմ եք՝ ինչ ոգևորիչ է աշակերտների համար մտնել իրենց դպրոց, նստել AI-ի և Python-ի դասի ու տեսնել դասավանդողների, որոնք իրենք էլ աշխատում կամ սովորում են ոլորտում։

Ալվարդը հենց այդ մասնագետներից մեկն է։ Այսօր նա ոչ միայն լիովին նոր առարկաներ դպրոց բերող առաջամարտիկներից մեկն է, այլև դարձել է աշակերտների մենտորը և լավ ընկերը։

👉 Ի՞նչն է իրեն բերել «ԱԲ սերունդ»
👉 Ի՞նչն է մոտիվացնում դպրոցում դասավանդման մեջ
👉 Ինչպե՞ս է իրեն զգում աշակերտների հետ շփման մեջ:

✨ 🎥 Եթե դուք էլ կիսում եք Ալվարդի մոտիվացիան, ՄԻԱՑԵՔ մեզ Հայաստանում AI կրթության զարգացման առաջնագծում, քանի որ մենք այս տարի ընդլայնվում ենք ՀՀ ԲՈԼՈՐ մարզերի արդեն 4️⃣0️⃣ ավագ դպրոցներում՝ հասնելով ավելի շատ պատանի AI էնտուզիաստների։

Դիմե՛ք մեզ որպես AI դասավանդող՝ https://staff.am/en/jobs/education-training/artificial-intelligence-ai-teaching-specialist

Դիմե՛ք մեզ որպես Python դասավանդող՝ https://staff.am/en/jobs/education-training/python-programming-language-teaching-specialist

Դիմելու վերջնաժամկետ՝ ՄԱՅԻՍԻ 31։

Want your organization to be the top-listed Non Profit Organization in Yerevan?
Click here to claim your Sponsored Listing.

Telephone

Address


Hakob Hakobyan
Yerevan

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00