AN NOUR TOUR

AN NOUR TOUR

Share

06/03/2026

Չեմ ցանկանա մանրամասնել, թե որքան լարված օրեր էին անցել մեզ համար, սակայն այսօր արդեն կարող եմ հանգիստ խղճով ասել` մեր թիմին վստահած և տրոպիկական տարբեր երկրներ մեկնած բոլոր ճամփորդողները ապահով վերադարձել են Հայաստան։

Մեր թիմի պրոֆեսիոնալ աշխատանքի շնորհիվ այս օրերին մեր զբոսաշրջիկներից ոչ մեկը չի հայտնվել սթրեսային իրավիճակում, քանի որ նրանք վստահ էին, որ իրենց կողքին կանգնած է պատասխանատու և փորձառու թիմ, որը ցանկացած պահի պատրաստ է լուծել առաջացող հարցերը։

Իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում մեր թիմին, որի հետ 2017 թվականից իրականացնում ենք միջազգային զբոսաշրջային նախագծեր։
Ամենակարևորը՝ այս աշխատանքի շնորհիվ մենք կարողանում ենք ոչ միայն ստեղծել որակյալ ճամփորդություններ, այլ նաև պատշաճ կերպով պաշտպանել մեզ վստահած մարդկանց իրավունքները զբոսաշրջիկի կարգավիճակում գտնվելու ընթացքում՝ ապահովելով նրանց անվտանգությունն ու վստահության զգացումը ողջ ճանապարհորդության ընթացքում։

Հաճելի է, երբ քեզ վստահում են, իսկ առավել պատասխանատու և պարտավորեցնող է այդ վստահությունն արդարացնելը։

Մաղթում եմ, որ բոլոր այն զբոսաշրջիկները, որոնք այս պահին դեռ գտնվում են օտար ափերում, ապահով և առանց սթրեսի վերադառնան իրենց հայրենիք։

AN NOUR TOUR


INTERNATIONAL TOURISM PROJECTS

04/03/2026

#Քաթարում, մի շարք երկրների քաղաքացիներ մնում են «փակված»՝ ԱՄՆ-իսրայելական հարվածների և Իրանի պատասխան գործողությունների հետևանքով:

✈️ Ի՞նչ իրավիճակ է Քաթարում
🛑 #Քաթարի օդային տարածքը ներկայում ամբողջությամբ փակ է:
Քաթարի քաղաքացիական ավիացիայի աղբյուրները հայտնում են, որ անվտանգության նկատառումներով, կապված Իրանի հետ տարածաշրջանային բախումների հետ, ամբողջ օդային տարածքը փակ է բոլոր չվերթների համար՝ ներառյալ երկիր մուտքն ու ելքը։ Սա ուղիղ ազդեցություն ունի Քաթարում գտնվող այն օտարերկրյա քաղաքացիների վրա, ովքեր փորձում են լքել երկիրը։

📍 Պետք է նշել, որ այն երկրները, որոնք նախկինում օգտվում էին Դոհայի օդանավակայանից իրենց քաղաքացիներին տարհանելու համար, այժմ չեն կարող դա անել և ստիպված են փնտրել այլ ճանապարհներ։

📌 Մի շարք երկրներ (օրինակ՝ Նիդեռլանդներ) հստակ պարզաբանել են, որ այս պահին Քաթարից մարդկանց տարհանումը հնարավոր չէ՝ փակ օդային տարածքի պատճառով: Նրանց խորհուրդ է տրվում մնալ երկրի ներսում՝ պահպանելով անվտանգության կանոնները և սպասել իրավիճակի հանգստացմանը։

🔹 Ըստ ամենայնի, Քաթարի օդային տարածքի փակման պատճառով, օդային ճանապարհով ելք գրեթե չկա։

🚧 ➤ Քաթարում գտնվող օտարերկրյա քաղաքացիների համար խորհուրդներ

🛂 Քաթարի իշխանությունները տրամադրում են հյուրանոցային կացարան, սնունդ և տրանսֆեր առանց լրացուցիչ վճարների, մինչև իրավիճակը հարթվի և օդային ճանապարհները վերաբացվեն։

📌 Այցելուների վիզաները երկարաձգվում են մինչև մեկ ամիս՝ առանց լրացուցիչ վճարների: ՀՀ քաղաքացիների համար Քաթարը առանց վիզայի է:

🏨 Հյուրանոցները պարտավորվում են ապահովել սենյակ և սնունդ նրանց համար, ովքեր չեն կարողացել հեռանալ օդային ճանապարհով:

🚗 Տրանսֆերներն ապահովվում են՝ օդանավակայանից քաղաք կամ անհրաժեշտության դեպքում այլ կենտրոններ տեղափոխելու համար:

⚠️ Խորհուրդ է տրվում մնալ անվտանգ վայրերում, խուսափել ամբոխից և հետևել տեղական լրատվության ու իշխանությունների ցուցումներին:

📞 Ունենալ ձեռքի տակ տեղական արտակարգ ծառայությունների և դեսպանության կոնտակտները՝ անհրաժեշտության դեպքում անմիջապես կապվելու համար:

📌 Սա պաշտոնական մոտեցում է, որը նպատակ ունի ապահովել Քաթարում գտնվող օտարերկրյա քաղաքացիների անվտանգությունն ու հարմարավետությունը՝ արտակարգ իրավիճակի պայմաններում։

15/12/2025

Հարգելի հայրենակիցներ 🔔

AN NOUR TOUR-ը մեկնարկում է նոր նախաձեռնություն՝ նպատակ ունենալով հատկապես տոնական օրերին տեղացիների համար ապահովել առավել մատչելի և հասանելի հանգիստ Հայաստանում։

Նախաձեռնության հիմնական առանձնահատկությունն այն է, որ ամրագրումը կատարում եք Դուք՝ անմիջապես հյուրանոցից, իսկ AN NOUR TOUR-ը տրամադրում է մասնագիտական աջակցություն և վստահելի, պաշտոնապես հաստատված տեղեկատվություն։

🎯 Մեր նպատակը պարզ է՝
✅ներքին տուրիզմը դարձնել հասանելի,
✅վերացնել «թանկ և անհասանելի» կարծրատիպը,
✅խթանել տեղական հանգստի մշակույթը,
✅ բարձրացնել Հայաստանում հանգստի գրավչությունը հենց տեղացիների համար։

Մենք չենք պարտադրում փաթեթներ, այլ ներկայացնում ենք իրատեսական արժեքներով առաջարկներ ուղիղ տեղական հյուրանոցներից, որպեսզի Դուք կատարեք ինքնուրույն, գիտակցված և ապահով ընտրություն։

📌 Ամրագրումն իրականացվում է անմիջապես հյուրանոցից,
📌 իսկ ամրագրման պահին ընկերության անունը նշելու դեպքում ստանում եք 5️⃣% ։

‼️Այս նախաձեռնությունը ոչ գովազդային արշավ է և ոչ մարքեթինգային ակցիա, այլ սրտանց նախաձեռնություն՝ որպես երախտագիտություն մեր հետևորդներին և հաճախորդներին։

✨ Հաջորդիվ կներկայացնենք խոստացված ռեզորթի ամանորյա փաթեթները, որոնցով կմեկնարկի նախաձեռնության գործնական փուլը։

AN NOUR TOUR
INTERNATIONAL TOURISM PROJECTS ✈️

Մանրամասն տեղեկությունները տես այստեղ👇
https://www.facebook.com/share/v/1YnJYFXLU1/

Want your business to be the top-listed Travel Agency in Yerevan?
Click here to claim your Sponsored Listing.

Category

Telephone

Address


Yerevan