J-P Law Firm
20/04/2026
♟️ 2022 թվականին շախմատի աշխարհը հայտնվեց աննախադեպ սկանդալի կենտրոնում դրանից բխող իրավական գործընթացով: Մագնուս Կարլսենի և Հանս Նիմանի շախմատային մի քանի խաղը, հատկապես Կարլսենի (գրոսմայստեր և ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակի անփոփոխ առաջատար) պարտությունը շատ արագ վերածվեց ոչ միայն սպորտային, այլ նաև իրավական վեճի։
🏆 Վեճի սկիզբը դրվեց Սինքֆիլդի գավաթում, երբ Հանս Նիմանը անսպասելիորեն հաղթեց աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենին։ Այս պարտությունից անմիջապես հետո Կարլսենը դուրս եկավ մրցաշարից։ Առաջ էր քաշվել վարկած Հանս Նիմանի կողմից սահմանված կանոնների խախտման (սպորտային ենթադրյալ խարդախության) վերաբերյալ:
⚖️ Նշվածը վերածվեց խոշոր իրավական վեճի, երբ 2022 թվականի հոկտեմբերի 20-ին Նիմանը ԱՄՆ Միսսուրիի դաշնային դատարան հայց ներկայացրեց Կարլսենի, նրա Play Magnus Group ընկերության, Chess.com-ի, Դենի Ռենշի և Հիկարու Նակամուրայի դեմ՝ պահանջելով առնվազն 100 միլիոն դոլարի փոխհատուցում։ Նա պնդում էր, որ ենթարկվել է զրպարտության և իր նկատմամբ «հակամրցակցային համաձայնության», ինչի հետևանքով վնասվել է իր համբավը և սպորտային վարկանիշը․ օրինակ՝ նրան հեռացրել էին Chess.com Global Championship-ից, Tata Steel մրցաշարը դադարեցրել էր իր հրավերը, իսկ մի շարք այլ մասնակցության հայտեր նույնպես չեղարկվել էին։
❌ Պատասխան կողմերը կտրականապես հերքեցին մեղադրանքները՝ դրանք անվանելով անհիմն և միջնորդեցին գործը կարճել: 2023 թվականի հունիսի 27-ին դաշնային դատավորը բավարարեց այդ միջնորդությունը և մերժեց Նիմանի հայցը։
✔️ Միաժամանակ 2023 թվականի օգոստոսի 28-ին կողմերը հայտարարեցին, որ հասել են հաշտության համաձայնության և դադարեցրել բոլոր իրավական գործընթացները։ Համաձայնության արդյունքում Նիմանը վերականգնվեց Chess.com հարթակում։ Կարլսենը նաև ընդունեց, որ հրապարակված զեկույցում չկա որոշիչ ապացույց, թե Նիմանը խարդախել է հենց իրենց խաղում, և նշեց, որ պատրաստ է ապագայում կրկին խաղալ նրա դեմ։ Կողմերը հաշտվեցին, քանի որ Նիմանի բոլոր պահանջները վերջնականապես փակված չէին, և նա դեռ կարող էր նոր հայց ներկայացնել։ Հաշտությունը թույլ տվեց Նիմանին մասամբ վերականգնել իր դիրքը, իսկ մյուս կողմերին՝ խուսափել հետագա դատավարությունից։
25/03/2026
🌐 Միջազգային մարդասիրական իրավունքի (IHL) առանցքներից մեկն է հանդիսանում «տարանջատման սկզբունքը» (Principle of Distinction): Ըստ նշված սկզբունքի՝ անհրաժեշտ է միմյանցից տարանջատել զինված ուժերի անդամներին, ռազմական գործողություններին մասնակցող այլ անձանց, ռազմական օբյեկտները և ռազմական գործողություններին չներգրավված անձանց, ոչ ռազմական օբյեկտները: Նշված տարանջատումն էական է այն տեսանկյունից, որ արգելված են ուղղակի հարձակումները ռազմական գործողություններին չներգրավված անձանց, ոչ ռազմական օբյեկտների նկատմամբ: Ուշագրավ է, որ նման սկզբունքը փաստացի գործում է դեռևս 1868 թ. Սանկտ Պետերբուրգի հռչակագրի ուժով, որը դիտարկվում է միջազգային իրավունքի առանցքային փաստաթուղթ:
⚖️ Միաժամանակ, գործնականում նշված տարանջատման հետ կապված առաջանում են մի շարք անորոշություններ և խնդիրներ: Օրինակ, նշվում է, որ ռազմական գործողություններին ուղղակիորեն մասնակցող քաղաքացիական անձը զրկվում է հարձակումների նկատմամբ պաշտպանությունից: Միևնույն ժամանակ, միջազգային մարդասիրական իրավունքը հստակ չի պատասխանում այն հարցին, թե ո՞ր դեպքերում է անձը համարվում ռազմական գործողություններին ուղղակիորեն մասնակցող:
Ավելին, հաշվի առնելով ժամանակակից աշխարհում օգտագործվող նորագույն զինատեսակները, քաղաքացիական անձինք և օբյեկտները ենթարկվում են անթույլատրելի և անհամաչափ ներգործության էլ ավելի մեծ վտանգի: Նման ռիսկերը չեն բխում մարդու իրավունքների գերակայության հռչակման, պետությունների կողմից դրանց պաշտպանության պարտականության անշեղ ելակետերից:
📌 Անհրաժեշտ է ձևավորել միջազգային նորմերի էլ ավելի հստակ շրջանակ, ինչպես նաև դրանց կիրառելիության իրական երաշխիքներ: Միաժամանակ ակնհայտ է, որ ներկայումս միջազգային իրավական մի շարք երաշխիքներ փաստացի արգելափակված են և դրանց վերականգնմանն ուղղված ևս առկա է գործողությունների անհրաժեշտություն:
Click here to claim your Sponsored Listing.
Category
Contact the practice
Telephone
Website
Address
V. Sargsyan 26/1, "Erebuni Plaza" Business Center, Office 909
Yerevan
0010
Opening Hours
| Monday | 09:30 - 19:00 |
| Tuesday | 09:30 - 19:00 |
| Wednesday | 09:30 - 19:00 |
| Thursday | 09:30 - 19:00 |
| Friday | 09:30 - 19:00 |