MAROG
05/06/2025
💡 Marketing in 2025 isn’t about doing more - it’s about doing what works.
From influencer trust to authentic storytelling, these 5 trends are changing the game. Is your brand ready?
👀 Swipe to get ahead.
27/05/2025
Լավ մտածված հաղորդակցությունը կարող է դառնալ ամենահզոր պաշտպանական գործիքը՝ հատկապես այնտեղ, որտեղ պետք է դիմակայություն, առաջնորդություն ու համախմբում։ 🎯
Բրենդի հիմքում 9 թիվն է՝ ամբողջականության և առաջնորդության խորհրդանիշը, և «զէն» բառը, որն ունի երկու իմաստ․
🔸 Հայերենում՝ զենք,
🔸 Ճապոներենում՝ խաղաղություն։
Մեր հիմնական «զենքը» խոսքն է, գործիքը՝ մեդիան, իսկ առաքելությունը՝ համայնքներին ու կառույցներին կապող հաղորդակցությունը, որը լուսաբանում է, միավորում և ուժեղացնում։
Նախագծի մանրամասներին ծանոթանալու համար անցիր հղումով՝ https://bit.ly/3YRvhJY
#9ԶԵՆ #Հայաստան
Երբ արկածախնդիր բրենդը հանդիպում է համարձակ մարքեթինգային գործընկերոջ, սկսվում է բացահայտումներով լի պատմություն 🗺️
AIA LAND-ի հետ մենք աշխատել ենք մեկ ընդհանուր նպատակի շուրջ՝ մարդկանց ոգեշնչելու, տեսնելու, զգալու։ Բրենդը ստեղծում է անհատական, ակտիվ փորձառություններ՝ հաշվի առնելով յուրաքանչյուրի նախասիրությունները ու հետաքրքրությունները։ AIA LAND-ի միջոցով յուրաքանչյուր ճանապարհորդ կարող է կազմել իր սեփական քարտեզը՝ գտնելով այն վայրերը, որոնք համապատասխանում են նրա ոճին ու ոգուն։
MAROG-ի մարքեթինգային փորձը դարձրել է այս գաղափարները իրականություն՝ հասանելի, գրավիչ ու ոգեշնչող։ Մենք մշակել ենք լուծումներ, որոնք ուղեկցում են մարդկանց դեպի իրենց պատմությունները՝ իսկական, անմոռանալի ու անկրկնելի։
Սա միայն սկիզբն է։ Ճանապարհը շարունակվում է 🚀
Kaytar` անվանում, որը կրում է շարժման ու կյանքի էներգիան 🐟 Մեր անվան ընտրությունը սկիզբ առավ լեզվական ուսումնասիրություններից, որոնք մեզ տարան մեր հարուստ ժառանգության խորքերը։ 1938 թվականին Կահիրեում տպագրված «Բառարան Գանձարան Հայերէն Լեզուի» գրքում «կայտառ» բառը նշվում է որպես ձկան հոմանիշ, և հենց դա էլ դարձավ մեր ոգեշնչման աղբյուրը։Ձուկն իր բնույթով շարժուն է, արագ և դինամիկ, ու այս հատկանիշներն ուղիղ համահունչ են մեր բրենդի էության հետ։ Շուտով կպատմենք նախագծի մասին։ Մնացեք մեզ հետ։ ❣️
Մեր գործընկեր HoT Ակադեմիայի շրջանավարտները MAROG-ում՝ մարքեթինգի իրական աշխարհում ✨
HoT-ի շրջանավարտները հյուրընկալվել էին MAROG-ում՝ մասնագիտական ստվերում (shadowing) միջոցառման շրջանակում։ Նրանք շրջեցին մեր գրասենյակում, հանդիպեցին թիմի անդամներին և ներսից ծանոթացան բրենդինգային և մարքեթինգային ընկերերթյան պատմությանը, գործառույթներին և աշխատանքներին։
Այս հանդիպումը հիանալի հնարավորություն էր ոչ միայն գիտելիք փոխանակելու, այլև նոր մտքեր ու փորձառություններ կիսելու համար։ 🚀
Ավելի լավ է լինել պատրաստված և երբեք չկանգնել վտանգի առաջ, քան կանգնել վտանգի առաջ՝ առանց պատրաստ լինելու: 💪 Սա է MAROG-ի կողմից իրականացված բրենդավորման նախագծի՝ ԶԳՕՆ-ի փիլիսոփայությունը:
Բրենդի հիմնական արտադրանքը բազմաֆունկցիոնալ արտակարգ իրավիճակների համար նախատեսված ուսապարկն է, որը պարունակում է անհրաժեշտ պարագաներ` ճգնաժամային իրավիճակներում օգտագործելու համար։
ԶԳՕՆ-ի առանձնահատկությունն այն է, որ այն համատեղում է ֆունկցիոնալությունն ու նորաձևությունը՝ հասցնելով քաղաքացիական պատասխանատվությունը հանրության ավելի լայն շերտեր:
Նախագծի մանրամասներին ծանոթանալու համար անցիր հղումով՝ https://bit.ly/41j8Mim
#Հայաստան #զգոն
Click here to claim your Sponsored Listing.
Category
Contact the business
Telephone
Website
Address
15 Komitas Avenue
Yerevan
0012
Opening Hours
| Monday | 10:00 - 18:30 |
| Tuesday | 10:00 - 18:30 |
| Wednesday | 10:00 - 18:30 |
| Thursday | 10:00 - 18:30 |
| Friday | 10:00 - 18:30 |