AM Consulting Services

AM Consulting Services

Share

21/03/2026

Դատարանի որոշմամբ ապօրինի ներմուծված ապրանքները ենթակա են ոչնչացման․ «AM»-ը գրանցեց հերթական հաղթանակը ⚖️

Հայաստանում արձանագրվել է կարևոր ձեռքբերում մտավոր սեփականության իրավունքների պաշտպանության ոլորտում․ դատարանի որոշմամբ ապօրինի ներմուծված ապրանքները ենթակա են ոչնչացման 📜🔒

«AM» իրավաբանական ընկերության բաժնետեր, փաստաբան, արտոնագրային հավատարմատար Վանիկ Մարգարյանը ավելի քան 10 տարի ներկայացնում է «ZF» խմբի իրավական շահերը ՀՀ-ում՝ հանդիսանալով այն առաջին մասնագետներից մեկը, ով արդյունավետորեն կիրառել է ՊԵԿ մաքսային ծառայության կողմից տրամադրվող մտավոր սեփականության պաշտպանության գործիքակազմը 💼⚙️

Այս համագործակցության շրջանակում մաքսային մարմինները կասեցնում են «ZF» խմբի՝ ZF, Sachs, Lemforder և TRW ապրանքային նշաններով ապրանքների ներմուծումը, եթե ներմուծողը չունի իրավատիրոջ համապատասխան թույլտվությունը և ներմուծումը չի իրականացվում ԵԱՏՄ անդամ երկրներից 📦

Բազմաթիվ դեպքերում արձանագրված խախտումների հիման վրա նախաձեռնվել են դատական գործընթացներ՝ նպատակ ունենալով արգելել ապօրինի ներմուծումները և ապահովել արդեն ներմուծված ապրանքների ոչնչացումը 📉

Երևանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանում քննվող մի շարք գործերով «AM» իրավաբանական ընկերության ներկայացրած պահանջները բավարարվել են ամբողջությամբ կամ ավարտվել են հաշտության համաձայնություններով՝ ինչպես դատական, այնպես էլ արտադատական փուլերում 📊🤝
Արդյունքում՝
• անօրինական ներմուծողներին արգելվել է տվյալ ապրանքների ներմուծումը
• ապօրինի ներմուծված ապրանքները ճանաչվել են ոչնչացման ենթակա

«AM» իրավաբանական ընկերությունը ստացել է նաև պաշտոնական պարզաբանում ՊԵԿ-ից, համաձայն որի՝ ապրանքային նշանի իրավատերերը կտեղեկացվեն կասեցված ապրանքների մաքսային արժեքի մասին Այս մեխանիզմը էապես բարձրացնում է իրավատերերի պաշտպանության արդյունավետությունը՝ հնարավորություն տալով կանխել խոշոր ծավալներով ապօրինի ներմուծումները 📈

Ներկայումս «AM» իրավաբանական ընկերությունը շարունակում է ակտիվ պաշտպանել «ZF» խմբի ապրանքային նշանները Հայաստանում 🔐🇦🇲 Փաստաբան Անի Նիկողոսյանի կողմից արդեն իսկ ներկայացվել են նոր հայցեր, որոնց արդյունքում մի շարք խոշոր ներմուծումներ կասեցվել են մինչև դատական գործընթացների ավարտը 📑

«AM» իրավաբանական ընկերությունը կոչ է անում զերծ մնալ ZF, Sachs, Lemforder և TRW ապրանքների ապօրինի ներմուծումից՝ առանց իրավատիրոջ համաձայնության 📦

16/03/2026

Դատարանը մերժեց civic. am-ի դեմ ներկայացված 9 մլն դրամի հայցը. AM-ը գրանցեց հերթական հաղթանակը ⚖️

🏛️ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը մերժել է Սամվել Կարապետյանի հայցն ընդդեմ civic. am լրատվականի, որով պահանջվում էր հրապարակային ներողություն, հերքում և 9.000.000 ՀՀ դրամի փոխհատուցում։

📰 Հայցը վերաբերում էր civic. am լրատվականի կողմից 2025 թվականի հունիսի 17-ից մինչև հուլիսի 3-ը հրապարակված ութ հոդվածների, որոնցում ներկայացված էին քննադատական անդրադարձներ Սամվել Կարապետյանի գործունեության վերաբերյալ։

📑 Դատարանը ընդունեց պաշտպանական կողմի այն փաստարկը, որ նշված հրապարակումները կրել են պատասխանելու և արձագանքելու բնույթ և չեն պարունակել զրպարտչական կամ վիրավորական արտահայտություններ։

✔️Արդյունքում դատարանը չընդունեց հայցվորի ներկայացրած հիմնավորումները և արձանագրեց, որ civic. am լրատվականում հրապարակված հոդվածներում բացակայում են զրպարտության և վիրավորանքի տարրեր։

📍Միաժամանակ դատարանն ընդգծեց, որ վիճելի արտահայտությունները իրենց համատեքստում հանդիսանում են քաղաքական խոսք, որը խոսքի ազատության տեսանկյունից օգտվում է պաշտպանության առավել բարձր աստիճանից։

Civic. am լրատվականի շահերը դատարանում պաշտպանել է «AM» իրավաբանական ընկերության փաստաբան Արման Ներսիսյանը։

Photos from AM Consulting Services's post 11/03/2026

🇭🇺 Բուդապեշտում անցկացված 𝐀𝐈 և հեղինակային իրավունքի միջազգային քննարկմանը մասնակցել է նաև «𝐀𝐌» իրավաբանական ընկերությունը

«AM» իրավաբանական ընկերության բաժնետեր Վանիկ Մարգարյանը մասնակցել է Բուդապեշտում կազմակերպված արհեստական բանականության (AI) համատեքստում հեղինակային իրավունքի վերաբերյալ համաշխարհային մարտահրավերներին նվիրված քննարկումներին և միջազգային փորձի փոխանակմանը։ 🤖

Մասնակցությունը հնարավորություն է ընձեռել ուսումնասիրել առաջատար միջազգային փորձը և դրա կիրառելիությունը Հայաստանում՝ մտավոր սեփականության ոլորտի շարունակական զարգացման համատեքստում։ 🇦🇲💡

Այցի շրջանակում Վանիկ Մարգարյանը հանդիպում է ունեցել նաև «AM»իրավաբանական ընկերության գործընկեր՝ 𝐕𝐢𝐬𝐞𝐠𝐫𝐚𝐝 𝐋𝐞𝐠𝐚𝐥 իրավաբանական ընկերության ներկայացուցիչ, գործընկեր Ադամ Իլլեսի հետ։ 🤝

Վերջինս աջակցում է հաճախորդների շահերի պաշտպանությանը մի շարք եվրոպական երկրներում՝ այդ թվում Հունգարիայում, Լեհաստանում, Բուլղարիայում, Չեխիայում, Ռումինիայում, Խորվաթիայում, Սլովակիայում և Սերբիայում։ 🇭🇺🇵🇱🇧🇬🇨🇿🇷🇴🇭🇷🇸🇰🇷🇸

Կողմերի համագործակցության ամրապնդումը նոր հնարավորություններ է բացում հայ հաճախորդների համար՝ ապահովելով ապրանքային նշանների միաժամանակյա գրանցում Եվրամիության ամբողջ տարածքում և բիզնեսների արդյունավետ միջազգային իրավական պաշտպանություն։ 🌍

Photos from AM Consulting Services's post 28/02/2026

Հեղինակային իրավունքի խախտման համար՝ մինչև 2 մլն դրամ փոխհատուցում․ նոր առաջարկ ⚖️

«AM» իրավաբանական ընկերության բաժնետեր Վանիկ Մարգարյանը հանդես է եկել ՎԶԵԲ Հայաստանի ներդրումային խորհրդի և ՀՀ էկոնոմիկայի նախարարության Մտավոր սեփականության գրասենյակի համատեղ կազմակերպած աշխատանքային նիստին, որտեղ քննարկվել են հեղինակային իրավունքի օրենսդրության բարեփոխման հնարավորությունները։ 🏛️

Վանիկ Մարգարյանը ներկայացրել է կոլեկտիվ կառավարման համակարգի բարեփոխումների և հեղինակների իրավունքների պաշտպանության նոր մեխանիզմները, որոնց օրենսդրական նախագծերի փաթեթի մշակմանը մասնակցել է որպես համահեղինակ։ 📑

Հատկանշական է, որ նախագծով հեղինակները հնարավորություն կստանան օրենքով սահմանված փոխհատուցում պահանջել իրենց իրավունքները խախտողներից՝ 50 000-ից մինչև 2 000 000 ՀՀ դրամի չափով։ 💰

Նախագծերի ընդունման դեպքում Հայաստանի Հանրապետությունում մտավոր սեփականության պաշտպանվածության մակարդակը էապես բարելավվելու է, իսկ հեղինակները դատական կարգով հնարավորություն կստանան արդյունավետորեն պաշտպանել իրենց իրավունքները՝ հակազդելով խախտումներին և ապահովելով մրցակցային ու անվտանգ ստեղծագործական միջավայր։ 🛡️

Want your practice to be the top-listed Law Practice in Yerevan?
Click here to claim your Sponsored Listing.

Telephone

Address


49 Arshakunyats Str. , 22
Yerevan
0026

Opening Hours

Monday 10:00 - 18:00
Tuesday 10:00 - 18:00
Wednesday 10:00 - 18:00
Thursday 10:00 - 18:00
Friday 10:00 - 18:00