DGA Law Firm

DGA Law Firm

Share

Photos 26/02/2018

ԿԱԼԱՆԱՎՈՐՄԱՆ ՓՈԽԱՐԵՆ՝ ԳՐԱՎ

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը՝ Սերգեյ Մարաբյանի նախագահությամբ, քննելով կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու հարցը, 22.02.2018թ. ուշ երեկոյան բավարարեց «DGA» իրավաբանական ընկերության հիմնադիր, փաստաբան Աշոտ Գևորգյանի միջնորդությունը և որպես կալանավորում խափանման միջոցին այլընտրանք կիրառեց գրավը։
Նշենք, որ քրեական գործի շրջանակներում «DGA» իրավաբանական ընկերության վստահորդին առաջադրվել է մեղադրանք պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական կեղծիքի հանցափորձի և կաշառք ստանալու հանցակազմերով (ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդավծի 1-ին մաս, 38-314-րդ հոդվածի 1-ին մաս և 311-րդ հոդվածի 2-րդ մաս):
Շնորհակալ ենք դատարանին Մարդու իրավունքների եվրոպական դատարանի և ՀՀ վճռաբեկ դատարանի ձևավորած իրավական դիրքորոշումներին համահունչ գործելու համար։ Վստահ ենք, որ դատարանների կողմից նման արդարադատության իրականացման պայմաններում ոլորտում հաղթանակները կլինեն շարունակական։

Want your practice to be the top-listed Law Practice in Yerevan?
Click here to claim your Sponsored Listing.

Telephone

Address


7/1 Charents Str
Yerevan
0025

Opening Hours

Monday 10:00 - 19:00
Tuesday 10:00 - 19:00
Wednesday 10:00 - 19:00
Thursday 10:00 - 19:00
Friday 10:00 - 19:00