ProHotel Solutions

ProHotel Solutions

Share

04/12/2024

Իսկ Դուք գիտե՞ք տարբերությունը` դռնապանի, կոնսյերժի և բելբոյի միջև

🔹 Դռնապան
Հյուրանոցի մուտքի մոտ կանգնած՝ նա առաջինն է, որին հանդիպում են հյուրերը։ Դռնապանը բացում է դուռը, ողջունում հյուրերին և ուղղորդում նրանց։ Նա երբեմն նաև կանչում է տաքսի հյուրերի համար և տրամադրում հիմնական տեղեկություններ:

🔹 Կոնսյերժ
Լինելով հյուրանոցի ներսում՝ նա հոգում է հյուրերի հանգստի և ժամանցի կազմակերպման մասին։ Կոնսյերժն ամեն հարցում կանգնած է հյուրի կողքին՝ տրամադրելով անհրաժեշտ օգնություն (տոմսերի ամրագրում, ռեստորանների առաջարկներ, էքսկուրսիաների պլանավորում):

🔹 Բելբոյ
Հյուրի ուղեբեռի հուսալի ուղեկիցն է։ Բելբոյը տեղափոխում է ճամպրուկները, ուղեկցում հյուրերին սենյակ և հաճախ բացատրում, թե ինչպես օգտվել սենյակի հնարավորություններից։

Այս երեք դերերն ուղղված են հյուրերի հարմարավետության ապահովմանը և բարձրակարգ ծառայությունների մատուցմանը:

Հետևե՛ք մեզ ավելին իմանալու համար

#ՀյուրանոցիԱնձնակազմ

19/11/2024

ՀՅՈՒՐԱՆՈՑՆԵՐԻ ՕՆԼԱՅՆ ԱՄՐԱԳՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑ

Մեկնարկում է սպասված դասընթացի 3-րդ խումբը՝ հյուրանոցների օնլայն ամրագրման համակարգերի վերաբերյալ, որը ներառում է հետևյալ թեմաները.

Ընդհանուր ծանոթություն ամրագրման համակարգերին, գրանցում, ամբողջական գործիքակազմի ներկայացում, կառավարում, վաճառքների առաջխաղացում ․
☑️Booking.com
☑️Expedia.com
☑️Ostrovok.ru
☑️AirBnb

Ձե՛ռք բերեք գործնական գիտելիքներ և մասնագիտական հմտություններ ինչպես օնլայն ամրագրման համակարգերի, այնպես էլ վաճառքի խթանման վերաբերյալ:

🔘Դասերի քանակը՝ 4 +1 անհատական դաս
🔘1 դասի տևողությունը՝ 1-1.5 ժամ
🔘Մասնակիցների թիվը՝ 4-7 անձ

Տեղերը խիստ սահմանափակ են:

Շտապե՛ք գրանցվել՝ անցնելով էջի հղումով կամ զանգահարելով.
📞+374 55 06 26 06

Want your hotel to be the top-listed Hotel in Yerevan?
Click here to claim your Sponsored Listing.

Telephone

Address


Vazgan Sargsyan 26/3
Yerevan
0010