Solar Group
22/06/2021
Շտապեք դիմել Սոլար Գրուպի և Հայ-Ռուսական համալսարանի մագիստրոսական ծրագրին ☀️♻️
✅Բաց մի թողեք հնարավորությունը ստանալ գիտելիքներ լավագույն մասնագետների կողմից և դառնալ առաջատար մասնագետ վերականգնվող էներգետիկայի ոլորտում։
📍Մագիստրոսական ծրագրի արժեքն է 450 000 դրամ
👇Մանրամասներին ծանոթանալու և ծրագրին դիմելու համար անցեք հղումով՝
РОССИЙСКО-АРМЯНСКИЙ УНИВЕРСИТЕТ 2020-2021 ուսումնական տարում Հայ-Ռուսական համալսարանը կատարում է մագիստրատուրայի ընդունելություն հայկական բաժնում:
06/10/2020
Հարգելի հաճախորդներ,
հաշվի առնելով ռազմական իրադրությունը մեր երկրում և ցանկանալով շարունակել կատարել ներդրումներ` տեղեկացնում ենք, որ արևային կայանների տեղադրման ամբողջ շահույթը ուղղվելու է բարեգործական հիմնադրամներին, ինչպիսին «Հայաստան» համահայկական հիմնադրամն է: Կիրականացվեն նաև ինքնակազմակերպվող գործողություններ՝ ուղղված Արցախի մեր տուժած հայրենակիցներին, ինչպես նաև պատերազմական գործողությունների ժամանակ օժանդակություն ցուցաբերելու ուղղությամբ: Բոլոր հաշվետվությունները և բանկային փոխանցումները կտեղադրվեն մեր ֆեյսբուքյան էջում:
Ունեցի՛ր քո լուման կայուն տնտեսություն և հզոր բանակ ունենալու գործում:
22/09/2020
☀️☀️☀️
❗️Ուշադրություն
Բազմաթիվ մասնակիցների խնդրանքով, «Կանաչ Հայաստան» մրցույթի հայտերի ընդունման ժամկետը երկարացվում է մինչև հոկտեմբերի մեկը։
Շտապե՜ք դիմել մրցույթին, կիսվեք Ձեր գաղափարներով և ստացեք հնարավորություն շահելու երեք հրաշալի մրցանակներից մեկը։ Սիրով սպասում ենք ձեր հայտերին։
Հ․Գ․ մրցույթի մանրամասները կարող եք տեսնել հիմնական հրապարակման մեջ։
☀️🏆Սոլար Գրուպ ընկերությունը հայտարարում է մրցույթ պատանիների և երիտասարդների համար։
♻️«Կանաչ Հայաստան» խորագրով մրցույթի շրջանակներում հրավիրում ենք մինչև 21 տարեկան երիտասարդներին հանդես գալու Հայաստանը ավելի կանաչ դարձնելու իրենց գաղափարներով։
📍Ներկայացրեք Ձեր հետաքրքիր գաղափարները և ստացեք հնարավորություն շահելու երեք մրցանակներից մեկը՝
🥇1-ին տեղը գրաված մասնակիցը հնարավորություն կստանա մասնակցել Սոլար Գրուպ ընկերության և Հայ-Ռուսական համալսարանի համատեղ մագիստրոսական ծրագրին՝ ձեռք բերելով բազում գիտելիքներ վերականգնվող էներգետիկայի բնագավառում։ Դասընթացների ավարտին մասնակիցը կստանա ընկերության և համալսարանի կողմից համատեղ տրված միջազգային ստանդարներին համապատասխան սերտիֆիկատ։
🥈2-րդ տեղը գրաված մասնակիցը հնարավորություն կստանա Սոլար Գրուպ ընկերությունում անցնել երկշաբաթյա պրակտիկա ընկերության հիմնադիր-տնօրենի հետ` մասնակցելով տարբեր բիզնես հանդիպումների, կմասնակցի մի շարք քննարկումների տեղի և արտերկրի մեր գործընկերների հետ և ձեռք կբերի բազում պրակտիկ գիտելիքներ և հմտություններ բիզնեսի բնագավառում։ Պրակտիկան հաջողությամբ անցնելու դեպքում մասնակիցը կստանա մշտական աշխատանքի հնարավորություն ընկերությունում։
🥉3-րդ տեղը գրաված մասնակիցը հնարավորություն կստանա ընտանիքի հետ երկօրյա հանգիստ անցկացնել գեղատեսիլ Դիլիջանի հրաշալի քոթեջներից մեկում, ինչպես նաև կստանա Yell Extreme Park-ում զիփլայնի և ձիավարության տոմսեր երկու անձի համար։
🏅Բոլոր մասնակիցները հնարավորություն կստանան նաև մեր թիմի հետ մասնակցել team-building-ի Դիլիջանում։
Դե ինչ, բաց մի թողեք հնարավորությունը՝ ունենալ Ձեր ներդրումը Հայաստանը ավելի կանաչ դարձնելու գործում և ստանալ հրաշալի մրցանակներից մեկը։
✅Գաղափարները կարող եք ներկայացնել ազատ ֆորմատով՝ նշելով գաղափարի նպատակը, խնդիրը և Ձեր առաջարկած լուծումը։
❗️❗️Առաջնահերթություն կտրվի այն մասնակիցներին, ովքեր իրենց առաջարկները կներկայացնեն վերականգնվող էներգետիկայի, մասնավորապես՝ արևային էներգիայի ոլորտում։
📧Ձեր մտքերը կարող եք ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին՝ թեմա դաշտում նշելով «Կանաչ Հայաստան» խորագիրը։ Առաջարկները ընդունվում են մինչև սեպտեմբերի 20-ը։
13/08/2020
❗️❗️❗️
☀️✅Շարունակելով ընդլայնել իր թիմը Սոլար Գրուպը փնտրում է ԳՈՐԾԱԴԻՐ ԱԴՄԻՆԻՍՏՐԱՏՈՐ
Պարտականություններ
📍Կազմակերպել և հետևել ընկերության առօրյա աշխատանքների իրականացմանը
📍Համակարգել ընկերության տնօրենի աշխատանքային գրաֆիկը, կազմակերպել ընթացիկ հանդիպումներ
📍Ընկերության տնօրենի և աշխատակիցների հետ համաձայնեցնելով համակարգել տարբեր բանակցությունների վարումը տեղի և արտերկրի գործընկերների հետ
📍Հետևել ընկերության ընթացիկ պարտավորությունների պատշաճ իրականացմանը
📍Ըստ անհրաժեշտության կատարել այլ պարտականություններ
Պահանջնվող հմտություններ
📍Բարձրագույն կրթություն
📍Անգլերենի շատ լավ իմացություն
📍Պատասխանատվության զգացում
📍Աշխատանքային փորձը նմանատիպ պաշտոնում կդիտվի որպես առավելություն
📧Հետաքրքրված անձանց խնդրում ենք ուղարկել ձեր ինքնակենսագրականները [email protected] էլեկտրոնային հասցեին՝ թեմա դաշտում նշելով Գործադիր ադմինիստրատոր
📞Հարցերի դեպքում կարող եք զանգահարել 011 79 00 97 կամ 044 77 00 94 համարներով։
12/08/2020
❗️❗️❗️
Իսկ Դուք արդեն դիմե՞լ եք Սոլար Գրուպի և Հայ-Ռուսական համալսարանի նոր մագիստրոսական ծրագրին ☀️♻️
📍Շտապեք դիմել, քանի որ մնացել են սահմանափակ տեղեր, իսկ այս տարի՝ համավարակով պայմանավորված, գործում է աննախադեպ զեղչ՝ 450,000 դրամ 750,000-ի փոխարեն։
✅Բաց մի թողեք հնարավորությունը ստանալ գիտելիքներ լավագույն մասնագետների կողմից և դառնալ առաջատար մասնագետ վերականգնվող էներգետիկայի ոլորտում։
👇Մանրամասներին ծանոթանալու և ծրագրին դիմելու համար անցեք հղումով՝
https://rau.am/arm/363/energetika-nor-magistrosakan-tsragir?fbclid=IwAR3OkWWS47jNFsmHX1ZrHg2JNRnFCUyA3xx2ST0g-VIW_4-2Qn_iLlm0--s
Click here to claim your Sponsored Listing.
Category
Telephone
Website
Address
7/4 Argishti Street
Yerevan
0028
Opening Hours
| Monday | 09:00 - 19:00 |
| Tuesday | 09:00 - 19:00 |
| Wednesday | 09:00 - 19:00 |
| Thursday | 09:00 - 19:00 |
| Friday | 09:00 - 19:00 |