ISOC.am

ISOC.am

Share

Photos from ISOC.am's post 11/05/2026

📢 Կիբեռհիգիենա և անձնական տվյալների պաշտպանություն․ ինչպե՞ս պաշտպանվել համացանցում
Վերջերս Էջմիածնում և Հրազդանում անցկացված դասընթացները ևս մեկ անգամ ընդգծեցին՝ թվային աշխարհում անվտանգ լինելը սկսվում է գիտակցված վարքից։

Ավելի քան 60 մասնակից՝ գրադարանավարներ, ուսանողներ և դասավանդողներ, միավորվել էին մեկ նպատակի շուրջ՝ սովորել, թե ինչպես պաշտպանել իրենց տվյալներն ու խուսափել կիբեռհանցագործություններից։

🔐 Որո՞նք են անվտանգ վարքագծի կանոններն առցանց միջավայրում

1️⃣ Ստեղծել ուժեղ գաղտնաբառեր և ճիշտ կիրառել դրանք (յուրաքանչյուր հարթակի համար՝ առանձին)
2️⃣ Օգտագործել երկփուլ նույնականացում (2FA)՝ հավելյալ պաշտպանության համար
3️⃣ Զգուշանալ կասկածելի կայքերից և հղումներից
5️⃣ Տեղյակ լինել սոցիալական ինժեներիայի մեթոդներին և խուսափել խաբեություններից
6️⃣ Տարբերել վտանգավոր ֆայլերը և չբացել անհայտ աղբյուրներից ստացված նյութերը
7️⃣ Հասկանալ հակավիրուսային ծրագրերի նշանակությունն ու դրանց սահմանափակումները
8️⃣ Պարբերաբար թարմացնել օպերացիոն համակարգերն ու ծրագրային ապահովումը

Դասընթացները կազմակերպվում են «Թվային ժողովրդավարությունը գործողության մեջ» ծրագրի շրջանակում, որն իրականացնում է «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ-ն՝ «Ինտերնետ hանրություն» ՀԿ-ի հետ համատեղ: Ծրագիրը ֆինանսավորում է Գերմանական միջազգային համագործակցության ընկերությունը (GIZ)՝ «Թվային ժողովրդավարություն բոլորի համար» նախաձեռնության ներքո:

________

📢 Cyber Hygiene & Personal Data Protection: How to Stay Safe Online
Recent training sessions held in Ejmiadzin and Hrazdan once again highlighted an important point - staying safe in the digital world starts with conscious behavior.

More than 60 participants, including librarians, students and educators, came together with one goal: to learn how to protect their data and avoid cybercrime.

🔐 What are the rules for safe behavior online?

1️⃣ Create strong passwords and use them properly (a different one for each platform)
2️⃣ Use two-factor authentication (2FA) for an extra layer of protection
3️⃣ Be cautious of suspicious websites and links
5️⃣ Be aware of social engineering methods and avoid scams
6️⃣ Identify dangerous files and avoid opening materials from unknown sources
7️⃣ Understand the role and limitations of antivirus software
8️⃣ Regularly update operating systems and software

The courses are organized as part of the “Digital Democracy in Action” project, implemented by the Freedom of Information Center NGO in partnership with the Internet Society NGO. The project is supported by GIZ Armenia as part of the “Digital Democracy for All” initiative.

Photos from ISOC.am's post 27/04/2026

Ամբողջական ինֆորմացիան շարժման մասին 🔗 uaday.am , isoc.am

Want your organization to be the top-listed Non Profit Organization in Yerevan?
Click here to claim your Sponsored Listing.

Telephone

Address


Aram Khachatryan 17-3
Yerevan
0012

Opening Hours

Monday 10:00 - 18:00
Tuesday 10:00 - 18:00
Wednesday 10:00 - 18:00
Thursday 10:00 - 18:00
Friday 10:00 - 18:00