CLA Engineering

CLA Engineering

Share

Photos from CLA Engineering's post 19/06/2022

⛑ Կառուցապատման բարդ, ժամանակատար և բազմաթիվ բարդություններով հարուստ պրոցեսը փորձել ենք ներկայացնել բավականին հակիրճ․․․

13/06/2022

🔔Հայաստանի Հանրապետությունում շինարարության օբյեկտները, ելնելով դրանց ծավալից, նշանակությունից, կարևորությունից ու բարդությունից, ինչպես նաև մարդկանց և շրջակա միջավայրի անվտանգությունից, ըստ ռիսկայնության աստիճանի դասակարգվում են հինգ կատեգորիաների՝
1․Ցածր ռիսկայնության աստիճանի (I կատեգորիայի) օբյեկտների թվին են դասվում շենքերի և շինությունների ընթացիկ նորոգման, ներքին հարդարման, տարածքների բարեկարգման և այլ փոքրածավալ շինարարական աշխատանքները, որոնք կարող են իրականացվել կառուցապատողի կողմից` առանց նախագծման և շինարարության թույլտվությունների:
2․Միջին ռիսկայնության աստիճանի (II կատեգորիայի) օբյեկտների թվին են դասվում այն շինարարական օբյեկտները, որոնց նախագծային փաստաթղթերի փորձաքննությունը փոխարինվում է նախագծող կազմակերպության երաշխավորագրով, իսկ շինարարության որակի տեխնիկական հսկողությունը` շինարարական կազմակերպության երաշխավորագրով.
3․Միջինից բարձր ռիսկայնության աստիճանի (III կատեգորիայի) օբյեկտների թվին են դասվում II և IV կատեգորիաների ռիսկայնության օբյեկտների միջակայքում բնութագրող ցուցանիշներ ունեցող օբյեկտները, որոնց նախագծային փաստաթղթերը ենթակա են պարզ փորձաքննության.
4․Բարձր ռիսկայնության աստիճանի (IV կատեգորիայի) օբյեկտների թվին են դասվում հատուկ և կարևորագույն նշանակություն ունեցող շինարարական օբյեկտները, որոնց նախագծային փաստաթղթերը ենթակա են համալիր փորձաքննության` ներառյալ օրենքով սահմանված պետական լիազորված մարմինների փորձաքննությունները կամ մասնագիտական եզրակացությունները:
5․Բարձրագույն ռիսկայնության (V կատեգորիայի) օբյեկտների թվին են դասվում հատկապես վտանգավոր և (կամ) տեխնիկապես բարդ, ինչպես նաև երկու և ավելի պետությունների շահերին առնչվող քաղաքաշինական (այդ թվում` սեյսմիկ պաշտպանության բնագավառի հատուկ նշանակության) օբյեկտները, որոնց նախագծային փաստաթղթերը ենթակա են հատուկ համալիր փորձաքննության և որոնց կառուցապատման թույլտվությունների տրամադրման պայմանները` յուրաքանչյուր առանձին դեպքի համար սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:

Want your business to be the top-listed Equipment Service in Yerevan?
Click here to claim your Sponsored Listing.

Telephone

Website

Address


27/1 Komitas Avenue
Yerevan
0012

Opening Hours

Monday 10:00 - 18:00
Tuesday 10:00 - 18:00
Wednesday 10:00 - 18:00
Thursday 10:00 - 18:00
Friday 10:00 - 18:00