Media Initiatives Center

Media Initiatives Center

Share

Photos from Media Initiatives Center's post 27/05/2026

🐕 Տեան որոշել էր, որ առանց իրեն ոչ մի «թել» չի քանդվելու․․․

🧶 ԹելInk-ի ճամբարներում բազմաթիվ պատմություններ են հյուսվել։ Դրանցից մի քանիսի մասին որոշել ենք պատմել ձեզ։

Մեր վերջին ճամբարի «գլխավոր հերոսը» Տեան էր՝ Վարդաղբյուրի հյուրատան շունը, որ ճամբարականների հավատարիմ պահապանն էր գիշեր ու ցերեկ։ Արուսյակ Գյունաշյանի պատմությունը մի քիչ Տեայի, մի քիչ էլ բոլորիս մասին է․ այն կարող եք կարդալ այստեղ՝ https://mediainitiatives.am/tea-telink-story/

Իսկ նկարները պատմում են Գյումրիում հյուսված պատմությունների, նոր ծանոթությունների ու այն պահերի մասին, որոնք ԹելInk սթորիթելինգի ճամբարը վերածեցին հիշվող փորձառության։

Եթե դու էլ ուզում ես դառնալ այս պատմությունների մի մասը, մասնակցել քո փորձով ու գաղափարներով, գրանցվիր ԹելInk սթորիթելինգի ճամբարին` https://mediainitiatives.am/telink-storytelling-camps/

UNICEF Armenia - Յունիսեֆ Հայաստան

Photos from Media Initiatives Center's post 22/05/2026

«Մանկությունը՝ նշանառության տակ» նախագիծը ՄՆԿ ենթադրամաշնորհային ծրագրերից է:

Ֆոտոլրագրող Անի Գևորգյանն ու լրագրող Շուշան Փափազյանը վավերագրել են 2016-23 թթ ընթացքում Արցախում ադրբեջանական ագրեսիայի և հրետանակոծության հետևանքով մահացած հինգ երեխաների պատմություններն ու նրանց ընտանիքների ճակատագրերը:

Նախագծի գրանցած հաջողության արդյունքում ծնվել է համանուն ցուցահանդեսի գաղափարը, որը բացվեց մայիսի 15-ից Ժամանակակից արվեստի ինստիտուտում, քանի որ նախագծի հեղինակների համար կարևոր էր այս պատմությունները վերածել նաև տեսողական արխիվի՝ լրագրողական դիտանկյունից հեռանալով։

Շուշան Փափազյանն ասում է, որ այս կերպ ևս մեկ անգամ կարողացել ենք հարգել այս ընտանիքների կորուստը և ձայն տալ նրանց:

Անի Գևորգյանի խոսքով՝ ամենաարժեքավորն այն էր, որ այցելուների մեջ էին ոչ միայն արվեստով ու այս թեմայով հետաքրքրված մարդիկ, այլև ուսանողներ, ինչը ևս մի հնարավորություն էր ցույց տալու զգայուն թեմաների լուսաբանման նրբությունները:

Ցուցահանդեսը բաց կլինի մինչև հունիսի 7-ը՝ Ժամանակակից արվեստի ինստիտուտում՝ Ավետ Ավետիսյան 47 հասցեում։
—-
Նախագիծը իրականացվել է «Մեդիայի որակի և դիմակայունության նախաձեռնություն» ծրագրի շրջանակում։

European Union in Armenia

Want your business to be the top-listed Media Company in Yerevan?
Click here to claim your Sponsored Listing.

Telephone

Address


3 Arshakunyats Avenue , 3rd Floor
Yerevan
0023