AMPERA

AMPERA

Share

29/05/2026

Hermine Ghazaryan

10/01/2026

Արմեն Մամբրեյան

30/12/2025

🔵 Սիրելի ընկերներ, գործընկերներ, հետևորդներ
🔵 Սիրելի հայրենակիցներ

🔵 Մեր թիմի անունից ողջույններ, շնորհավորանքներ և բարեմաղթանքներ ենք հղում ձեզ, մեր երկրին և ժողովրդին: Մաղթում ենք անկորուստ տարի: Առողջ և խաղաղ եղեք!
🇦🇲 Աստված պահապան մեր երկրին!

Vahe Mambreyan
Vardan Aghbalyan

Photos from AMPERA's post 20/12/2025

2025թ.-ի դեկտեմբերի 19-ին ՀՀ Կենտրոնական բանկում կայացավ ՀՀ-ում ֆինանսական կրթման ծրագրի (ՖԿԾ) 2-րդ փուլի մշակման և իրագործման հանձնաժողովի ավարտական նիստը, որին մասնակցել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը: Նիստի ընթացքում ներկայացվել են ֆինանսական կրթության ոլորտում վերջին հինգ տարիներին իրականացված նախաձեռնությունների ամփոփման աշխատանքները։ Նիստը վարել է ՖԿԾ մշակման և իրագործման հանձնաժողովի նախագահ Հասմիկ Ղահրամանյանը:

Նիստի ընթացքում AMPERA-ի գործընկեր և ծրագրերի ղեկավար Վարդան Աղբալյանը (Vardan Aghbalyan) ներկայացրեց ՀՀ բնակչության ֆինանսական կարողությունների գնահատման (ՖԿԳ) 3-րդ ազգային հետազոտության ( #Բարոմետր 2025) արդյունքները: ՖԿԳ 2025-ի արդյունքներով՝ ՀՀ բնակչության ֆինանսական կարողությունների ինդեքսը կազմել է ‼️56.5%՝ գերազանցելով ինչպես 2025թ.-ի թիրախային ցուցանիշը, այնպես էլ երկարաժամկետ (2031թ.) նպատակային ցուցանիշը: 2025թ.-ի բնակչության ֆինանսական կարողությունների ինդեքսը 9.7 տոկոսային կետով բարձր է, քան նախորդ (2019թ.) #բարոմետրի ցուցանիշը և 12 տոկոսային կետով բարձր՝ քան 2014թ.-ի #բարոմետրի ցուցանիշը: ՀՀ բնակչության ֆինանսական կարողությունների զարգացումը և ինդեքսի աճը ապահովվել են բնակչության ֆինանսական կրթման ուղղությամբ ՀՀ Կենտրոնական բանկի և գործընկերների արդյունավետ աշխատանքի արդյունքում:

Մեր ընկերության կողմից ներկայացվել են բոլոր այն թիրախային ուղղությունները, որտեղ դեռ աշխատանք կա անելու՝ բնակչության ֆինանսական կարողությունները զորեղացնելու նպատակով: Վստահ ենք, որ մեր առաջարկները կարևոր ուղենիշ կհանդիսանան՝ 2027թ.-ին մեկնարկող ՖԿԾ 3-րդ փուլի գործողությունների ծրագրի մշակման համար:

Պատեհ առիթ է՝ երախտիքի խոսք հղելու մեր թիմին՝ երկրի համար շատ կարևոր՝ ՀՀ բնակչության ֆինանսական կարողությունների գնահատմանը մասնակցելու և պրոֆեսիոնալ աշխատանք կատարելու համար: Թվով 27 հոգի ներգրավված էին հետազոտության մեջ, այդ թվում՝ հետազոտության ղեկավար, վերլուծաբաններ, ընտրանքի և տվյալների բազայի մասնագետ, ընդհանուր համակարգող, դաշտային աշխատանքների համակարգող-վերահսկողներ, հարցազրուցավարներ, որակի վերահսկողներ, ծրագրի օգնական, տեխնիկական աշխատակազմ: ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՆՔ:

Want your business to be the top-listed Business in Yerevan?
Click here to claim your Sponsored Listing.

Telephone

Address


3, 135 Verin Antarayin Str
Yerevan

Opening Hours

Monday 09:30 - 18:30
Tuesday 09:30 - 18:30
Wednesday 09:30 - 18:30
Thursday 09:30 - 18:30
Friday 09:30 - 18:30