Garoon Tech
26/01/2023
[English Below]
🇦🇲👋🏻 Բարև՜։ Կարող էր թվալ, թե վերջին շրջանում մենք պասիվ ենք եղել, այնինչ իրականում ամեն բան ընթանում էր ճիշտ ըստ նախատեսվածի։ Խոսենք առարկայական. այսօր տեղի ունեցավ մեր կողմից առաջարկվող հավելվածի private beta տարբերակի փորձարկումը՝ իտալական ջերմոցային տնտեսություններից մեկում։ 👩🌾
Համագործակցության համար ձեռք բերվեց նախնական պայմանավորվածություն Իտալիայի Լոմբարդիա մարզի Միլանում գտնվող ջերմոցային տնտեսության ներկայացուցիչների հետ։ 🇮🇹 Եվրոպական շուկա մուտք գործելու համատեքստում սա մեր առաջին գործնական քայլն է։
Պարզապես սպասեք ավելիին։ ⏳
—
🇬🇧👋🏻 Ciao! It might seem that we have been passive lately, but in fact, everything was going exactly as planned. In particular, today the test of the private beta version of the tech solution, which is being designed by us, took place in one of the Italian greenhouse businesses. 👩🌾
An MoU (memorandum of understanding) was reached for cooperation with the representatives of the greenhouse farm in Milan, Lombardy region of Italy. 🇮🇹 In the context of entering the European market, this is our first practical step.
Simply wait for more! ⏳
#ԳարունԹեք 🌱
📡
08/11/2022
[English Below]
🇦🇲⚡️ ԱՅԺՄ ՊԱՇՏՈՆԱՊԵՍ. Garoon Tech-ը Energy Globe Award-ի հաղթողն է: Մենք հպարտ ենք, որ Հայաստանից դարձել ենք կայունության համաշխարհային հեղինակավոր մրցանակի դափնեկիրը: 🏆
Energy Globe Award-ը համարվում է աշխարհի ամենանշանակալի բնապահպանական մրցանակը: Այս տարի ավելի քան 2500 ծրագիր՝ ուղղված մեր շրջակա միջավայրի պաշտպանությանը, այս մրցանակին են ներկայացվել ավելի քան 180 երկրներից: 🌍
Դրանց թվում էին նաև բազմաթիվ կայացած և լայն ճանաչում ունեցող ընկերություններ Հայաստանից: Մենք բարձր ենք գնահատում միջազգային ժյուրիի վստահությունը: Շնորհակալություն ենք հայտնում տիկին Մանեկա Գանդիին, պարոն Վոլֆգանգ Նեյմանին, պարոն Մայքլ Օտերանդին, և մնացած բոլորին: Ցանկանում ենք շնորհակալություն հայտնել նաև պարոն Ալոիս Կրաուտին՝ միջոցառմանը հրավիրելու և մրցանակը մեզ հանձնելու համար։
Garoon Tech-ը իսկապես դժվար ժամանակներ է ապրում հետխորհրդային տարածաշրջանում շարունակվող ճգնաժամի պատճառով: Այս տարածաշրջանը նախատեսված էր լինել մեր արտադրանքի սկզբնական թիրախային շուկան: Շատ վերափոխումներ ենք նախատեսում իրականացնել մեր ընկերության ներսում՝ տվյալահեն գյուղատնտեսությանը վերածնունդ հաղորդելու նպատակով, սակայն կայունությունն ու մեր սկզբնական նպատակները միանշանակ են և ենթակա չեն փոփոխման: Եվս մեկ անգամ շնորհակալ ենք մեզ հավատալու համար։ Ավելի շատ երիտասարդ մասնագետներ պետք է մշակեն գյուղատնտեսական և բնապահպանական լուծումներ: Տեխնոլոգիական ոլորտի մասնագետներն են այն մարդիկ, ովքեր կարող են լուծել մարդկության առջև ծառացած բարդ խնդիրները, ուստի նման կարևոր ոլորտները պետք է ավելի գրավիչ դառնան, և առկա ներուժը չպետք է վատնվի: 🤘🏻
Սպասեք մեզ, եվրոպացի այգեպաններ, Գարունը շուտով կուղևորվի ձեր այգիներ: 💚
—
🇬🇧⚡️ NOW OFFICIAL: Garoon Tech is the winner of the Energy Globe Award! We feel proud to be the winner of the prestigious World Award for Sustainability from Armenia. 🏆
Energy Globe Award is considered to be the most significant environmental award worldwide. This year, more than 2.500 projects aimed at protecting our environment have been submitted by more than 180 countries to this award. 🌍
Among those was a list of well-established and popular companies from Armenia. We appreciate the international jury's trust, including Mrs. Maneka Ghandi, Mr. Wolfgang Neumann, Mr. Michael Otterand, and others. Also, we would like to thank Mr. Alois Kraut for inviting us to the event and handing the award over to us.
Garoon Tech is truly going through challenging times due to the ongoing crisis in the post-soviet region. This region was intended to be the initial market of our product. A lot of transformations are planned to be implemented within our company in order to revitalize data-driven agriculture, but sustainability and our initial goals are absolute and will never change. Once again, thank you for believing in us. More young specialists need to come up with agricultural environmental solutions. Tech-field professionals are the ones who can solve complex problems humanity faces, so such important areas need to become more attractive and the potential here should not be wasted. 🤘🏻
Wait for us, European gardeners, Garoon will head toward your lands soon! 💚
#ԳարունԹեք 🌱
🌐
10/08/2022
🇦🇲🚀 Դրվագ ամենօրյա աշխատանքային ռեժիմից։
—
🇬🇧🚀 An episode from the daily work routine.
#ԳարունԹեք 🌱
🌐
Click here to claim your Sponsored Listing.
Category
Contact the business
Telephone
Website
Address
Yerevan
0052