Nor Horizon

Nor Horizon

Share

20/04/2022

Հայտարարություն

Հարգելի հայրենակիցներ
ՈՒՎԿ ՍՊԸ–ի կողմից ստացված ահազանգերի հիման վրա կատարված ուսումնասիրությամբ պարզվել է, որ facebook սոցիալական ցանցում 14.04.2022թ. ստեղծվել է անվանումով օգտատիրոջ էջ, որով գովազդվում արտոնյալ պայմաններով, առցանց վարկերի տրամադրում 18-65 տարեկան քաղաքացիներին, մասնավորապես՝ մինչև 500 հազար ՀՀ դրամի վարկի տրամադրում անհուսալի դասով դասակարգված (սև ցուցակում գտնվող) հաճախորդներին:
Ըստ ընկերություն ահազանգած հաճախորդների, իրենց հետ անձնական նամակով հաղորդակցվելիս , որպես գործունեության հիմնավորում, անվանումով օգտատերը իրենց է ուղարկում ՀՀ Կենտրոնական բանկի կողմից ՈՒՎԿ ՍՊԸ-ին տրամադրված լիցենզիայի և գրանցման վկայականի էլեկտրոնային տարբերակները, որոնք հրապարակված են կազմակերպության պաշտոնական կայքում:
Ընկերության տնօրինությունը պաշտոնապես հայտարարում է, որ facebook սոցիալական ցանցում անվանումով օգտատիրոջ էջը ոչ մի կապ չունի ՈՒՎԿ ՍՊԸ –ի հետ և ընկերությունը ողջամիտ կասկածներ ունի այն մասին, որ նշված օգտատերը ընկերության անվան և լիցենզիայի օգտագործմամբ իրականացնում է ՀՀ Կենտրոնական Բանկի կողմից չլիցենզավորված գործունեություն, ուստի խորհուրդ է տրվում ձեռնպահ մնալ նշված օգտատիրոջ հետ որևէ գործարք իրականացնելուց:

ՈՒՎԿ ՍՊԸ
Գործադիր տնօրեն ՝ Աշոտ Սարգսյան

14/05/2021

ՈւՎԿ ՍՊ Ընկերությունը աշխատանքի է հրավիրում որակավորման վկայական ունեցող
. հաշվապահի
. ներքին աուդիտորի (վերստուգող)

Ձեր ինքնակենսագրականը(CV) կարող եք ուղարկել [email protected] էլեկտրոնային փոստի հասցեին կամ զանգահարել (010) 29-73-79 հեռախոսահամարով:

05/06/2020

Հարգելի հայրենակիցներ
ՈՒՎԿ ՍՊ Ընկերությունը շարունակում է աշխատել արտակարգ ռեժիմով և հայտարարում է , որ եթե կան հաճախորդներ , ովքեր ստեղծված իրավիճակի հետ պայմանավորված ունեն ֆինանսական դժվարություններ և չեն կարողանում կատարել պայմանագրով նախատեսված իրենց ամսական վարկային պարտավորությունների մարումները, ՈՒՎԿ ՍՊ Ընկերությունը մինչև օրենքով սահմանված Արտակարգ Դրության ավարտը /13.06.2020թ ներառյալ / կշարունակի հետաձգել ամսական ետվճարները և կուտակել հաճորդ ամսվա ժամանակացույցով նախատեսված վճարման վրա: Հիշեցնում ենք նաև , որ Ձեր չկատարված և առաջիկա ամիսներին կուտակված վարկային պարտավորությունների հետևանքով Ձեր վարկային պատմությունը, ԱՔՌԱ համակարգում արտացոլված,չի վատթարացել և այս ժամանակահատվածում ուշացված օրերի քանակը հավասար է զրոյի:
Հորդորում ենք Ձեզ, Արտակարգ Դրության ավարտից հետո հետևողական լինել՝ դիմել կազմակերպության Գլխամասային գրասենյակ և/կամ մասնաճյուղեր , Ձեր չկատարված վարկային պարտավորությունների գծով կուտակված գումարների հետագա վերաբաշխման , վերաձևակերպման և Ձեր վարկային պարտավորություններին վերաբերվող այլ հարցերի կարգավորման նպատակով:
Սիրելի հայրենակիցներ ՈՒՎԿ ՍՊ Ընկերությունը կրկին կոչ է անում պահպանել Արտակարգ Դրության իրավիճակում Պարետատան սահմանած բոլոր անվտանգության կանոնները , հնարավորինս խուսափել ընկերության գրասենյակներ այցելելուց, օգտվել վարկի մարման հեռահար բոլոր հնարավոր տարբերակներից, ցանկացած հարցի դեպքում զանգել կազմակերպության հեռախոսահամարներով:

Միասին մենք կարող ենք հաղթահարել բոլոր մարտահրավերները !
ԱՌՈՂՋ ԵՂԵՔ !

Հարգանքներով
ՈՒՎԿ ՍՊԸ

10/04/2020

Հարգելի հաճախորդներ

ՈՒՎԿ ՍՊ Ընկերությունը ելնելով ստեղծված իրավիճակից և հոգ տանելով իր հաճախորդների առողջության մասին

Տեղեկացնում է ՝

Այն հաճախորդները , ովքեր այս իրավիճակի հետ կապված ունեն ֆինանսական դժվարություններ և չեն կարողանում կատարել 2020թ Ապրիլ ամսվա ետվճարները իրենց վարկային պայմանագրով սահմանված ժամանակացույցին համապատասխան ՝ ՈՒՎԿ ՍՊ Ընկերությունը Ձեր Ապրիլ ամսվա ետվճարի հաջորդ օրը, վճարվելիք գումարի ծավալը ( մայր գումար և տոկոսագումար ) տեղափոխում և կուտակում է 2020թ Մայիս ամսվա Ձեր ժամանակացույցով նախատեսված վճարման օրվա վրա: Հաճախորդների հետ անմիջական շփումներից խուսափելու համար ՝ վերոնշյալ գործառույթը կիրականացվի առանց հաճախորդների անհատական դիմումների՝ կազմակերպության նախաձեռնությամբ:

Հիշեցնում ենք նաև , որ Հայաստանի Հանրապետությունում Արտակարգ Դրության հայտարարման պահից սկսած ՈՒՎԿ ՍՊ Ընկերությունը, առանց բացառությամբ, բոլոր վարկային պայմանագրերի գծով չի կիրառում տույժերի և տուգանքների հաշվեգրում :

Տեղեկացնում ենք նաև, որ երկրում հայտարարված Արտակարգ Դրության օրվանից սկսած, այն հաճախորդները , ովքեր ֆինանսական դժվարությունների պատճառով չեն վճարել իրենց վարկի ժամանակացույցով նախատեսված Մարտ և Ապրիլ ամսվա ետվճարները և իրենց պարտավորությունները ՈՒՎԿ ՍՊ Ընկերության կողմից հետաձգվել և կուտակվել են Մայիս ամսվա ժամանակացույցով նախատեսված օրվան՝ այս գործողության հետևանքով ոչ մի հաճախորդ չի դասակարգվի և այս գործառույթը ոչ մի կերպ բացասական ազդեցություն չի ունենալու մեր հաճախորդների վարկային պատմության որակի վրա:

Արտակարգ Դրության ավարտից անմիջապես հետո ՈՒՎԿ ՍՊ Ընկերությունը բոլոր հաճախորդներին կցուցաբերի անհատական մոտեցում և հաճախորդի դիմումի համաձայն , տեղափոխված վճարումների ծավալի հետագա մարման և ըստ ժամանակացույցի բաշխման տարբերակները կհամաձայնեցվեն հաճախորդների հետ ՝ ելնելով հաճախորդի վարկունակությունից:

Սիրելի հայրենակիցներ հորդորում ենք պահպանել Արտակարգ Դրության իրավիճակում Պարետատան սահմանած բոլոր անվտանգության կանոնները և հնարավորության դեպքում օգտվել վարկի մարման հեռահար տարբերակներից:

ԱՌՈՂՋ ԵՂԵՔ !

Հարգանքներով ՝

ՈՒՎԿ ՍՊԸ

Want your business to be the top-listed Finance Company in Yerevan?
Click here to claim your Sponsored Listing.

Telephone

Address


Arabkir, Aram Khachatryan 16-29
Yerevan

Opening Hours

Monday 09:30 - 17:30
Tuesday 09:30 - 17:30
Wednesday 09:30 - 17:30
Thursday 09:30 - 17:30
Friday 09:30 - 17:30