Hayk Grigoryan
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Աննա Հակոբյանը` վարչապետի տիկնոջ կարգավիճակով, մեկնելու է ԱՄՆ: Նա մասնակցելու է առաջին տիկնանց համաշխարհային ակադեմիայի չորրորդ ամենամյա միջոցառմանը, որը տեղի է ունենալու Նյու Յորքում։ Գործուղումը նախատեսված է 2026-ի հունիսի 26-ից մինչև հուլիսի 4-ն ընկած ժամանակահատվածում։
Վարչապետը հանձնարարել է աշխատակազմին՝ ապահովել գործուղման հետ կապված ծախսերի հատուցումը:
Տարեսկզբին Աննա Հակոբյանը հայտարարել էր՝ իր և վարչապետի բաժանման մասին: Սակայն, այդ հայտարարությունից հետո Հակոբյանն ու Փաշինյանը միասին Գյումրի էին գնացել թիկնապահների ուղեկցությամբ, թեպետ բաժանման մասին հայտնելիս շեշտել էր՝ հեռանում է այնպես, ինչպես եկել է՝ առանց դղյակների, մեքենայի, միլիոնանոց հաշիվների ու պետական պահպանության:
09/06/2026
Իսկ մտածել եք, թե ինչպես է լինում, որ ԱԺ միշտ անցնում են իրար "թշնամի" երկու կլանները՞։ Երկու ծայրահեղ հողատու ֊թալանչի բլոկը։
Այո, ճիշտ եք, նրանք անհրաժեշտ են միմյանց` ԱԺ ընտրվելու համար։
Քոչարյան֊Կարապետյան թևը 300,000 ադրբեջանցու վերադարձի ու Նիկոլը երկիրը կործանելու թեզերը ուռճացրեցին` ձայն ստացան, ոչ թե իրեմց ծրագիրը ձայն ստացավ, այլ հականիկոլական թեզերը ձքյն ստացան, իսկ Նիկոլը` Հայաստանը իբր գուբեռնիա դառնալու ու պատերազմի կեղծ թեզերով ստացավ ոչ թե իրեն սիչող հավանող ձայներ, այծ ռուսաստանին ու թալանչիների ատողների հավաքական ձայնը։
Ոչ մի ծրագրային նպատակ չի իրագործվելու, ինչպես որ չի իրագործվել նիկոլի նախորդ տարրներին։
Այսինքն, երկուսի վերընտրման համար անհրաժեշտ է մյուսի գոյությունը, և թեզերը հստակ մշակված են ու գործում են անշեղորեն։
Ավելին, նիկոլը որևէ փոփոխություն չարեց ընտրական համակարգում, որ 2% ձայն ստանալով նորաստեղծ ուժերը մտնեն ԱԺ, ծավալվի բովանդակային քննարկում, որի ժամանակ կերևա ՔՊ ու նիկոլի ողջ թշվառ էությունն ու անգրագիտությունը։
Դրա փոխարեն ստեղծվեցին նիկոլամերձ (հասկացեք նաև սերժաստեղծ ` Սերժը որպես Նիկոլին իշխանություն հանձնած սև կարդինալ) ուժեր, որոնք մտան ընտրապայքար, հրաժարվեցին համագործակցել որևէ ուժի հետ, ձայները փոշիացրին, որ նիկոլը, չունենալով ժողովրդի մեծամասնության քվե, ձևավորի կառավարություն։
Դրանց թվում են թե Միասնության թևերը, թե Գուրգեն Սիմոնյան կոչվածը իր ապաշնորհապետականով թե Ծառուկյանի ԲՀԿ, որը քաղաքական դաշտ է մտնում երբ հրահանգ է լինում, և թե Շիրինյանի Քրիստոնեադեմոկրատական կուսակցությունը։
Չմոտանաք, որ Գուրգեն Սիմոնյանը ասում էր ինքը 50% ձայն ունի, նրա ֆեյքերի բանակը թե Նիկոլին էր պաշտպանում ֆեյսբուքում թե իրեն։ Այսինքն, ֆեյքերի նույն օգտահաշիվներն են կիրառվել երկուսի դեպքում։
Միասնության թևերը ևս հրաժարվեց որևէ համագործակցությունից, գնաց ձայների փոշիացման ճանապարհով։
Սրանք միասին մոտ 8% ձայն փոշիացրել են, չհաշված այլ մանր մունր փոշիացնողների։
Այսինքն, քաղաքական համակարգը ըստ ընտրական օրենսգրքի, սերժի նախագծած սահմանադրությամբ, շարունակեց գործել իր հիմնադրած օրից մինչև այսօր։
Նիկոլը այդտեղ միայն դերակատար է, կատարածու։
Անմասն չմնաց Ռուասատանը, ով ամեն ինչ արեց Նիկոլի ձայները մաքսիամալ ավելացնելու համար, այդ թվում` էշ֊էշ խոսալով, Կարապետյանին պաշտպանելով (իրականում Կարապետյսնի ձայները նվազեցրեց ի օգուտ նիկոլի), անիմաստ տնտեսական տեռոր անելով։
Եվրոպան ու ԱՄՆ ևս դրան նպաստեցին, որ նիկոլը այսքան ձայն ստանա իրեմց աջակցության խոսքերով։
Պարտված ղեկավարը թե 2021 և թե հիմա ստանում է կառավարություն ձևավորելու լծակ։ Սա շատ ակնհայտ ախտորոշում է մեր հասարակության համար։
Իսկ ինչպես է ստացվում, որ պարտված երկրի ղեկավարը ունի թե արևելքի, թե արևմուտքի, և թե թուրքական ու ադրբեջանական աջակցություն։
Եթե դա նիկոլի անձնական շնորհքն է, ապա ինչու էինք մենք միայնակ Արցախի պատերազմի ու Արցախի հայաթափման ժամանակ։
Միթե այդ ժամանակ հանճարեղ նիկոլը չէր կարողանում Եվրոպական առաջնորդների հետ նկարվել, սրտիկներ անել ու պատերսզմը կանգնացնել։
Պարտված Հայաստանը ի դեմս թույլ Նիկոլի ստանձնել է բոլոր ուժային կենտրոնների ցանկությունները կատարելու գործը, դա է Նիկոլին համատարած բոլոր բևեռներից աջակցելու միակ բացատրությունը։ Ու կյանքը դա կապացուցի։ Շատ երկար սպասեցնել չի տա։
Ակնհայտ է, որ Հայաստանին դեռ ցավոտ քայլեր են պարտադրվելու, այդ ժամանակ հուսամ, որ կհասկանաք, որ Նիկոլը պարտված խամաճիկ է, որ կատարում է և կատարելու է թե ռուսական, թե եվրոպական, թե թուրքական և թե ադրբեջանական օրակարգերը. Ամեն մեկին իր ուզածը տալու է, բայց իհարկե ռուսաստանի հետ կարմիր գծերը չխախտելով։
Ընդ որում, կարմիր գծեր ունեն նաև թուրքերը։ Իսկ Եվրոպան, լինելով այս բոլորի միջի ամենաժեղովրդավարը, կարմիր գծեր չունի, ուստի նրանց շահերի հաշվին է իրագործվելու բռնատիրական երկրների օրակարգերը
Շուտով ամեն ինչ պարզ կլինի։
Մենք չենք մասնակցել ԱԺ ընտրություններին քանի որ միայնակ մասնակցելու ու ձայներ փոշիացնելու հեռանկարը գիտակցել ենք, չենք եղել ինքնահավան հիմար, ինչպես որ մնացած միայնակ մասնակցողները, մտածել ենք ավելի շատ նիկոլին չաջակցելու, քան մեր սեփական դեմքը մի քանի օր հեռուստատեսությամբ ցուցադրելու գայթակղությանն է։
Առաջարկում եմ քաղաքացիներին այս ընտրություններին միայնակ մասնակցած ինքնահավան ընդդիմադիր ուժերին այլևս ձայն չտալ, այդ թվում` ՀԱԿ, Լուսավոր Հայաստան, ապաշնորհապետական և մյուսներին։ Քանի տարի կարելի է նույն բանը անել, ու նույն արդյունքը ստանալ։
Եթե քաղաքական ուժը իր էգոն ու ամբիցիան չինկարողանում չափավորել ու գնալ համագործակցության, ապա այդ ուժը պետք է վերանա։
Քաղաքական դաշտը իրենց ինքնահաստատման վայրը չէ, նիկոլը վերարտադրվում է նաև այս հիմար ընդդիմության շնորհիվ։
#այլընտրանքլինելուէ
#ազգայինառաջընթացլինելուէ
#ազգայինառաջընթաց
#ՀայկԳրիգորյան
Click here to claim your Sponsored Listing.
Category
Contact the public figure
Website
Address
111
Yerevan
111