Sattva Yoga Studio

Sattva Yoga Studio

Share

30/05/2026

Վերցնում ենք թարմ կաղամբը, կիսում և մանր կտրատում, ապա տեղափոխում աղցանամանի մեջ։ Ավելացնում ենք բարակ, կիսալուսնաձև կտրատած վարունգը, որը լրացուցիչ թարմություն կհաղորդի մեր աղցանին։🫶🏼

Իսկ հիմա՝ սոուսը, որն այս աղցանի գլխավոր գաղտնիքն է։ Բլենդերի մեջ ենք լցնում սպանախը, կտրատած հասած ավոկադոն, թարմ մաղադանոսը, մի քիչ ձիթապտղի յուղ, աղ՝ ըստ ճաշակի, և կիտրոնի կամ լայմի հյութ։ Հարում ենք այնքան, մինչև ստանանք միասեռ կանաչ զանգված։💚

Ստացված սոուսը լցնում ենք բանջարեղենի վրա, լավ խառնում։ Ահա և վերջ՝ պատրաստ է մեր առողջարար ու համեղ աղցանը։

Բարի ախորժակ։💚

📲094488722

13/05/2026

🎵 Ձայնային թերապիան (Sound Healing) Նարինե Բաղդասարյանի հետ

Սաունդ հիլինգը ձայնային թերապիա է՝ պրակտիկա, որը թույլ է տալիս մարդու մարմնին և մտքին վերականգնել ներդաշնակությունը հատուկ հերցերի ազդեցությամբ 🌿

Սա նրանց համար է ովքեր ցանկանում են՝

▫️ազատվել լարվածությունից և ներքին անհանգստություններից ու տագնապներից՝ չեզոքացնելով խրոնիկ սթրեսի հետևանքով առաջացած հետևանքները,
▫️բարելավել քնի որակը և ընդհանուր ինքնազգացողությունը
▫️վերականգնել սեփական ուժերն ու էներգիան
▫️ներդաշնակել միտքն ու մարմինը
▫️կանգ առնել ու պարզապես զգալ ներկայի ուժը ✨

Հատուկ մշակված 1,5 ժամյա ծրագրի ընթացքում Դուք մասնակիցը կդառնաք մի անմոռանալի փորձառության, որտեղ Ձեզ սպասում են

💬 հոգևոր զրույցներ Նարինե Բաղդասարյանի հետ
🎶 բուժիչ ձայնային տատանումներ, ձայնային թերապիա
🧘‍♀️խորը հանգստացնող մեդիտատիվ և շնչառական պրակտիկաներ
🧘‍♀️խաղաղ ու ներդաշնակ միջավայր
🫖 թեյախմություն

📅 Մայիսի 30
🕕 Ժամը՝ 18:30

Նվիրե՛ք Ձեզ ու Ձեր սիրելիներին այս խաղաղեցնող փորձառության մասնակիցը դառնալու հնարավորությունը:

Գրանցվելու համար զանգահարեք.
Տեղերը սահմանափակ են:

SATTVA YOGA STUDIO
☎️ +374 94 488 722 (Viber, WhatsApp)
☎️ +374 91 462 927 #

Want your practice to be the top-listed Clinic in Yerevan?
Click here to claim your Sponsored Listing.

Category

Telephone

Website

Address


Սիմոն Վրացյան 73/1
Yerevan
0062