Enlight Studies
08/03/2026
Սիրելի՛ կանայք և աղջիկներ,
Սիրով շնորհավորում ենք ձեզ Կանանց միջազգային օրվա՝ մարտի 8-ի, ինչպես նաև մայրության և գեղեցկության գարնանային տոնի առթիվ։ 🌸
Ձեր միտքը, ձայնը և ստեղծարար ուժը կարևոր դեր ունեն հասարակական մտքի և իրականության ձևավորման մեջ։ Ձեր նախաձեռնությունները, գիտելիքն ու աշխատանքը նպաստում են ավելի գիտակից, արդար և զարգացող հասարակության կայացմանը, իսկ ձեր ներկայությունը՝ ուժեղացնում է համերաշխության և հավասար հնարավորությունների մշակույթը։
Մաղթում ենք ստեղծագործ ուժ, համարձակություն և ներդաշնակություն կյանքի ու աշխատանքի բոլոր ոլորտներում: 🕊️
_______
Dear Ladies,
Warm congratulations on the occasion of International Women’s Day, as well as the spring celebration of Motherhood and Beauty. 🌸
Your thoughts, voices, and creative energy play an important role in shaping public thought and the reality we live in. Your initiatives, knowledge, and work contribute to building a more thoughtful, just, and evolving society, while your presence strengthens the culture of solidarity and equal opportunity.
We wish you creativity, courage, and harmony in all spheres of life and work. 🕊️
04/02/2026
🍴 Ինչպե՞ս պատառաքաղը համարվեց «սատանայական» գործիք և սկանդալ առաջացրեց եկեղեցում:
📍 Աստվածային «պատառաքաղներ». 11-րդ դարում հոգևորականները պնդում էին, որ Աստված մեզ տվել է բնական պատառաքաղներ՝ մատները, և դրանք մետաղով փոխարինելը վիրավորանք է Տիրոջը:
📍 Սատանայի եռաժանի. Պատառաքաղի տեսքը շատերի մոտ ասոցացվում էր սատանայի զենքի հետ, ինչը վախ ու տագնապ էր առաջացնում հասարակության մեջ:
📍 Իշխանության գործիք. Պատառաքաղն օգտագործվում էր ազնվականության կողմից՝ ընդգծելու իրենց «բարեկրթությունը» և տարանջատվելու հասարակ ժողովրդից, ովքեր ուտում էին ձեռքերով:
Ինչպե՞ս Եկատերինա Մեդիչին փոխեց ամեն ինչ և ինչու էին տղամարդիկ հրաժարվում օգտվել այս գործիքից՝ համարելով այն «ոչ տղամարդավայել»:
📖 Բացահայտեք պատառաքաղի սկանդալային պատմությունը մեր նոր հոդվածում. 🔗https://enlightngo.org/post/30089
© Բնօրինակի հեղինակ՝ Lauren Paige Richeson, National Geographic
✍️ Թարգմանիչ՝ Սառա Թովմասյան
#Պատմություն #Մշակույթ
07/12/2025
Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ American University of Armenia-ի ԷԹԻԿԱ կենտրոնը AUA Center for Ethics in Public Affairs - ETICA լույս է ընծայել «Բարոյագիտության և հանրային հարցերի» տարեգրքի առաջին համարը, որի մեջ տեղ է գտել նաև «Ինլայթ» հանրային հետազոտությունների կենտրոնի վերլուծաբանների հոդվածը՝ «Գիտությունը որպես հանրային և պետական խոսույթի առարկա հետպատերազմյան (2020 թ․) շրջանում» վերատառությամբ:✨
Տարեգրքի առաջին համարը նվիրված է «Գիտություն, քաղաքականություն և փորձաքննություն» թեմային։
«Ինլայթ»-ի հոդվածի առանցքում Հայաստանի համար ճգնաժամային իրադարձություններից՝ համավարակից և պատերազմից հետո գիտության նկատմամբ վերաբերմունքի փոխակերպման, գիտության դերի վերարժևորման հարցերն էին:
Հոդվածը տեղեկատվական, վերլուծական և աղբյուրագիտական աշխատանք է՝ նվիրված գիտության շուրջ ձևավորված պետական և հանրային խոսույթի ուսումնասիրությանը՝ համավարակի և պատերազմական իրադարձությունների ֆոնին։
Թեպետ հոդվածը գրվել է դեռ 2021 թվականին և մինչև հրատարակվելը անցել է չորս տարի, այն այսօր էլ կարող է օգտակար լինել գիտության քաղաքականությամբ և գիտության հանրային ընկալմամբ հետաքրքրվող ընթերցողների համար։
✍️ Հեղինակներ՝ Անահիտ Կարապետյան, Մարինե Խաչատրյան, Մերի Բաբայան։
Շնորհակալություն ենք հայտնում ԷԹԻԿԱ կենտրոնին,
պրոֆ. Մարիա Բաղրամեանին (Maria Baghramian), Արշակ Բալայանին և ողջ խմբագրական թիմին:
Համարը հասանելի է բաց ձևաչափով՝ թե՛ տպագիր, թե՛ առցանց։
Տպագիր տարբերակը կարող եք գտնել ՀԱՀ ՀԲԸՄ Փափազեան գրադարանում։
_____
📘 «Ինլայթ»-ի հոդվածը՝ https://zenodo.org/records/17009272
📕 Տարեգիրքը՝ https://zenodo.org/records/17108717
🔗 Կայքը՝ https://enlightngo.org/post/30028
________________________________
We are pleased to share that the American University of Armenia’s ETICA Center (AUA Center for Ethics in Public Affairs – ETICA) has published the first issue of the Yearbook of Ethics and Public Affairs, which also features an article by analysts from the Enlight Public Research Center titled “Science as a Subject of Public and State Discourse in the Post-War Period (2020).” ✨
The inaugural issue of the Yearbook is dedicated to the theme “Science, Policy, and Expertise.”
At the core of Enlight’s article are the shifts in public and governmental attitudes toward science following two major crisis events for Armenia—the COVID-19 pandemic and the 2020 war—and the subsequent re-evaluation of the role of science.
The article presents informational, analytical, and source-based research on how public and state discourse around science evolved within the context of these events.
Although the article was written in 2021 and four years have passed before its publication, it remains a valuable resource for readers interested in science policy and the public perception of science.
✍️ Authors: Anahit Karapetyan, Marine Khachatryan, Meri Babayan
We extend our gratitude to the ETICA Center,
Prof. Maria Baghramian, Arshak Balayan, and the entire editorial team.
The issue is available in open-access format, both in print and online. The print edition can be found at the AUA AGBU Papazian Library.
📘 Enlight’s article: https://zenodo.org/records/17009272
📕 Yearbook: https://zenodo.org/records/17108717
🔗 Website: https://enlightngo.org/post/30028
«Ինլայթ»-ի վերլուծական հոդվածը՝ ԷԹԻԿԱ տարեգրքում – Enlight Studies ԷԹԻԿԱ տարեգրքի առաջին համարում ներառված է «Ինլայթ»-ի վերլուծաբանների հոդվածը՝ «Գիտությունը որպես հանրային և պետական խոսույթի առարկա ...» [..]
«Թարգմանչական շաբաթ 2025» մեկնարկել է «Զանգակ» գրատուն / Zangak Bookstore գրատանը 📚
Արդեն ութերորդ տարին «Թարգմանչական շաբաթը» միավորում է փորձառու և սկսնակ թարգմանիչներին՝ նպաստելով ոլորտի հանրայնացմանը և թարգմանության բազմաշերտ աշխարհի բացահայտմանը։
Պատիվ ունեցանք այս տարվա մեկնարկը ազդարարել Ինլայթ-ով՝
«Թարգմանությունն իբրև տրամախոսություն․ Ինլայթյան բանն ու գործը» բանախոսությամբ։
Ջերմ շնորհակալություն նախագծի համակարգողներին՝
Translation Agency-ի տնօրեն Ani Ananyan-ին, Զանգակ գրատանը և օրվա բոլոր ներկաներին 💜
Միջոցառումները շարունակվում են մինչև նոյեմբերի 25-ը — մուտքն ազատ։
Click here to claim your Sponsored Listing.
Contact the organization
Telephone
Website
Address
Ler Kamsar 11
Yerevan
0019
Opening Hours
| Monday | 10:00 - 19:00 |
| Tuesday | 10:00 - 19:00 |
| Wednesday | 10:00 - 19:00 |
| Thursday | 10:00 - 19:00 |
| Friday | 10:00 - 19:00 |
| Saturday | 10:00 - 15:00 |