Status Holding

Status Holding

Share

08/01/2026

Փնտրվում է Պրոֆեսիոնալ Դիզայներ, ով սանձել է AI-ը

Մենք փնտրում ենք ոչ թե սկսնակ էնտուզիաստի, այլ փորձառու գրաֆիկ դիզայների, ով իր ակադեմիական գիտելիքները և տարիների փորձը հզորացրել է՝ դարձնելով AI-ը իր հիմնական մասնագիտական զենքերից մեկը։

Քո հմտությունները.

✅ Անհրաժեշտ բազա. Adobe Creative Cloud-ի, կոմպոզիցիայի և գունային տեսության գերազանց իմացություն,
✅ AI վարպետություն. Գեներատիվ AI գործիքների խորքային տիրապետում (անկախ կոնկրետ հարթակից),
✅ Սինթեզ. Մարդկային կրեատիվի և AI-ի անթերի համադրում՝ վերջնական պրոդուկտ ստանալու համար։

Մենք առաջարկում ենք.

🏢 Հասուն միջավայր. Աշխատանք գրագետ թիմի հետ, որտեղ բացակայում է քաոսը,
🤝 Կայացած բրենդեր. Խոշոր նախագծեր, որոնք պահանջում են բարձր պրոֆեսիոնալիզմ,
📈 Շուկայի ստանդարտներ. Հնարավորություն՝ ոչ թե հետևելու թրենդներին, այլ թելադրելու որակի նշաձողը։

Համադրո՞ւմ ես փորձը նորարարության հետ։ Ուղարկիր պորտֆոլիոն և CV-ն այստեղ՝ [email protected] հասցեին։

11/11/2025

Գովազդային հոլովակը չի լինում պարզապես «լավը» կամ «վատը»։ Այն կա՛մ լուծում է բիզնես խնդիր, կա՛մ՝ ոչ։

Հայկական շուկան այսօր հեղեղված է վաճառքի ուղիղ կոչերով, սակայն գրեթե բացակայում են պատմությունները, որոնք արթնացնում են զգացմունքներ և փոխանցում բրենդի իրական էությունը՝ նրա մշակույթն ու արժեքները։

Pullman Residences-ի համար ստեղծված մեր նոր աշխատանքը հենց այս փիլիսոփայության արտացոլումն է։ Մենք չենք վաճառում քառակուսի մետրեր։ Մենք փոխանցում ենք այն անկրկնելի ապրումներն ու զգացողությունները, որոնք սպասում են Pullman-ի ապագա բնակչին։

Հոլովակներ կան, որ պետք է զգալ․․․

#ԳովազդայինԳործակալություն #Բրենդինգ

05/08/2025

Բրենդի կայացումից մինչև գովազդային արշավ. մեր համապարփակ համագործակցությունը ALC-ի հետ։

Այսօր մենք ոչ միայն նոր գովազդային արշավ ենք մեկնարկում, այլ կիսվում ենք մի ամբողջական ճանապարհի առաջին տեսանելի արդյունքով։

Մեր համագործակցությունը մեր գործընկեր ALC-ի հետ սկսվել է շատ ավելի խորքից՝ բրենդի ամբողջական պլատֆորմի մշակումից։ Մենք կերտել ենք այն հիմքը, որի վրա այսօր կառուցվում է յուրաքանչյուր մարքեթինգային քայլ։ Այսօր մեկնարկող գովազդային արշավը հենց այդ ամուր հիմքի՝ բրենդի տեսլականի, արժեքների, դիրքավորման և առաքելության տրամաբանական ու ստեղծարար շարունակությունն է։

Մենք հավատում ենք, որ նման ռազմավարական մոտեցումը ոչ միայն վաճառք է խթանում, այլև ստեղծում է խորքային և երկարաժամկետ կապ սպառողի ու բրենդի միջև։ Ավելին, այն հստակ ուղեցույց է դառնում հենց ALC-ի թիմի համար՝ ապահովելով բրենդի հետագա զարգացման հետևողականությունն ու ամբողջականությունը։

Անչափ հպարտ ենք, որ ALC-ի պես առաջամարտիկ ընկերությունը վստահեց մեզ իր բրենդի կայացման այս համապարփակ ճանապարհը՝ թույլ տալով նոր խոսք ասել հայկական շուկայում։

Սիրով ներկայացնում ենք մեր համատեղ աշխատանքի առաջին պտուղը։ Դիտեք տեսահոլովակը և կիսվեք ձեր տպավորություններով։

#Բրենդինգ #ԲրենդիՊլատֆորմ #ՌազմավարականՄարքեթինգ #ԳովազդայինԱրշավ #ԵրկարաժամկետԿապ

Want your business to be the top-listed Advertising & Marketing Company in Yerevan?
Click here to claim your Sponsored Listing.

Address


1 Hrachya Nersisyan Street
Yerevan
0002

Opening Hours

Monday 10:30 - 18:30
Tuesday 10:30 - 18:30
Wednesday 10:30 - 18:30
Thursday 10:30 - 18:30
Friday 10:30 - 18:30