Unique Tours
23/07/2020
🤗😍 Անմիջապես համաճարակային իրավիճակի ավարտից հետո սկսում ենք մեր
ԴՊՐՈՑԱԿԱՆ ԷՔՍԿՈՒՐՍԻԱՆԵՐԸ դեպի Հայաստանի գեղատեսիլ վայրեր 🚌🚌 , որովհետեւ մեր դպրոցական էքսկուրսիաները
✅Ամենայուրահատուկն են
✅Ամենամատչելին են
✅Ամենաուսուցողականն են
21/07/2020
Ուշադրություն !!!
Օգոստոսի 1-ին և 2-ին տեղի կունենա չարթերային չվերթ Երևան - Լոս Անջելես - Երևան երթուղով։
Երևան - Լոս Անջելես չվերթից կարող են օգտվել B1/B2 տուրիստական վիզաներով ճանապարհորդողները, ներգաղթային վիզաներով ճանապարհորդողները, ԱՄՆ քաղաքացիները, ԱՄՆ-ում մշտական բնակության իրավունք ունեցողներ (Green Card)։
Լոս Անջելես - Երևան չվերթից կարող են օգտվել ՀՀ քաղաքացիները և ՀՀ-ում մշտական բնակության իրավունք ունեցող օտարերկրացիները, ինչպես նաև այն օտարերկրյա քաղաքացիները ովքեր ունեն ՀՀ-ում բնակվող ընտանիքի անդամներ(ամուսին/կին/ծնող/երեխա)։
Չվերթերը կիրականացվեն IcelandAir ավիաընկերության բարձրակարգ Boeing 767 ինքնաթիռով, որը համալրված է թե էկոնոմ, և թե բիզնես կարգի նստատեղերով։
Երևան - Լոս Անջելես չվերթը կկատարվի տեխնիկական վայրէջքով Բելգրադում, որի ընթացքում բոլոր ուղևորները պետք է անցնեն TSA-ի անվտանգության ստուգում։ Ստուգումը նախատեսվում է կատարել 1 ժամում։
Ձեր ուշադրությունն ենք հրավիրում այն հանգամանքին, որ Երևան - Լոս Անջելես ուղղությամբ գործում է ուղեբեռի սահմանափակում՝ ոչ ավել քան 1 հավելյալ կտոր ամեն ուղևորին։
Լոս Անջելես - երևան չվերթը կկատարվի տեխնիկական վայրէջքով Ռեյկյավիկում, վերալիցքավորման նպատակով, որը կտևի 1 ժամ։ Ուղևորները կմնան ինքնաթիռում։
Լոս Անջելես - Երևան չվերթի էկոնոմ կարգի ավիատոմսի արժեքն է 1350$, բիզնես կարգինը՝ 2350$:
Երևան - Լոս Անջելես չվերթի էկոնոմ կարգի ավիատոմսի արժեքն է 1450$, բիզնես կարգինը՝ 2450$:
Գրեք մեզ և մենք կկազմակերպենք Ձեր ավիատոմսի ձեռքբերումը րոպեների ընթացքում
29/05/2020
💡 Իսկ դուք գիտեի՞ք , որ ԱՇՏԱՐԱԿՈւՄ 3 եկեղեցիներ կոչված են նույն անունով ՝ Սուրբ Աստվածածին:
⛪️ Եկեղեցիներն իրարից տարբերվում են մականուններով, որոնք ավելի հայտնի են՝ Կարմրավոր, Ծիրանավոր, Սպիտակավոր անվանումներով ։
04/05/2020
🙈 🏞Անի պատմական մայրաքաղաքից 5 կմ հեռավորության վրա է գտնվում Շիրակի մարզի ճարտարապետական հրաշալիքներից մեկը` Երերույքի տաճարը։ Երերույքը Հայաստանի ամենաարժեքավոր կառույցներից մեկն է։ Այն վաղ միջնադարյան մեզ հայտնի կառույցներից ամենամեծն է։ Տաճարը հսկա բազիլիկ է:
📍Այն հիմնվել է քրիստոնեական վաղ շրջանում՝ 4-5-րդ դարերում՝ հեթանոսական մեհյանի տեղում։ Կառուցված է Անիի բաց նարնջագույն տուֆից։ Պահպանվել է կիսավեր վիճակում։ Երերույք անվանումն առաջացել է մատաղ անելու հեթանոսությունից մնացած սովորությունից։
🤗Ըստ ժողովրդական ստուգաբանության՝ անվանումն առաջացել է այդ սյուների միջոցով ստացված ճարտարապետական լուծման հետևանքով, որի շնորհիվ հեռվից թվացել է, թե կառույցը երերում է։
🏞Միացեք մեր առաջիկա ուղեւորությանը բացահայտելու Շիրակի գեղատեսիլ անկյունները😍
Click here to claim your Sponsored Listing.
Category
Telephone
Website
Address
9/12, Moldovakan Street
Yerevan
Opening Hours
| Monday | 10:00 - 20:00 |
| Tuesday | 10:00 - 20:00 |
| Wednesday | 10:00 - 20:00 |
| Thursday | 10:00 - 20:00 |
| Friday | 10:00 - 20:00 |
| Saturday | 10:00 - 20:00 |
| Sunday | 10:00 - 20:00 |