Helps Consulting LLC

Helps Consulting LLC

Share

14/02/2026

🚀 Սկսի՛ր քո կարիերան ՀԱՇՎԱՊԱՀՈՒԹՅԱՆ ոլորտում ընդամենը 3 ամսում

ՀԱՇՎԱՊԱՀՈւԹՅՈւՆ ՍԿՍՆԱԿՆԵՐԻ ՀԱՄԱՐ + ՀԾ դասընթաց 👉 ամբողջությամբ ՕՆԼԱՅՆ

Եթե չունես փորձ, բայց ուզում ես սովորել պահանջված մասնագիտություն՝
այս դասընթացը ստեղծված է հենց քեզ համար։

🔹 Ի՞նչ կուսումնասիրեք.
✔️ Հաշվապահության հիմունքներ
✔️ ՀԾ ծրագրի գործնական ուսուցում
✔️ Իրական գիտելիքներ՝ աշխատանքին պատրաստվելու համար

📌 Դասընթացի ֆորմատը
▪️ Տևողությունը՝ 3 ամիս
▪️ Դասերը՝ շաբաթական 3 օր
▪️ Ֆորմատը՝ 100% օնլայն (սովորիր ցանկացած վայրից)

🎯 Ո՞ւմ համար է
▪️ Սկսնակների
▪️ Մասնագիտություն փոխել ցանկացողների
▪️ Նրանց համար, ովքեր ուզում են կայուն ու պահանջված ոլորտ մտնել

Մանրմասների համար գրեք մեզ կամ զանգահարեք +374 98 021713

09/12/2025

Տրանսֆերային գնագոյացումը` միջազգային տերմինը Transfer Pricing, պարզապես հաշվապահական հաշվետվություն չէ — դա միջազգային հարկային վերահսկման համակարգ է

Վերջերս միջազգային բիզնես միջավայրում Transfer Pricing-ը հաճախ ընկալվում է որպես հերթական հարկային փաստաթուղթ կամ ձևական հաշվետվություն։ Շատ ընկերություններ կարծում են, որ դա վերաբերում է միայն խոշոր մուլտինացիոնալ կորպորացիաներին։ Իրականում Transfer Pricing-ն այսօր հանդիսանում է միջազգային հարկային վերահսկման ամենախիստ և ռազմավարական գործիքներից մեկը, որը վերաբերում է նաև ՀՀ-ում գործող կապակցված կողմերին ու միջազգային հարաբերություններ ունեցող ընկերություններին։

Transfer Pricing-ը հաշվապահական ֆորմալություն չէ
Transfer Pricing-ը հիմնված է միջազգային ընդունված սկզբունքի վրա՝ Arm’s Length Principle-ի, որի էությունն այն է, որ փոխկապակցված անձանց միջև գործարքները պետք է իրականացվեն այնպես, ինչպես անկախ կողմերի միջև։
Դա միջազգային մակարդակում կարգավորվում է՝
OECD Transfer Pricing Guidelines-ով
երկրների ազգային հարկային օրենսգրքերով
հարկային տեղեկատվության փոխանակման համակարգերով:

Այսօր Transfer Pricing-ը ծառայում է հետևյալ նպատակներին՝
✔️ շահույթի արհեստական տեղափոխման կանխարգելում
✔️ հարկային բազայի պաշտպանություն
✔️ խմբային բիզնեսների ներսում գների արդար վերահսկում
✔️ միջազգային հարկային չարաշահումների կանխարգելում

Ովքե՞ր են պարտադիր Transfer Pricing-ի տիրույթում
Transfer Pricing-ը վերաբերում է այն ընկերություններին, որոնք ունեն՝
փոխկապակցված անձինք
մայր և դուստր ընկերություններ
արտերկրում գրանցված խմբային կառույցներ
low-tax կամ offshore երկրներով գործարքներ
IT, consulting, trading, fintech, logistics գործունեություն
ապրանքների, ծառայությունների, վարկերի, royalty-ի, management fee-ների փոխանակում
Ազատական երկների անձանց հետ գործարքներ կամ գործարար հարաբերություններ:
✅ Կարևոր է հասկանալ, որ ՀՀ-ում Transfer Pricing-ն այլևս կամավոր գործիք չէ, այլ հարկային պարտադիր վերահսկվող ոլորտ որոշ խմբերի համար։

⚠️ Հայաստանում տարածված ամենավտանգավոր սխալ պատկերացումները
❌ «Մենք փոքր բիզնես ենք»
❌ «Մեզ սա չի վերաբերում»
❌ «Մի անգամ հաշվետվություն կտանք ու վերջ»
❌ «Սա միայն կորպորացիաների խնդիրն է»

✅ Իրականում Transfer Pricing-ը ոչ թե մեկանգամյա հաշվետվություն է, այլ ամենօրյա հարկային ռիսկերի կառավարման համակարգ։

🎓 Transfer Pricing = հարկային ռազմավարություն
Ժամանակակից Transfer Pricing-ը ներառում է՝
- Functional Analysis
- Risk Analysis
- Benchmarking
- Comparability Study
- Pricing Policy
- Documentation File (Local File, Master File, CbC)
Այսինքն՝🧐Transfer Pricing-ը արդեն հարկային ինժեներիա է, ոչ թե պարզապես հաշվապահություն։

Սխալ Transfer Pricing քաղաքականությունը կարող է բերել․
❗️ հարկային տուգանքների
❗️ շահույթի վերագնահատման կամ հարկային բազայի ճշգրտման
❗️ կրկնակի հարկման
❗️ բանկային և ներդրումային ռիսկերի

✅ Transfer Pricing-ն այսօր այլևս չի կարելի դիտարկել որպես երկրորդային հաշվապահական գործընթաց։ Այն հաշվապահի գործառույթ չէ, քանի որ այն պարունակում է ֆինանսներ մասնագիտության բազմաշերտությունը: Այն հանդիսանում է միջազգային հարկային վերահսկման, բիզնեսի պաշտպանության և հարկային անվտանգության առանցքային գործիք։
Հայաստանում գործող, բայց միջազգային շուկա դուրս եկող յուրաքանչյուր ընկերություն պարտավոր է Transfer Pricing-ին վերաբերվել ոչ թե որպես ֆորմալ հաշվետվության, այլ որպես հարկային ռազմավարության հիմնական տարր։

Photos from Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիա's post 08/12/2025
Want your business to be the top-listed Business in Yerevan?
Click here to claim your Sponsored Listing.

Telephone

Address


11/3 Aghbyur Serob
Yerevan
0019

Opening Hours

Monday 10:00 - 19:00
Tuesday 10:00 - 19:00
Wednesday 10:00 - 19:00
Thursday 10:00 - 19:00
Friday 10:00 - 19:00
Saturday 10:00 - 13:00