Book.am
26/05/2017
ՆԱԽԱՎԱՃԱՌՔ միայն վաղը:)
... Սիրելի գիրք կրծող բարեկամներ, արդյո՞ք ծանոթ եք Ջերոնիմո Ստիլտոնի գրքերին: Դրանք մոցառելլայից էլ քնքուշ, շվեյցարական պանրից էլ համեղ, գորգոնցոլայից էլ ախորժելի պատմություններ են:
ՄԻԱՅՆ ՎԱՂԸ՝ «Իմ անունն է Ստիլտոն, Ջերոնիմո Ստիլտոն» աշխարհահռչակ գրքի հայերեն հրատարակության ՆԱԽԱՎԱՃԱՌՔԸ «Մանկության աշխարհ EXPO 2017-ի շրջանակներում:
(Երևան, Հ. Հակոբյան 3, Մերգելյան ինստիտուտի տարածք)
zangak.am/9789939685533
28/03/2017
Հրատարակչությունները իրենք պետք է հանդես գան նախաձեռնողականությամբ առանց սպասելու պետության միջամտությանը. Արթուր Մեսրոպյան «Հրատարակչություն-գրադարան կապը զարգացնելուն միտված քայլեր այսօր արվում են, ընդհուպ պետական մակարդակով»,- «Հայ ձայնի» հետ զրույցում հայտնեց «Զանգակ» հրատարակչության թարգմանական ծրագրերի համակարգող Արթուր Մեսրոպյանը: Վերջինս նշեց նաև, որ նոր հրատարակված գրքերից մի քանի նմուշ տրամադրվում է Ազգային գր
04/11/2016
Ինքնուսույց – Եկեք ստեղծենք մեծ արվեստ
«Եկեք ստեղծենք մեծ արվեստ» գիրք-ինքնուսույցը Մարիոն Դյուշարի համանուն գրքի հայերեն թարգմանությունն է՝ թողարկված «Զանգակ» հրատարակչության կողմից:
Գիրքը նախատեսված է բոլոր տարիքի նկարիչների համար: Այն կբացահայտի նկարչության գաղտնիքները, կխթանի ստեղծագործական երևակայությունը:
Նվերի արժեքին ծանոթանալու կամ գնելու համար այցելեք մեր կայք՝https://eli.am/gift/2408/, համեցե՛ք նաև ցուցասրահ:
Կարող եք հետևել մեզ նաև ինստագրամում ՝https://instagram.com/eli.am.gifts/
18/09/2016
...այդ շղարշը գուցե հենց կյանքն է, որն իր ամենատարբեր գույներով աստիճանաբար բացվում է պատմության հերոսուհու` Քիթիի առջև:
► http://grqamol.am/akumb/somerset-maugham-erpnerang-shgharshy-bac-qnnarkum/
«Զանգակ» հրատարակչությունը և «Գրքամոլ» ակումբը համատեղ սեպտեմբերի 10-ին կազմակերպել էին անգլիացի գրող Սոմերսեթ Մոըմի «Երփներանգ շղարշը» վեպի բաց քննարկումը (գիրքը հրատարակել է «Զանգակ»-ը, թարգմանությունն անգլերենից` Անահիտ Բաբայան-Զեյթունցյանի): Հանդիպմանը նաև ներկա էր գրքի խմբագիր Արթուր Մեսրոպյանը: Նշենք, որ վեպում ներկայացվում է Անգլիայի պատմության այն բեկումնային շրջանը, երբ կանայք թեպետ ունեին ընտրելու իրավունք, սակայն, ճնշվելով նախապաշարումներից և նախկին ավանդույթների անբեկանելիությունից, ըստ էության, զրկված էին այդ ընտրությունն իրականացնելու հնարավորությունից: Ներկաները նախ անդրադարձան այն հարցին, թե ինչու է վեպը կոչվում «Երփներանգ շղարշը», և ամեն մեկն այդ առնչությամբ առաջարկեց իր տարբերակը: Ոմանց կարծիքով` այդ շղարշը հենց կյանքն է, որն իր ամենատարբեր գույներով աստիճանաբար բացվում է պատմության հերոսուհու` Քիթիի առջև, մյուսների համոզմամբ էլ դա հերոսների իրական պատկերն էր, որից հեղինակը հետզհետե նրբորեն վերցնում է շղարշը:
Վեպի հիմքում ընկած սիրային պատմությունը ներկաները փորձեցին անցկացնել մասնավորից դեպի ընդհանուրը տանող պրիզմայով` միաժամանակ համեմատականներ տանելով անգլիական և հայկական ավանդույթների միջև: Նրանք անդրադարձան նաև վեպի հերոսների արարքների անսպասելի ու անդառնալի հետեւանքներին` շեշտելով, որ Մոըմի գրականությունը չի պարտադրում հերոսներին ընկալել որպես բացարձակ դրական կամ բացարձակ բացասական. փոխարենը այն հերոսներին դնում է փորձությունների մեջ, ներկայացնում նրանց որպես առանձին անհատականություններ, իսկ հետևությունները թողնում է ընթերցողին:
Այսպիսով` ակումբի հերթական հանդիպումը, որն անցավ ակտիվ բանակցությունների թեժ մթնոլորտում, կարելի է համարել հաջողված:
Click here to claim your Sponsored Listing.
Category
Telephone
Website
Address
Komitas Avenue 49/2
Yerevan
0051
Opening Hours
| Monday | 09:00 - 19:00 |
| Tuesday | 09:00 - 19:00 |
| Wednesday | 09:00 - 19:00 |
| Thursday | 09:00 - 19:00 |
| Friday | 09:00 - 19:00 |
| Saturday | 09:00 - 19:00 |