Vahe-garegin

Vahe-garegin

Share

16/04/2026

Սիրելի հետևորդներ, վաճառվում է արկածային գիրք։ Գրքի հեղինակն է Պետրոս Մելիքյանը, ով առանձնանում է իր ստեղծագործություններով։ Ցանկացողներին խնդրում ենք գրել Վահե Գարեգինի անձնական տիրույթին։

#բոլորը

19/08/2025

Նոնա Բադալյանի գրքի շնորհանդեսին

Photos from Vahe-garegin's post 25/07/2025

"Հայ Մտքի Խաչմերուկ" համահեղինակային գրքի շնորհանդես Ծաղկաձորի գրողների հանգստյան տսնը։

Photos from Vahe-garegin's post 25/07/2025

Հանդիպում ստեղծագործող Խուստուփ Լիլիթի հետ

25/07/2025

Սիրելի հայրենակիցներ այսուհետ "Մշակութային Վերածնունդ" նախաձեռնության անվանումը փոխվում է և դառնում "Բաց Հորիզոն"։ Ներքևում դրված է նախաձեռնության տարբերանշանը։

25/07/2025

Ուշացած ժամադրություն

Նա չէր գալիս ժամանակին, բայց միշտ գալիս էր։ Երբ արևը լուռ ցած էր իջնում շենքերի միջով, իսկ քաղաքի աղմուկը մարում էր թեթև ստվերների տակ, նա քայլում էր նույն ճանապարհով։
Այգին արդեն վաղուց մոռացված էր մարդկանց կողմից, բայց ոչ նրա։ Ամեն ծառ ծանոթ էր նրան։ Նրա ներսում ժամանակն ուրիշ էր։ Այստեղ դեռ գարուն էր, թեկուզ հոկտեմբեր լիներ։
Նստում էր նույն նստարանին։ Ձեռքին՝ մի չորացած վարդ, որն իր հետ բերել էր տարիներ շարունակ։ Այն այլևս բույր չուներ, բայց նրա համար դա ծաղիկ չէր, այլ խոստում։ Նա պահում էր վարդը այնպես, ինչպես պահում են բանալին՝ դուռ չգտած սենյակի համար։
Հիշողությունը ամեն անգամ գալիս էր նրա առաջ։ Այն առաջին օրը՝ սեպտեմբերյան մեղմ արև, հին երաժշտություն մոտակա սրճարանից, և մի աղջիկ գեղեցիկ ժպիտով։
– Կարո՞ղ եմ նստել։
Եվ նա պարզապես գլխով արեց՝ չհասկանալով, որ հենց այդ պահից սիրտը սկսելու է սպասել։
Նրանց սերն ի ծնե փխրուն էր։ Չկային ճոխ խոստումներ։ Կային թաքուն ժպիտներ, խուսափող ձեռքեր, երկու բաժակ սուրճ, անավարտ խոսքեր։ Ամեն շաբաթ հանդիպում էին այգում, նույն ժամին։ Իսկ բաժանումները միշտ մի փոքր երկար էին լինում, քան խոստացված վերադարձները։
Մի օր աղջիկը չժպտաց ինչպես միշտ։ Նրա աչքերում կար զղջում, մի ծանրություն։
– Մեկնում եմ, – ասաց նա, – մի վայր, որտեղ մարդկանց իսկապես պետք է սեր ու օգնություն։
Ու գրկեց նրան ամուր։ Հետո հեռացավ՝ առանց հետ նայելու։
Անցան օրեր, հետո՝ շաբաթներ։ Նա սպասեց։ Ամեն ուրբաթ գալիս էր այգի։ Սկզբում անհանգստությամբ, հետո՝ վախով, հետո՝ լռությամբ։ Մի օր թերթելով հին թերթի էջերը, գտավ մի լուսանկար՝ աղջիկը բժշկական համազգեստով, աչքերում նույն լույսը։ Իսկ լուսանկարի տակ գրված էր մի տող.
"Զոհվեց՝ փրկելով ուրիշի կյանքը"։
Այդ օրը նա չարտասվեց։ Սերը, որ իսկական է, չի քանդվում նորությունից։ Նա պարզապես վերադարձավ դեպի նստարանը։ Սկսեց սպասել ոչ թե նրան, այլ նրա հիշողությանը։ Բայց հիշողությունն այնքան կենդանի էր, որ երբ քամին շարժում էր այգու ծառերի բարակ ճյուղերը, թվում էր՝ հենց ինքը կանցնի կողքով՝ շարֆը ուսին, ժպիտը դեմքին։
Տարիներն անցան, նստարանը ծերացավ իր նման, բայց ինքը դեռ գալիս էր։ Վարդը չորանում էր նորից, բայց կրկին բերում էր նույնը ամեն օր։ Քաղաքը չէր հասկանում։ Բայց ժամանակը հարգում էր նրան։ Որովհետև կար սեր, որ չի անցնում, միայն սպասում է՝ իր ուշացած ժամադրության պես։
Եվ մի օր, ուշ աշնան մի մեղմ երեկո, այգին թաղված մառախուղի մեջ, նա այլևս չեկավ։ Մարդիկ չնկատեցին։ Նստարանը մնաց դատարկ, իսկ նրա վրա՝ մի չորացած վարդ։ Քամին թեթև փչեց։
Եվ եթե ուշադիր լսեիր, կարող էիր զգալ, որ ինչ-որ մեկն անտեսանելի նստեց այնտեղ՝ ոչ թե սպասելու, այլ գալու համար։

Վահե Գարեգին
26.07.2025թ. Երևան

Want your public figure to be the top-listed Public Figure in Yerevan?
Click here to claim your Sponsored Listing.

Category

Telephone

Website

Address


Yerevan

Opening Hours

Monday 09:00 - 17:00
Friday 09:00 - 17:00
Saturday 00:00 - 00:00