Consilium Grande
30/12/2025
26/08/2025
💼 Աշխատանքային վեճերում տուժանքների կիրառման առանձնահատկությունները
🔹 ՀՀ Աշխատանքային օրենսգրքի 198-րդ հոդվածով սահմանված տուժանքը ուղղված է գործատուի՝ աշխատավարձը ժամանակին վճարելու պարտականության ապահովմանը։ Այդ պարտականությունը գործատուին նախապես հայտնի է, և դրա խախտման դեպքում գործատուի մեղքը ակնհայտ է։
🔹 Մինչդեռ օրինակ՝ հարկադիր պարապուրդի գումարի եւ աշխատանքում չվերականգնելու դիմաց վճարումների դեպքում գործատուի մեղքը միշտ չէ, որ ակնհայտ է, քանի որ վեճի լուծումը կախված է դատական գործի ընթացքից և կանխատեսելի չէ գործատուի համար։
👉 Դրա արդյունքում՝ հարկադիր պարապուրդի գումարի եւ աշխատանքում չվերականգնելու դիմաց հատուցման գումարի նկատմամբ նույն չափով տուժանքներ կիրառելը, ինչպես աշխատավարձի ուշացման դեպքում, չի կարող իրավաչափ համարվել։
📌 Նման դեպքերում կիրառելի են ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսները, եթե գործատուի վճարման պարտականությունը հստակ և հաստատապես հայտնի է, սակայն վերջինս այն չի կատարում։
06/08/2025
📌 Վճռաբեկ դատարանի դիրքորոշումը՝ կառուցապատողի սնանկության վարույթում բնակարանի պահանջ ներկայացնելու ձևի և դրա բովանդակության իրավական գնահատման վերաբերյալ
🏳️ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 928․6-րդ հոդվածը հնարավորություն է տալիս գնորդի կողմից կառուցապատողի հատուկ հաշվին արված կանխավճարային վճարումները դիտարկել որպես դրամական միջոցների գրավ՝ ի նպաստ գնորդի։ Այդ գրավը ապահովում է թե՛ շինարարության ավարտից հետո անշարժ գույքը հանձնելու պարտավորությունը, թե՛ պայմանագրի լուծման դեպքում կանխավճարի վերադարձը։
🕹️Այս իմաստով սնանկության վարույթի ընթացքում կառուցապատող պարտապանի դեմ գնորդի կողմից պահանջ ներկայացնելիս եթե կանխավճարային գումարները մուտք են արվել կառուցապատողի հատուկ հաշիվ, ապա դրանք գրանցման են ենթակա որպես ապահովված պահանջներ։
🔋Հետաքրքիր նախադեպային գործերից մեկով սնանկ ճանաչված կառուցապատողի սնանկության վարույթում ներկայացվել է հետեւյալ պահանջը՝ «Պայմանագրում նշված անշարժ գույքի՝ բնակարանի, և Պայմանագրով հաշվարկված տույժի գրանցման մասին»։
Այս կապակցությամբ Վճռաբեկ դատարանը հայտնել է դիրքորոշում այն մասին, որ պահանջը՝ կապված Պայմանագրում նշված անշարժ գույքի՝ բնակարանի հետ, չի բխել «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ մասի «գ» կետի բովանդակությունից և նույն հոդվածի 2․1-ին կետի հիմքով այդ պահանջն ամեն դեպքում ենթակա չէր դիտարկման, քանի որ այն «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ մասի «գ» կետի իմաստով չի հանդիսացել սահմանված կարգով ներկայացված՝ այն պատճառաբանությամբ, որ իրենից ներկայացրել է ոչ թե պահանջ, որն ունի չափ՝ առանձին հիմնական պարտքի, վնասների կամ տուժանքի (տուգանքի, տույժի) նշմամբ, և համապատասխան հաշվարկներով, այլ՝ բնեղենով ներկայացված պահանջ, որի ներկայացումը նույն օրենքի իմաստով անթույլատրելի է։
💵Անկախ Վճռաբեկ դատարանի նման մեկնաբանությունից, այնուամենայնիվ, նույն գործով նույն պահանջի իրավատիրոջ ապահոված պահանջը գրանցվել
է՝ վերջինիս կողմից պահանջի փոփոխություն ներկայացնելու հիմքով։
Այն է՝ պահանջել են գրանցել «բնակարանի շուկայական արժեքի չափով պահանջը որպես պարտապան կառուցապատողի հատուկ հաշվին առկա դրամական միջոցների գրավով ապահովված պահանջ»։
❗️❗️❗️Եթե ունեք սնանկ ճանաչված կառուցապատողի նկատմամբ պահանջ՝ դիմեք մեր փորձառու թիմին՝ Ձեր հարցի արագ եւ արդյունավետ լուծման համար։❗️❗️❗️
19/07/2025
📌 Երբ դատավարական գործիքակազմը լրացնում է նյութական իրավունքին
Գործնականում հաճախ է առաջանում իրավիճակ, երբ պարտատիրոջ՝ իր պահանջը բավարարվելու իրավունքը բախվում է ընդհանուր սեփականության իրավակարգավորմանը։ Այդ հարաբերությունները մասնավոր կերպով կարգավորվում են ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 200-րդ հոդվածով։
🧩 Օրենքով սահմանված են որոշակի նյութաիրավական պայմաններ, որոնց միաժամանակյա առկայության դեպքում պարտատերը կարող է պահանջել պարտապանի բաժնի իրացում՝ հրապարակային սակարկությունների միջոցով․
1. Պարտապանի մոտ այլ գույքի անբավարարություն,
2. Բաժնի բնեղենով առանձնացման անհնարինություն կամ մնացած մասնակիցների հարցի կապակցությամբ անհամաձայնություն,
3. Մնացած մասնակիցներին պարտատիրոջ կողմից արված բաժնի գնման առաջարկ,
4. Վերջիններիս կողմից այդ հնարավորությունից հրաժարում։
📍 Այս գործընթացը գործնականում իրականանում է դատական կարգով։ Պարտատիրոջ նախաձեռնությունն ու սեփականության մնացած մասնակիցների դիրքորոշումը վերածվում են դատավարական մեխանիզմների՝ կողմերի ներգրավմամբ և նրանց դատավարական պարտականությունների պատշաճ իրացմամբ։
⚖️ Թիվ ԵՄԴ/3297/02/14 քաղաքացիական գործով Վճռաբեկ դատարանը, անդրադառնալով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 200-րդ հոդվածի հիմքով ներկայացված հայցապահանջի քննության ընթացքում ընդհանուր սեփականության մնացած մասնակիցների կողմից բաժնեմասի գնման իրենց իրավունքի իրացման հարցին, արձանագրել է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 200-րդ հոդվածի հիմքով ներկայացված հայցապահանջի քննության պայմաններում ընդհանուր սեփականության մասնակիցներից պահանջվում է կոնկրետ և համարժեք գործողությունների կատարում, որոնք ուղղված են ընդհանուր սեփականության մեջ պարտապանի բաժնի գնմանը՝ օրենքով սահմանված կարգով:
Վճռաբեկ դատարանը գտել է, որ վերը նշված գործողությունները լիարժեք կարող են իրականացվել՝ ընդհանուր համատեղ կամ բաժնային սեփականության մասնակիցներին գործին մասնակից դարձնելով, նրանց ներկայությունը դատական քննությանը պատշաճ ապահովելով, նրանց կողմից իրենց դատավարական իրավունքները և պարտականություն ները բարեխիղճ իրականացվելու միջոցով:
Վճռաբեկ դատարանը գտել է, որ գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու պահանջ Դատարանին ներկայացնելով՝ Հայցվորը, ըստ էության, կամահայտնություն է դրսևորում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 200-րդ հոդվածի 2-րդ կետի կանոնների պահպանմամբ հասնել գույքի վաճառքին՝ ստացված գումարից իր պարտքը ստանալու համար:
Միաժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ տվյալ գործով ընդհանուր սեփականության մնացած մասնակիցները, ներգրավված լինելով որպես դատավարության կողմ և պատշաճ ծանուցված լինելով դատական նիստերի ժամանակի և վայրի մասին, չեն իրացրել պարտապանին ընդհանուր սեփականությունում պատկանող բաժնեմասի գնման՝ օրենքով իրենց վերապահված իրավունքը։
➡️ Այս նախադեպը հստակ ցույց է տալիս, թե ինչպես է դատավարական ընթացակարգը դառնում իրավունքի իրացման գործուն միջոց՝ հատկապես այն դեպքերում, երբ նյութաիրավական նորմի իրացմանը խոչընդոտում է այլ անձանց պասիվ պահվածքը։
11/07/2025
Սնանկության դատարանի կողմից, մեր վստահորդի աշխատավարձի կամ դրան հավասարեցված վճարների նկատմամբ կիրառված արգելանքները ամբողջությամբ վերացվել են:
Եղե՛ք իրազեկված և վստահե՛ք Ձեր գործը հմուտ մասնագետների:
Click here to claim your Sponsored Listing.
Category
Contact the practice
Telephone
Website
Address
ք. Երևան, Բուզանդի փ. 7շ. 3տ
Yerevan
0010
Opening Hours
| Monday | 09:00 - 19:00 |
| Tuesday | 09:00 - 19:00 |
| Wednesday | 09:00 - 19:00 |
| Thursday | 09:00 - 19:00 |
| Friday | 09:00 - 19:00 |
| Saturday | 09:00 - 19:00 |