Concern Dialog
20/05/2026
📍 Մայիսի 2–ից 6-ը Կոնցեռն Դիալոգի Մտավոր սեփականության պրակտիկայի ղեկավար Սարգիս Կնյազյանը և տեղակալ Եվգենյա Նիկողոսյանը մասնակցեցին INTA-ի 148-րդ տարեկան համաժողովին։ Այն մտավոր սեփականության ոլորտի աշխարհի խոշորագույն և ամենահեղինակավոր միջոցառումներից է, որն այս տարի Լոնդոնում համախմբել էր շուրջ 10,000 առաջատար մասնագետների, բրենդերի ներկայացուցիչների և բիզնես առաջնորդների ողջ աշխարհից։
🌐 Գլոբալ կապեր և նոր համագործակցություններ
Համաժողովը հիանալի հարթակ էր ինչպես գոյություն ունեցող գործընկերային կապերի ամրապնդման, այնպես էլ նոր կապերի հաստատման համար։ Մեր թիմն արդյունավետ հանդիպումներ և քննարկումներ ունեցավ իրավաբանական ընկերությունների, IP գործակալությունների, ներքին իրավաբանների (in-house counsel) և բրենդների ներկայացուցիչների հետ Եվրոպայից և ԱՄՆ-ից, Չինաստանից, Մերձավոր Արևելքից և այլ առանցքային շուկաներից։
🔍 Օրակարգի առանցքային թեմաները
Քննարկումների կենտրոնում էին մտավոր սեփականության ոլորտի ամենաարդիական հարցերը, այդ թվում՝
▪️Ապրանքային նշաններ և արդյունաբերական նմուշներ
▪️Հեղինակային իրավունք և աշխարհագրական նշումներ
▪️Հակակեղծարարական մեխանիզմներ ու մաքսային պաշտպանության գործիքներ
▪️Միջսահմանային և բազմաիրավազորական (multi-jurisdictional) IP խնդիրներ
Միջազգային բիզնես միջավայրում մտավոր սեփականության արդյունավետ պաշտպանությունը պահանջում է ոչ միայն տեղական փորձառություն, այլև վստահելի համաշխարհային ցանց։ INTA 2026-ին մասնակցությունը Կոնցեռն Դիալոգի ռազմավարության կարևոր մասն է՝ ուղղված մեր միջազգային կարողությունների հզորացմանը և Հայաստանում ու դրանից դուրս մեր հաճախորդներին լավագույնս աջակցելուն։
Շնորհակալ ենք բոլոր գործընկերներին արժեքավոր հանդիպումների համար և անհամբեր սպասում ենք ձևավորված կապերը երկարաժամկետ ու հաջողված նախագծերի վերածելուն։
30/04/2026
Մասնագիտական համայնքի ուժեղացում՝ գործնական երկխոսության միջոցով. Կոնցեռն Դիալոգի էքսպո-օրագիրը
Ապրիլի 25-ին և 26-ին Կոնցեռն Դիալոգը մասնակցեց Փաստաբանական գրասենյակների ցուցահանդեսին:
🤝⚖️Մեզ համար սա հարթակ էր՝ նպաստելու մասնագիտական համայնքի զարգացմանն ու ուժեղացմանը: Մենք հավատացած ենք, որ բաց երկխոսությունն ու փորձի փոխանակումը բարձրացնում են ոլորտի ընդհանուր նշաձողը և ձևավորում որակյալ իրավական մշակույթ:
📌 Իրադարձության առանցքային կետերը (թերթե՛ք կառուսելը՝ մանրամասների համար) ➡️
✅ Միջազգային համագործակցություն. ստորագրվեցին հուշագրեր ՀՀ փաստաբանների պալատի և Վրաստանի ու Ֆրանսիայի (Վալանս) գործընկերների միջև:
✅ Երկրորդ օրվա փորձագիտական պանելներ. մեր գործընկերները կիսվեցին իրենց փորձով.
🔹 Արամ Օրբելյանը (կառավարիչ գործընկեր) և Սերգեյ Մարաբյանը (գործընկեր) անդրադարձան քրեադատավարական քաղաքականության ազդեցությանը գործարար միջավայրի վրա:
🔹 Լիլիթ Կարապետյանը (գործընկեր) ներկայացրեց բիզնեսի իրավաբանական սպասարկման արդյունավետության գաղտնիքները:
✅ Սերնդափոխություն. ուրախ էինք տեսնել մեծ թվով ուսանողների, ովքեր մեր տաղավարում ծանոթացան փաստաբանական աշխատանքի նրբություններին և ստացան գործնական խորհուրդներ:
✅ Հանրային շահ. երկօրյա միջոցառման ընթացքում մեր թիմը տրամադրեց անվճար իրավաբանական խորհրդատվություններ՝ նպաստելով հանրության իրազեկվածության բարձրացմանը:
Շնորհակալ ենք բոլոր գործընկերներին, ուսանողներին և այցելուներին՝ կառուցողական ու ոգեշնչող երկխոսության համար:
📍 Մանրամասները կարդացեք մեր կայքում՝ https://www.dialog.am/article/775
📍 Մեր մասնագիտական հրապարակումներին ծանոթացեք այստեղ՝ https://www.dialog.am/library/
ՀՀ փաստաբանների պալատ ՀՀ փաստաբանական ակադեմիա
28/04/2026
📣 Ցանկանո՞ւմ եք տիրապետել ԿՈՐՊՈՐԱՏԻՎ ԻՐԱՎՈՒՆՔԻ կարևորագույն գործիքներին և մոտեցումներին։
Կոնցեռն Դիալոգը և Հայաստանի ամերիկյան համալսարանի իրավագիտության մագիստրոսական ծրագիրը համատեղ կազմակերպում են եռօրյա ինտենսիվ դասընթաց՝ նախատեսված իրավաբանական ֆակուլտետների բարձր կուրսերի ուսանողների և երիտասարդ մասնագետների համար։
🎤 ԲԱՆԱԽՈՍՆԵՐ
🔹 Նարինե Բեգլարյան, Կոնցեռն Դիալոգի ավագ գործընկեր
🔹 Լիլիթ Կարապետյան, Կոնցեռն Դիալոգի գործընկեր
🔹 Նարինե Մելիքյան, Կորպորատիվ կառավարման կենտրոնի տնօրեն
🔹Արաքսյա Հարությունյան, «ԱՐՄԲՐՈԿ» ներդրումային ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ
💡 ԻՆՉՈՒ ՄԱՍՆԱԿՑԵԼ
✅ Խոր տեսական գիտելիքներ + գործնական հմտություններ,
✅ Կորպորատիվ գործարքների և բաժնետերերի իրավունքների խորքային ուսումնասիրություն,
✅ Անմիջական շփում ոլորտի առաջատարների հետ,
✅ Մասնակցությունն ամբողջությամբ անվճար է։
📅 Երբ՝ հունիսի 18, 19, 20
📍 Վայր՝ Հայաստանի ամերիկյան համալսարան (ՀԱՀ), Մանուելյան լսարան
📩 Դիմելու վերջնաժամկետ՝ հունիսի 5
✉️ [email protected]
🔎 Մանրամասները՝ https://www.dialog.am/article/774
🚀Միացե՛ք մեզ և հասցրե՛ք ձեր մասնագիտական հմտությունները նոր մակարդակի։
#ԿորպորատիվԻրավունք
Click here to claim your Sponsored Listing.
Category
Telephone
Website
Address
1 Charents Str
Yerevan
0025
Opening Hours
| Monday | 09:00 - 18:00 |
| Tuesday | 09:00 - 18:00 |
| Wednesday | 09:00 - 18:00 |
| Thursday | 09:00 - 18:00 |
| Friday | 09:00 - 18:00 |