KAMAR Business Center
19/06/2024
#ԿամարիՊատմությունը 💚
Թիֆլիսի առևտրային բանկի Երևանյան մասնաճյուղից մինչև Կամար բիզնես կենտրոն 🏢
📌 1895 թվականին Երևանի Աստաֆյան (այժմ՝ Աբովյան) փողոցում՝ Դիլանյանների տան տարածքում բացվում Է Թիֆլիսի Առևտրային բանկի երևանյան մասնաճյուղը:
🧱 1910թ. Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետ Բորիս Մեհրաբյանի թույլտվությամբ Տեր-Ղուկասյան փողոցում՝ ռուսական ուղղափառ եկեղեցու դիմաց, Թիֆլիսյան առևտրային բանկի երևանյան մասնաճյուղի համար կառուցվում է նոր շենք` նշանավոր ճարտարապետ Միքայել Օհանջանովի նախագծով:
Իսկ արդեն 2014 թվականին այդ նույն տարածքում կառուցվում է Կամար բիզնես կենտրոնը՝ դառնալով երեք ժամանակաշրջանների կրողը՝ ցարական, խորհրդային և ժամանակակից։ ✊
28/05/2024
Շնորհավոր Մայիսի 28 🇦🇲
📯Այսօր Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադրման 106-ամյակն է: Մայիսի 28-ը մեծ հպարտություն է արթնացնում յուրաքանչյուրիս սրտում։
📜 Այս օրը Հայոց ազգային խորհուրդը առաջին անգամ հայտարարեց անկախ Հայաստանի Հանրապետության ստեղծման մասին:
#կամարբիզնեսկենտրոն #մայիսի28 #շնորհավորմայիսի28
16/05/2024
#ԿամարիՊատմությունը 💚
📌 Կամար բիզնես կենտրոնի մուտքը զարդարում է խորհրդավոր կամարը, որի կենտրոնում «կենաց ծառն» է` երկարակեցության և բարգավաճման հայկական ավանդական խորհրդանիշերից մեկը։
Համահեղինակն է քանդակագործ Դավիթ Երևանցին, ում անունը ներառված է պլաստիկ արվեստների ամենահայտնի վարպետների համաշխարհային պատկերազարդ հանրագիտարանում:
«Ծառը հայ մշակույթում առանձնահատուկ տեղ է զբաղեցնում: Կենաց ծառ է եղել, հավերժության, պտղաբերության սիմվոլն է կրել: Բայց ինձ համար այս ծառը նաև գեղեցկության, դեկորատիվ հարստության խորհրդանիշ է: Արդեն հիմքից գալիս է ծառի նազանքը և ամրությունը՝ հզոր արմատով կապված հողին, ինչպես և այս շենքը, որն իր հիմքում ունի պատվաբեր անցյալ»,- Դավիթ Երևանցի:
🌿 Ծառի բարձրությունը 19 մետր ու կես է և մուտքի կամարի կեսը ծածկում են մեկը մյուսից ծնվող ճյուղերը։
Կամար բիզնես կենտրոնը պատմական և ժամանակակից ճարտարապետական մշակույթի միասնությունն է մայրաքաղաքի սրտում:
#կամարբիզնեսկենտրոն
01/05/2024
Շնորհավորում ենք աշխատանքի և աշխատավորների օրվա՝ Մայիսի 1-ի կապակցությամբ 💼
Բոլորիս խաղաղ, ստեղծագործ ու սիրելի աշխատանք։
Իսկ մեր աշխատակիցներին շնորհակալ ենք իրենց աշխատանքի, նվիրվածության և աշխատասիրության համար։
Սիրով, Կամար բիզնես կենտրոն 💚
#շնորհավորմայիսի1 #աշխատավորիօր #կամարբիզնեսկենտրոն
_______________________________
Happy International Labor Day 💼
Peaceful, creative, and beloved work for all of us.
And to our employees, we thank you for your work, dedication, and diligence.
Sincerely, Kamar Business Center 💚
Click here to claim your Sponsored Listing.
Category
Contact the business
Telephone
Website
Address
2 Vazgen Sargsyan Street
Yerevan
0010
Opening Hours
| Monday | 09:00 - 18:00 |
| Tuesday | 09:00 - 18:00 |
| Wednesday | 09:00 - 18:00 |
| Thursday | 09:00 - 18:00 |
| Friday | 09:00 - 18:00 |